Երևան, 21.Նոյեմբեր.2017,
--
:
--
,
ՀՀ գլխավոր դատախազն ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ գրասենյակի տնօրենին ՀՀ տրանսպորտի նախարարությունը եղանակային փոփոխություններով պայմանավորված կաշխատի հատուկ ռեժիմով ՀՀ և ՌԴ միջև դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակին նվիրված նոր գեղաթերթիկ է մարվել Վանաձորի ավագանու արտահերթ նիստում Արկադի Փելեշյանն ընտրվեց քաղաքապետի առաջին տեղակալ Սերժ Սարգսյանն ընդունել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին Լևոն Արոնյանի կինը նշանակվել է ՀՀ վարչապետի խորհրդական Հայաստանը նոյեմբերի 22-ին վաղ առավոտից գտնվելու է հզոր ցիկլոնի ազդեցության գոտում Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել «Հայաստան-Ռուսաստան. բարեկամություն՝ կոփված դարերով» ցուցահանդեսի բացմանը Հայ-ռուսական հարաբերությունները ձեռք են բերել դաշնակցային և ռազմավարական գործընկերության բնույթ. Սերգեյ Լավրով

Անուշ Սեդրակյանը քաղաքական թեժ աշնան և սպասվող ցնցումների մասին



Աշունը պաշտոնապես դեռ նոր է մտել մեր կյանք, բայց քաղաքագիտական շրջանակներն արդեն իսկ հասցրել են կանխատեսումներ անել 2017–ի ներքաղաքական աշնան մասին: Սովորույթի ուժն էր պատճառը, թե դա սովորական զուգադիպություն էր, բայց շատերի կարծիքով այս աշունը նախորդների նման հանդարտ չի անցնելու: Կանխատեսումներ կան նաև, որ ներքաղաքական թատերաբեմում իրավիճակն այնքան է թեժանալու, որ նույնիսկ կարող է որոշ առումներով մոտենալ անկառավարելիի «շեմին»:

Այսօրինակ կանխատեսումների հիմքում, անշուշտ վարչապետի գնալ–մնալու հարցն է: Եվ ստացվում է, որ ընդամենը հաշված ամիսներ հետո ազգովի դառնալու ենք վարչապետի աթոռակռվի հանդիսատեսը, ուստի թեժ աշնանային կանխատեսումները կարծես իրատեսության հիմք են ներշնչում:
Քաղաքագետ Անուշ Սեդրակյանի կարծիքով, սակայն աշունն առանձնապես աչքի չի ընկնի իր թեժությամբ:

«Մենք սպանվեցինք թեժ աշունների ու թեժ գարունների կանխատեսումներից: Առայժմ Հայաստանում միայն թեժ ամառն է շարունակվում և այս ընթացքում ինչ–որ Հայաստանում կար՝ վառվեց: Միայն մեկ բան կա, որ լավ կլիներ, որ այդ կրակը կարողանար վառել նաև մեր մտածելակերպը փոխելու բոլոր խոչընդոտները, և մենք այսուհետ սկսենք նորովի մտածել: Վերջապես հասկանանք, որ հին մտածողությամբ կործանվում է ամեն ինչ»,– ասաց քաղաքագետը:

Նրա կարծիքով Հայաստանում քաղաքական աշունը թեժ չի լինելու, իսկ իրադարձությունները կսկսեն թեժանալ այն ժամանակ, երբ «թեժ աշուն» կսկսվի տարածաշրջանում:

«Իսկ դա կլինի մոտավորապես դեկտեմբերի սկզբին և չեմ կարծում, որ Հայաստանը կկարողանա ապրել տարածաշրջանից զատ կյանքով»,– ասաց Ա. Սեդրակյանը:
Պատասխանելով հարցին, թե ապրիլին արդյո՞ք վարչապետի փոփոխություն կլինի, թե՝ ոչ, քաղաքագետն ասաց, որ միջազգային թատերաբեմն այնպիսի ցնցում կառաջացնի տարածաշրջանում, որ ներքաղաքական թատերաբեմում գործող անձանց անուններն այլևս նշանակություն չեն ունենա:

«Այսինքն, այն կարևորությունը, որը մենք հիմա տալիս ենք ներկայի քաղաքական էլիտային, միանգամից կփոխվի»,– ասաց Անուշ Սեդրակյանը:

Արմինե Գրիգորյան
«Փաստ» օրաթերթ

loading...
ՀՀ գլխավոր դատախազն ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ գրասենյակի տնօրենին ՀՀ տրանսպորտի նախարարությունը եղանակային փոփոխություններով պայմանավորված կաշխատի հատուկ ռեժիմով Մշակվել է սեռով և գենդերով պայմանավորված բռնությունների դեմ ստանդարտ, գործառնական ընթացակարգ Բասկետբոլի Հայաստանի թիմից հեռացվել է Ռայան Բոաթրայթը Տարկետման իրավունքի իրացման քաղաքականությունն իրականացվելու է կառավարության որոշումներով. Կորյուն Նահապետյան ՀՀ և ՌԴ միջև դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակին նվիրված նոր գեղաթերթիկ է մարվել Վանաձորի ավագանու արտահերթ նիստում Արկադի Փելեշյանն ընտրվեց քաղաքապետի առաջին տեղակալ Սերժ Սարգսյանն ընդունել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին Լևոն Արոնյանի կինը նշանակվել է ՀՀ վարչապետի խորհրդական Հայաստանը նոյեմբերի 22-ին վաղ առավոտից գտնվելու է հզոր ցիկլոնի ազդեցության գոտում Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել «Հայաստան-Ռուսաստան. բարեկամություն՝ կոփված դարերով» ցուցահանդեսի բացմանը Հայ-ռուսական հարաբերությունները ձեռք են բերել դաշնակցային և ռազմավարական գործընկերության բնույթ. Սերգեյ Լավրով Բանակցություններն անցել են լիակատար փոխըմբռնման մթնոլորտում. Նալբանդյանը ներկայացրել է Լավրովի հետ հանդիպման արդյունքները Բաղրամյան պողոտայում մեքենա է պայթել. զոհեր և վիրավորներ չկան Ազգային ժողովի դիմաց ավտոմեքենա է այրվում Էդվարդ Նալբանդյանի և Սերգեյ Լավրովի ասուլիսը. ուղիղ 25 միլիոն դրամ ՃՈ–ի ավտոմեքենաների սարքավորումները փոխելու համար Քյոլնում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին խաչքար է բացվել Սարալանջում խայտառակ որակի ջուր են խմում Գայանե Խաչվանքյան. «ԵԱՏՄ երկրներում բավականին բարձր է դեղերի կեղծվածության մակարդակը» Երեխաների 49%–ը բռնության ենթարկվելու դեպքում չգիտի՝ ուր դիմել Բիզնեսմեններն այսուհետ կարող են սեփական ուժերով պայքարել «կպչուն» չինովնիկների դեմ Ոսկու հանքը մոտ է Արդվիին, բայց դրա լինել–չլինելը կորոշեն մղարթցիները Հայկական կամուրջ Իսրայելի և Իրանի միջև
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan