Երևան, 20.Նոյեմբեր.2017,
--
:
--
,

Թուրքիան և Ադրբեջանը փորձում են Վրաստանին ներքաշել Հայաստանին մեկուսացնելու իրենց քաղաքականության մեջ. իսկ ի՞նչ ենք անում մենք


Մեր հյուրն է Վրաստանի հարցերով փորձագետ Ալիկ Էրոյանցը

– Մի քանի օր առաջ Բաքվում հանդիպել էին Վրաստանի, Ադրբեջանի ու Թուրքիայի արտգործնախարարները: Հանդիպման վերջում ընդունվել էր համատեղ հայտարարություն, որտեղ կողմերը պաշտպանում էին միմյանց տարածքային ամբողջականությունը: Հասկանալով հանդերձ Վրաստանի շահը, գոնե իր պաշտոնական հայտարարություններում վրացական կողմը չի՞ փորձում հավասարակշռություն պահել:

– Նույն այդ հանդիպումից հետո եղել է Թուրքիայի արտգործնախարարի մամուլի ասուլիսը, որտեղ նա նշել է, թե Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ–ի գագաթաժողովին երեք երկրները հանդես են գալու մեկ ընդհանուր դիրքորոշմամբ և կրկին պաշտպանելու են միմյանց տարածքային ամբողջականությունը: Նաև ակնարկ է հնչել առ այն, որ այն դիրքորոշումը, որը Ադրբեջանն ու Թուրքիան կորդեգրեն ԼՂ հարցով, նույնը կարտահայտի նաև Վրաստանը: Չավուշօղլու այդ հայտարարությունը վրացական կողմը պաշտոնապես չի հաստատել: Ու թե այդ գագաթաժողովում իրականում ինչ և ինչպես կլինի, ժամանակը ցույց կտա: Բայց փաստ է, որ ներկա պահին վրացական կողմից հնչում են Ադրբեջանի տարածքային ամբոջականությունը պաշտպանելու մասին հայտարարություններ: Մյուս կողմից, Հայաստանն էլ է այդ մասին խոսում: Այնպես որ, այստեղ որևէ արտառոց բան չկա:
Գլխավոր վտանգն այլ է: Թուրքիան և Ադրբեջանը բացահայտ կերպով փորձում են Վրաստանին ներքաշել Հայաստանին մեկուսացնելու իրենց քաղաքականության մեջ: Նրանք փորձում են հնարավորինս զարգացնել այդ եռակողմ ֆորմատը: Այդ երկրները փորձում են գործի դնել Վրաստանի տարածքում իրենց ունեցած ազդեցությունը, որը, իհարկե, նախևառաջ տնտեսական է: Սակայն այդ ազդեցությունը չի բխում հենց Վրաստանի պետական շահերից: Վրաստանը գնահատում է Հայաստանի հետ ունեցած հարաբերությունների բավականին բարձր մակարդակը, և փորձում է իր վարած քաղաքականության մեջ հաշվի առնել դրանք:
Այլ հարց է, որ այդ եռակողմ ֆորմատը մեզ պետք է անհանգստացնի: Ուստի պետք է ուշադիր հետևենք դրա գործունեությանը:

– Այդ համատեքստում բացի ուշադիր հետևելուց Հայաստանն ինչ–որ քայլեր անո՞ւմ է, թեկուզ օգնելու Վրաստանին՝ դիմագրավելու թուրք–ադրբեջանական տանդեմին՝ ի շահ մեզ, անշուշտ:

– Թերացումներով հանդերձ՝ բայց ինչ–ինչ աշխատանք կատարվում է: Սակայն կան տարբեր գործոններ: Կոնկրետ Վրաստանի համար կարևոր են նաև Ռուսաստանի հետ մեր ունեցած հարաբերությունները, տարբեր միջազգային ատյաններում ռուսական շահը պաշտպանելու մեր քաղաքականությունը: Այնինչ Թուրքիան ու Ադրբեջանը մշտապես պաշտպանում են Վրաստանին տարբեր միջազգային ամբիոններում, ՆԱՏՕ–ի հետ հարաբերությունների զարգացման հարցում և այլն: Այնպես որ, նաև արտաքին քաղաքական հարթության մեջ են նրանք ակտիվ համագործակցում: Ու թեև Վրաստանն ավելի բնական դաշնակից է Հայաստանի, քան Ադրբեջանի ու Թուրքիայի հետ, սակայն տնտեսական ու արտաքին քաղաքական շահը երբեմն թելադրող են լինում:

– Երեկ Վրաստանի ԱԳՆ ղեկավարը ժամանել է Հայաստան: Սա նախօրո՞ք ծրագրված այց էր, թե վրացական կողմը փորձում է հավասարակշռություն պահել, մեղմել այդ վերջին հայտարարության ազդեցությունը:

– Ընդհանուր առմամբ, նման այցերը նախապես ծրագրված են լինում: Սակայն այս պահին որոշակի լարվածություն էր առաջացել թե՛ այդ եռակողմ հայտարարության, թե՛ նաև կոնկրետ Վրաստանում ՆԱՏՕ–ի զորավարժություններին մասնակցելուց Հայաստանի հրաժարվելու պատճառով: Ու նաև այդ այցով կողմերը փորձում են ցույց տալ, որ իրականում ամեն ինչ շատ ավելի պարզ է: Իրավիճակը բարդացնել պետք չէ: Մյուս կողմից էլ, դեռ 2012 թ. իշխանության եկած վրացական այս ուժը փորձում է հավասարակշռություն պահել և իր հարաբերություններում բալանս դրսևորել:


Արփի Սահակյան
«Փաստ» օրաթերթ

loading...
Despacito հիթի կատարողը երազում է Ռուսաստանում կայանալիք Մունդիալին ներկա լինելու մասին Արգենտինայի ռազմածովային ուժերն ստացել են ազդանշաններ, որոնք կարող էր տալ կորած սուզանավը Մեծ Բրիտանիայում կործանվել է աշխարհի ամենաերկար օդանավը Ազատ ոճային ըմբիշները դեռևս մեդալներ չեն նվաճել «Ալաններ»-ի միջազգային մրցաշարում «Խոսափողը գեթ մեկ օրով երեխաներին». նոյեմբերի 20-ին Ազգային ժողովում կկազմակերպվի հատուկ նիստ Արոնյանը հաղթեց Անիշ Գիրիին Զինյալները հրթիռակոծել Հոմսի ծայրամասում գտնվող ալրաղաց-կոմբինատը ՌԴ, Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարներն Անթալիայում պայմանավորվածություններ են ձեռք բերել Սիրիաի հետ կապված բոլոր հարցերի շուրջ Ջորջ Քլունին սերիալ կնկարահանի «Հնարք-22» վեպի մոտիվներով. Variety ՀՀ լեռնային շրջաններում բուք է սպասվում. եղանակը կցրտի 6-8 աստիճանով Ջիգարխանյանի խորթ որդու բացահայտումները ntv-ի եթերում Լևոն Արոնյանը Գրան Պրիի առաջատարներից է Դոնալդ և Մելանյա Թրամփների հարսանեկան տորթի կտորը կհանվի աճուրդի Երևանի մետրոպոլիտենում խափանվել է գնացքի երթևեկությունը. ուղևորներն անվնաս դուրս են բերվել գնացքից Դուբայում «Մարսի քաղաքի» կառուցումը կավարտվի 2,5 տարի անց Ուկրաինան և Վրաստանը պատրաստ չեն միանալ ՆԱՏO-ին. Դաշինքի գլխավոր քարտուղար Հունահռոմեական հինգ ըմբիշ հանդես կգա Մ 23 տարեկանների աշխարհի առաջնությունում Կազմվել Է 2018 թվականին զբոսաշրջիկների համար ամենավտանգավոր երկրների քարտեզը Հայաստանի տարածքում օդի ջերմաստիճանը նոյեմբերի 20-ի գիշերը կբարձրանա 4-5 աստիճանով Էրդողանը նոյեմբերի 22-ին կայցելի Ռուսաստան. Milliyet Կոլումբիայի օդանավակայանում լքված շունը սատկել է տիրոջ կարոտից Բուքինգհեմշիրի երկնքում օդանավի և ուղղաթիռի բախման հետաքննությունը վերսկսվում է Արգենտինական ռազմական նավատորմն ընդլայնում է անհետացած սուզանավի որոնողական աշխատանքները Իրանի դեմ պատժամիջոցները չեն արգելում Թեհրանին մարդասիրական օգնություն տրամադրել. ԱՄՆ-ի ֆիննախ
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan