Երևան, 21.Հուլիս.2018,
--
:
--
,
Թուրքիայի քեմալական կուսակցության ազատազրկված պատգամավորը հացադուլ է սկսել Որակյալ կահույքի արտադրություն ու մատչելի գներ․սա «Ավելինո»-ն է Մուշավան թաղամասի հրդեհը մարվել է. դեպքի վայրում էր նաև ԱԻ նախարարը Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը նոր տնօրեն ունի Քաղցրավենիք, բուսական պահածոներ ու թանապուր. զորամասերում սննդակարգի փոփոխություններ են իրականացվում Փաշինյանն օգտակար է համարում Տեր-Պետրոսյանի հետ զրույցը և չի բացառում մյուս նախագահների հետ հանդիպելու հնարավորությունը Ռուսաստանն ունի հնարավորություն թույլ չտալու պատերազմի վերսկսումը տարածաշրջանում. Փաշինյան Հայաստանի Հանրապետությունում արտոնյալ գործարարներ չեն լինի. Փաշինյան «Ադրբեջանցիները վախենում են ճշմարտությունից». սպառնալիքներ ստացող հայազգի բլոգերը տեսանյութ է հրապարակել Երևանից (տեսանյութ)

Մեր քաղաքական դաշտը նույնիսկ արված ուսումնասիրություններն ընկալելու, «մարսելու» կարողունակություն չունի


Մեր հյուրն է գրող, վերլուծաբան Արծրուն Պեպանյանը

– Այսօր մեր հասարակական–քաղաքական կյանքի առաջնային հարցը դարձել է փողոցների անվանափոխության հարցը: Դուք և՞ս դա այդպես կարևորում եք:

– Առանձին վերցրած՝ այդ հարցը գուցե թե այնքան էլ կարևոր չթվա, սակայն հավերժացնելով անարժան մարդկանց հիշատակը՝ մենք, չհասկանալով, վնասում ենք ինքներս մեզ, այսպես ասած՝ նուրբ պլանում։ Այնպես որ, նման ավելորդ ու վնասակար բեռից հարկավոր է ազատվել։
Ես ինքս որոշ փողոցների, ազգանունների, տեղանունների համատարած վերանվանումը պարտադիր կերպով կներառեի ազգային վերափոխման ծրագրի մեջ և այնպես կանեի, որ մարդիկ հիշատակեին ուժեղ ոգի ունեցած մեր նախնիներին կամ ոգևորիչ իրադարձությունները։ Ու մարդիկ չզգալով՝ որոշակի չափով կվերափոխվեին այդ անունները տալով ու առօրյայում այդ մարդկանց ոգեկոչելով։
Մի օր դա արվելու է ու փողոցների անուններից աղբը թափվելու է։

– Այն ժամանակներում մարդիկ, նույն այդ կոմունիստները, կարո՞ղ էին այլ կերպ մտածել ու այլ կերպ գործել:

– Իրենք իրենց նպատակներն են ունեցել, ու լավ էլ կազմակերպված արել են այդ գործը։ Նրանք ծրագրավորված աշխատող համակարգ էին ստեղծել, ու մենք բավականին բան ունենք սովորելու նրանցից։ Բայց հիմա նրանք անցյալ են, ու իրենց ժառանգությունը պիտի մաքրվի մեր փողոցներից։

– Մեր ազգային գաղափարախոսությունը որքանո՞վ էր կենսունակ. հնարավո՞ր էր խոսել հայ կոմունիստի կերպարի մասին: Ի վերջո, հիմքեր կա՞յին, որ նման կերպար ձևավորվեր:

– Այդ ժամանակներում ազգային գաղափարախոսություն չկար, մենք մի կերպ դուրս էինք պրծել օտարի լծի տակից` գաղափարապես «մերկ ու տկլոր»։ Կոմունիստները, փառք Աստծո, չկան, ու եկ իրենց մասին խոսելով՝ ակամա չոգեկոչենք նրանց։

– Ասում են` հայի տեսակն այնքան ուժեղ է, որ կարող է պարտվել միայն ինքն իրենից, ինչպես մեր էպոսի մեջ Դավիթը պարտվեց: Կամ մեզնից սերված մուտանտների առաջ ենք մենք տանուլ տալիս: Այդպե՞ս է:

– Առաջներում գուցե թե այդպես է եղել։ Հիմա մենք թուլացած ենք, խառնափնթոր վիճակում ենք վերջին դարերի պատճառով։ Ձեռքբերովի հատկանիշները ստվերել են մեր իրական հատկանիշները, արժեքները։ Հիմա ժամանակը խնդիր է դրել դեն շպրտել այդ ձեռքբերովի հատկանիշները, որոնք հարիր չեն մեզ ու չեն բնորոշում մեր իրական էությունը։ Եթե ուժ և խոհունություն չունենանք դա անել, ապա լավ օրեր չեն սպասվի մեզ։
Ձեռքբերովի հատկանիշներից ազատվելը շատ բարդ գործ է, բայց անհնար չէ։ Դա անել կարողանալու համար նախևառաջ մենք պիտի դրսևորենք քաղաքական հասունություն, դադարենք մակերեսային վերլուծություններին տրվել և կարողանանք պարզել մեր իրականության այսպիսին լինելու իրական ու խորքային պատճառները։
Ցավով պիտի ասեմ, որ մեր քաղաքական դաշտն այդ առումով դեռևս մանկամսուրային վիճակում է և քաղաքական մտածողության քարկապայնության պատճառով ոչ միայն ունակ չէ ինքնուրույն լուրջ ուսումնասիրություններ կատարել, այլև, որ ավելի տխրեցնող է, նույնիսկ արված ուսումնասիրություններն ընկալելու, «մարսելու» կարողունակություն չունի։
Խնդրեմ՝ առաջին հանրապետության շրջանի մեր մեծերը հանգամանալից քննել են իրավիճակը, պարզել ժողովրդի հոգեբանության մեջ նկատվող անցանկալի, պետականաստեղծմանը խոչընդոտող դրսևորումները, ուրվագծել դրանք հաղթահարելու ուղին, բայց ահա 90 տարի անց, մեր քաղաքական դաշտն այդ մշակումները հիմք ընդունելու, լրամշակելու, իրավիճակը վերափոխելու ուղղությամբ ռեալ քայլեր առաջարկելու փոխարեն խարխափում է մտավոր մակերեսայնության տիրույթներում։ Փորձեք նոր միտք, մեր մեծերի եզրահանգումների վրա հենված նոր մոտեցում առաջարկել քաղաքական դաշտին, ու մտասևեռումներին տրվածների կողմից անհապաղ կորակվեք դրսի գործակալ, ազգին մոլորեցնող և այլն։
Բայց, միևնույն է, քաղաքական մտքի քարկապության այս փուլը հաղթահարվելու է, ժողովուրդը պարբերական անհաջողություններից հետո իմաստնացել է բավականին ու թերմտածված նախաձեռնություններին չի միանում։
Հիմա լուրջ, հանգամանալից հաշվարկված, իրականությունը որոշող երևույթները ճանաչող, ազգի անցյալը լավ իմացող, ազգի ապագան պատկերացնող ոգեգաղափարական նախաձեռնությունների շրջանն է։

Գոհար Սարդարյան
«Փաստ» օրաթերթ

loading...
Թուրքիայի քեմալական կուսակցության ազատազրկված պատգամավորը հացադուլ է սկսել Որակյալ կահույքի արտադրություն ու մատչելի գներ․սա «Ավելինո»-ն է Մուշավան թաղամասի հրդեհը մարվել է. դեպքի վայրում էր նաև ԱԻ նախարարը Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը նոր տնօրեն ունի Քաղցրավենիք, բուսական պահածոներ ու թանապուր. զորամասերում սննդակարգի փոփոխություններ են իրականացվում Փաշինյանն օգտակար է համարում Տեր-Պետրոսյանի հետ զրույցը և չի բացառում մյուս նախագահների հետ հանդիպելու հնարավորությունը Ռուսաստանն ունի հնարավորություն թույլ չտալու պատերազմի վերսկսումը տարածաշրջանում. Փաշինյան Հայաստանի Հանրապետությունում արտոնյալ գործարարներ չեն լինի. Փաշինյան «Ադրբեջանցիները վախենում են ճշմարտությունից». սպառնալիքներ ստացող հայազգի բլոգերը տեսանյութ է հրապարակել Երևանից (տեսանյութ) 2021-ից ընդերքօգտագործողները բնապահպանական հարկ են վճարելու թափոնների տեղադրման կամ պահման համար «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում հայտնաբերվել են մի շարք չարաշահումներ և խախտումներ Արարատ Միրզոյանն ԱՄՆ կոնգրեսականին հայտնել է Հայաստանում մինչև ապրիլ ընտրություններ անցկացնելու մտադրության մասին «Դարաշրջանն» ու «Դվին 2018»-ը մշակութային Հայաստանում Պետությունը մշակույթին պիտի խանգարի, չխանգարի, օգնի, անտեսի, վերահսկի. կարծիքներ հանդիպում-քննարկումից Ճանաչեք հին Երևանը. «Քաղաք» պանդոկ «Վահանագեղձի հանգույցներ». խնդիրներն ու բուժումները Արմեն Վարժապետյանի գրքում Նախագահը ընթրիք-հանդիպում է ունեցել հայտնի կինոգործիչների հետ Արմեն Արզումանյանը նշանակվել է ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Ոչ մի բան չանեինք, կարող է՝ ավելի լավ լիներ. կրթության փորձագետը՝ բարեփոխումների վերաբերյալ Սպանություն Գեղարքունիքում. երկու անձ ձերբակալվել է Գավառ քաղաքից 21 կմ դեպի արևմուտք երկրաշարժ է գրանցվել Բելառուսական անձնագրով հայն այցելել է Ադրբեջան ու հասել ծնողների տուն. Լապշինը հրապարակել է տեսանյութ Ռոբերտ Քոչարյանը ՀՔԾ հարցաքննության կներկայանա հուլիսի 25-ից ոչ շուտ. Սողոմոնյան (տեսանյութ)
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan