Երևան, 17.Հունվար.2018,
--
:
--
,
Թուրքիայի իշխանությունները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը ճանաչած ընդդիմադիր գործչին Նախագահը Հովհաննես Չեքիջյանին հանձնել է Հայրենիքի շքանշանը Sky Sports. Մխիթարյանի ու Սանչեսի տեղափոխության հարցը գրեթե լուծված է Սերժ Սարգսյանը մտավորականների հետ հանդիպմանը ներկայացրել է Հայաստանի ապագա Նախագահի մասին իր պատկերացումները Պետք է միասնական երթուղային ցանց մշակել ողջ հանրապետության համար. վարչապետն այցելել է ՏԿՏՏ նախարարություն Չավուշօղլուն Ցեղասպանության հարցում կրկին առաջ է քաշել հարցը «պատմաբաններին թողնելու» չարչրկված առաջարկը ՀՀԿ-ն նախագահի պաշտոնում կառաջադրի ասելիք և անելիք ունեցող անձի Հայ պատմաբաններն իրենց փաստարկված աշխատություններով են պատասխանում Ադրբեջանի խեղաթյուրումներին Դինքի սպանության տարելիցին Ստամբուլում հիշատակի միջոցառումներ կկազմակերպվեն

Վահան Բադասյան. «Պայթելու են և՛ Թուրքիան, և՛ Ադրբեջանը»



Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ–ն և Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Ալահշուքյուր Փաշազադեն սեպտեմբերի 8–ին հանդիպեցին Մոսկվայում: Առաջիկայում սպասվում է նաև արտգործնախարարների հանդիպումը, նաև քննարկվում է երկու երկրների նախագահների հանդիպման հարցը: Ի՞նչ ակնկալել այս հանդիպումներից: Մեր զրուցակիցն է Արցախի հասարակական–քաղաքական գործիչ Վահան Բադասյանը:

– Ես կարծում եմ, որ Արցախի հարցի լուծման փուլերից որևէ մեկը նպաստավոր չի լինելու, ոչ արտգործնախարարների, ոչ հոգևոր առաջնորդների հանդիպումը և ոչ երկրի առաջին դեմքերի մակարդակով հնարավոր հանդիպումը: Նման հանդիպումները տալիս են կայունության և հարաբերական խաղաղության ապահովման երաշխիք: Իմ կարծիքով լուծման բանալին ժամանակի մեջ է, խաղաղության պահպանումը և ժամանակը կբերեն հարցի լուծմանը: Աշխարհի բոլոր կոնֆլիկտները նման լուծումներ են ունեցել ու սա առաջին դեպքը չէ:

– Դանդաղ պատերազմի ընթացքում մենք զոհեր ենք ունենում: Սահմանային համայնքները շարունակում են զգալ պատերազմի շունչը: Ադրբեջանը շարունակում է օգտագործել հայերին ճնշելու և լարվածության մեջ պահելու բոլոր հնարավոր տարբերակները: Այս պայմաններում Դուք ինչպիսի՞ լուծում եք ակնկալում:

– Իրականության մեջ Ադրբեջան պետություն գոյություն չի ունեցել և գոյություն չունի: Այն երկրորդ թուրքական պետությունն է: Թուրքիան 20–րդ դարի առաջին կեսերին զավթեց տարածքը և մի քանի բնիկ ժողովուրդների պատմական տարածքների վրա ստեղծվեց Ադրբեջանը, որը թուրքական պետություն է: Տեսեք՝ 1921 թվականին Ղարսի պայմանագրի ժամանակ, երբ Լենինին շատ պետք էր Բաթումը` Թուրքիան Բաթումից մի փոքր տարածք հանձնեց, քանի որ Թուրքիայի դիրքերը առաջին աշխարհամարտից հետո շատ երերուն էին և փոխարենը ցանկացավ Ղարսը, որը շոշափելի էր Սովետական Միության, ռուսների, նաև Ստալինի համար, բայց ինքը նաև հաջորդ պայմանը դրեց, որ Ադրբեջանին տրամադրեն Նախիջևանը, Արցախը և Զանգեզուրը, իհարկե Զանգեզուրը հայտնի պատճառներով չեղավ: Թվում էր, թե շատ բան չեն ուզում, բայց դա այդպես չէ: Քանի որ Թուրքիան կանխատեսում էր Սովետական Միության փլուզումը, տարածքները ըստ էության Թուրքիային էին մնում : Հիմա Ադրբեջանը նույնպես կայսրություն է: Ադրբեջանի կազմի մեջ էին` արցախցիները, սվանները, հին աղվանները, թալիշները, լեզգիները, թաթերը, քրդերը և այլ կովկասյան բնիկ ժողովուրդներ, ովքեր իրենց պապական սովորույթները, լեզուն ունեին: Այսօր բնիկներից շատերը վերացման եզրին են, քանի որ Ադրբեջանը, այսինքն թուրքական պետությունը նրանց բոլորին զավթել և վերացրել է, ինչպես Թուրքիան իր տարածքում նույն ձեռագրով նույն օյինը խաղացել է ասորիների, բյուզանդացիների, փյունիկների, հայերի ու քրդերի գլխին: Այսինքն, սա նույն ձեռագիրն է, նույն թուրքն է, նույն Թուրքիան է: Այս հարցի լուծումը իրենք քաջ գիտակցում են: Հայերը թուրքերի բկում մեծ ոսկոր են հանդիսացել և դրա համար նա սկսեց ցեղասպանել հայերին: Արդյունք չեղավ, փոխարենը ի դեմս հայերի Թուրքիան ձեռք բերեց իրական թշնամու, որը պետք եղած ժամանակ իրեն կհասցնի ոչնչացման: Դա շուտով լինելու է, որովհետև Թուրքիան ներսից պետք է պայթի: Նման կայսրությունները միշտ ներսից են պայթում: Պայթելու են և՛ Թուրքիան, և՛ Ադրբեջանը: Այդ տարածքները ի վերջո մնալու են մեր բալանսի տակ:

– Պատերազմի մասին պարբերաբար կանխատեսումներ են արվում : Առաջիկայում լայնամասշտաբ գործողությունների հավանականությունը որքանո՞վ եք հնարավոր համարում:

– Չի կարելի բացառել լայնամասշտաբ գործողությունները, ինչպես եղավ ապրիլի 2–ին: Սակայն ընդգծեմ, որ ապրիլի 2–ին զգալի էր, որ նման բան սպասվում է: Քանի որ մեկը մյուսի հետևից դիվերսիոն գործողություններ, ներթափանցումներ, նաև ահաբեկչական գործողություններ եղան: Եղան անօդաչու սարքերով ինտենսիվ հետախուզություններ, որոնք նպատակ ունեին ժողովրդին խուճապի մատնել: Ապրիլի 2–ը միանգամից չի եղել, այն եղել է հասունացմամբ, այժմ հասունացման երևույթներ չկան, բայց լինելու դեպքում Ադրբեջանը հասկացել է, որ նույնիսկ տասնյակ անգամ գերազանցող ռազմական տեխնիկայի և մարդուժի պայմաններում էլ չեն կարող սրընթաց գրավել Արցախը կամ մասնակի տարածքներ: Նրանց կողմից հայկական տարածքների գրավումը պատահականություն էր, թյուրիմացություն: Հիմա դրա մեջ չեմ ցանկանում խորանալ, քանի որ դա վիճելի և ցավոտ հարց է: Ադրբեջանը քաջ գիտակցում է, որ նույն իրավիճակը չի կրկնվի և իրենք մեծ կորուստներ կունենան: Այս վիճակը նույնպես բերում է հաշտեցման, այսինքն` մեր բանակի զորացումը նպաստում է հարաբերական խաղաղությանը:
Արցախի բանակի հրամանատարության և Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության ջանքերով առաջնագծում լուրջ շինարարական աշխատանքներ են կատարվել: Սա նշանակում է, որ ցանկացած պահի կկանխվի թշնամու առաջխաղացումը, նաև կկարողանանք լուրջ հակահարված տալ:

Լուսինե Ղազարյան
«Փաստ» օրաթերթ

loading...
Թուրքիայի իշխանությունները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը ճանաչած ընդդիմադիր գործչին Բասկետբոլի Հայաստանի հավաքականի մրցակիցները հայտնի են Օզուրգեթիում ավազակային հարձակումից տուժած հայ գործարարը դուրս է գրվել հիվանդանոցից Մխիթարյանի խնդիրները «Մանչեսթեր Յունայթեդ»-ում կապված չեն Մոուրինյոյի հետ. Ռայոլա Նախագահը Հովհաննես Չեքիջյանին հանձնել է Հայրենիքի շքանշանը Sky Sports. Մխիթարյանի ու Սանչեսի տեղափոխության հարցը գրեթե լուծված է Սերժ Սարգսյանը մտավորականների հետ հանդիպմանը ներկայացրել է Հայաստանի ապագա Նախագահի մասին իր պատկերացումները Որևէ ընկերություն ուղևորավարձի թանկացման հայտով չի դիմել Երևանի քաղաքապետարան և Տրանսպորտի նախարարություն Ավարտին է մոտենում Անդրանիկ Մարգարյանի անվան հուշամրցաշարը Պետք է միասնական երթուղային ցանց մշակել ողջ հանրապետության համար. վարչապետն այցելել է ՏԿՏՏ նախարարություն Չավուշօղլուն Ցեղասպանության հարցում կրկին առաջ է քաշել հարցը «պատմաբաններին թողնելու» չարչրկված առաջարկը Էդմոն Մարուքյանն անդրադարձել է Նախագահի ՀՀԿ թեկնածուին սատարելու հնարավորության մասին հարցին ՀՀԿ-ն նախագահի պաշտոնում կառաջադրի ասելիք և անելիք ունեցող անձի Հայ պատմաբաններն իրենց փաստարկված աշխատություններով են պատասխանում Ադրբեջանի խեղաթյուրումներին Դինքի սպանության տարելիցին Ստամբուլում հիշատակի միջոցառումներ կկազմակերպվեն Կանխատեսվում է կարագի էժանացում առաջիկա 1-2 ամիսներին ՃՏՊ-ի հետևանքով մահացել է ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալի որդին Բենզինի և դիզվառելիքի գները Հայաստանում և Վրաստանում գրեթե նույնն են. ՏՄՊՊՀ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Կրակովում Ուղիղ միացում ԱԺ-ից Արցախում չպարզված հանգամանքներում զինվոր է զոհվել. Արցախի ՊԲ Արցախի և Ադրբեջանի սահմանին ԵԱՀԿ դիտարկումն անցել է առանց միջադեպերի Դեկտեմբերին բանջարեղենի շուկայում գնաճը 25,1% է կազմել Գևորգ Պետրոսյան. «Մարդը ՀՀ–ից գնում է, կապիտալն ո՞ւմ համար է կուտակվում» Եկամտահարկի դրույքաչափի փոփոխությունը կազդի բոլորի վրա
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan