Երևան, 20.Նոյեմբեր.2017,
--
:
--
,

Արոնյանը դժվար թայ-բրեյքում հաղթեց Մատլակովին և դուրս եկավ հաջորդ փուլ

 Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը դուրս եկավ շախմատի աշխարհի գավաթի խաղարկության 4-րդ փուլ:

Թբիլիսում շարունակվող աշխարհի գավաթի խաղարկությանը Լևոն Արոնյանը թայ-բրեյքում մրցում էր Մաքսիմ Մատլակովի հետ: Երկու պարտիա ավարտվեց ոչ-ոքի, իսկ հաջորդ երկուսում մեկական անգամ հաղթեցին Արոնյանը և Մատլակովը: Այնուհետ հայ գրոսմայստերին հաջողվեց երկու անընդմեջ հաղթանակ  տոնել և 5:3 հաշվով հաղթելով Մատլակովին՝ դուրս եկավ հաջորդ փուլ:

Աշխարհի գավաթի խաղարկությունն անցկացվում է սեպտեմբերի 2-28-ը: Հանգստյան օրերն են սեպտեմբերի 18-ը և 22-ը: Մրցաշարն անցկացվում է նոկաուտ համակարգով՝ մրցախաղում պարտվողը դուրս է մնում հետագա պայքարից:

Բացի եզրափակչից (խաղարկվելու է 4 պարտիա), բոլոր փուլերի մրցախաղերը բաղկացած են 2 պարտիայից և անցնում են հետևյալ ժամակարգով՝ 90 րոպե առաջին 40 քայլի համար, այնուհետև 30 րոպե հավելում, առաջին քայլից սկսած յուրաքանչյուր քայլի համար 30 վայրկյան հավելումով: Մրցախաղում ոչ-ոքիի դեպքում խաղարկվում է թայ-բրեյք՝ 2 պարտիա 25 րոպե + 10 վայրկյան յուրաքանչյուր քայլի համար ժամակարգով, կրկին ոչ-ոքիի դեպքում՝ 2 պարտիա 10 րոպե + 10 վայրկյան յուրաքանչյուր քայլի համար, կրկին հավասար արդյունքի դեպքում ևս 2 պարտիա՝ 5 րոպե + 3 վայրկյան յուրաքանչյուր քայլի համար: Այս մրցախաղում ոչ-ոքիի դեպքում խաղարկվում է որոշիչ պարտիա (արմագեդոն), որտեղ սպիտակներին տրվում է 5 րոպե, իսկ սևերին 4 րոպե՝ 61-րդ քայլից սկսած յուրաքանչյուր քայլի համար 3 վայրկյան հավելումով: Որոշիչ պարտիայում ոչ-ոքիի դեպքում հաղթող է ճանաչվում սևերով խաղացող շախմատիստը: Համաձայն ՖԻԴԵ-ի կանոնադրության` աշխարհի գավաթում 1-ին և 2-րդ հորիզոնականները զբաղեցրած շախմատիստներն իրավունք կստանան մասնակցելու հավակնորդների մրցաշարին: Ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում 1.600.000 ԱՄՆ դոլար:

loading...
Despacito հիթի կատարողը երազում է Ռուսաստանում կայանալիք Մունդիալին ներկա լինելու մասին Արգենտինայի ռազմածովային ուժերն ստացել են ազդանշաններ, որոնք կարող էր տալ կորած սուզանավը Մեծ Բրիտանիայում կործանվել է աշխարհի ամենաերկար օդանավը Ազատ ոճային ըմբիշները դեռևս մեդալներ չեն նվաճել «Ալաններ»-ի միջազգային մրցաշարում «Խոսափողը գեթ մեկ օրով երեխաներին». նոյեմբերի 20-ին Ազգային ժողովում կկազմակերպվի հատուկ նիստ Արոնյանը հաղթեց Անիշ Գիրիին Զինյալները հրթիռակոծել Հոմսի ծայրամասում գտնվող ալրաղաց-կոմբինատը ՌԴ, Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարներն Անթալիայում պայմանավորվածություններ են ձեռք բերել Սիրիաի հետ կապված բոլոր հարցերի շուրջ Ջորջ Քլունին սերիալ կնկարահանի «Հնարք-22» վեպի մոտիվներով. Variety ՀՀ լեռնային շրջաններում բուք է սպասվում. եղանակը կցրտի 6-8 աստիճանով Ջիգարխանյանի խորթ որդու բացահայտումները ntv-ի եթերում Լևոն Արոնյանը Գրան Պրիի առաջատարներից է Դոնալդ և Մելանյա Թրամփների հարսանեկան տորթի կտորը կհանվի աճուրդի Երևանի մետրոպոլիտենում խափանվել է գնացքի երթևեկությունը. ուղևորներն անվնաս դուրս են բերվել գնացքից Դուբայում «Մարսի քաղաքի» կառուցումը կավարտվի 2,5 տարի անց Ուկրաինան և Վրաստանը պատրաստ չեն միանալ ՆԱՏO-ին. Դաշինքի գլխավոր քարտուղար Հունահռոմեական հինգ ըմբիշ հանդես կգա Մ 23 տարեկանների աշխարհի առաջնությունում Կազմվել Է 2018 թվականին զբոսաշրջիկների համար ամենավտանգավոր երկրների քարտեզը Հայաստանի տարածքում օդի ջերմաստիճանը նոյեմբերի 20-ի գիշերը կբարձրանա 4-5 աստիճանով Էրդողանը նոյեմբերի 22-ին կայցելի Ռուսաստան. Milliyet Կոլումբիայի օդանավակայանում լքված շունը սատկել է տիրոջ կարոտից Բուքինգհեմշիրի երկնքում օդանավի և ուղղաթիռի բախման հետաքննությունը վերսկսվում է Արգենտինական ռազմական նավատորմն ընդլայնում է անհետացած սուզանավի որոնողական աշխատանքները Իրանի դեմ պատժամիջոցները չեն արգելում Թեհրանին մարդասիրական օգնություն տրամադրել. ԱՄՆ-ի ֆիննախ
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan