Երևան, 22.Փետրվար.2018,
--
:
--
,

ԱՄՆ-ը հազարավոր միավոր զենք ու զինամթերք Է մատակարարելու սիրիացի քրդերին. Anadolu

ԱՄՆ-ի զինվորականները պլանավորում են սիրիացի քրդերին փոխանցել ավելի քան 20 հազար միավոր հրազեն, նեռնականետներ եւ ականանետների համար նախատեսված զինամթերք: Այդ մասին սեպտեմբերի 11-ին հայտնել Է Anadolu գործակալությունը՝ վկայակոչելով Պենտագոնից իր ստացած փաստաթուղթը:

Զենքը նախատեսված Է «Դեմոկրատական Սիրիայի ուժեր» (ՍԴՈւ) կոալիցիայի մարտական խմբերի համար, որի միջուկը «Դեմոկրատական միություն» (ԴՄ) կուսակցությունն Է: Մատակարարումները կատարվում են Ռաքա քաղաքից հյուսիս ընկած տարածաշրջանում գործող ջոկատներին, քաղաք, որն «Իսլամական պետություն» խմբավորման պատվարն Է Սիրիայում: Հունիսի 6-ից մինչ այժմ շարունակվում Է քաղաքի գրոհը, մարտերն ընթանում են նրա մի շարք շրջանների համար, որոնք գտնվում են ԻՊ-ի հսկողության ներքո:

Գործակալության տվյալներով, քրդերն ընդհանուր առմամբ կստանան 18 հազար ինքնաձիգ, 3,5 հազար գնացիր, 4 հազար նռնականետ եւ հակատանկային զենք: ԱՄՆ-ը նաեւ կփոխանցի տարբեր տրամաչափի ավելի քան 200 ականանետային արկ, դիպուկահարի հարյուր հրացան, մի քանի հարյուր օպտիկական նշանոցներ, որոնք սարքավորված են գիշերային տեսունակության եւ լազերային թեթեւ լուսավորման համակարգերով: Այդ սպառազինության մի մասն արդեն քրդերին Է հասել ընթացիկ տարվա հունիսից:

Անկարան խիստ անհանգստացած Է ՍԴՈՒ-ին եւ ԴՄ-ին նման քանակությամբ սպառազինության փոխանցումից, քանի որ այս կուսակցությունը համարում Է ահաբեկչական եւ Քրդաստանի աշխատավորական կուսակցության սիրիական ճյուղավորումը, որը զինված պայքար Է մղում Թուրքիայի իշխանությունների դեմ եւ այս երկրում ճանաչված Է ահաբեկչական կազմակերպություն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

loading...
Արցախի նախագահը հետմահու պարգևատրել է զոհված զինծառայողին Հայաստանն Իրաքի հետ կրկնակի հարկումը բացառող համաձայնագիր է նախաստորագրել Արծվիկ Մինասյանն անդրադարձավ Ախթալայի ԼՀԿ-ի պոչամբարի նյութերի՝ գետը թափվելու հարցին Իվետա Տոնոյանը վստահեցնում է՝ Գագիկ Ծառուկյանը իրեն որևէ պաշտոնից չի հեռացրել Փայլանը Պոլսո Հայոց պատրիարքի ընտրության հարցով դիմել է Թուրքիայի ներքին գործերի նախարարին Պատերազմ Ռուսաստանի դեմ, դեռևս՝ տնտեսական. սառը պատերազմի նոր փուլ կսկսվի՞ «Քարերի սիմֆոնիա»-ի տարածքում փայտից տաղավար է կառուցվում. բնապահպանները դեպքի վայրում են ԱԺ-ում մեկնարկել են սումգայիթյան ջարդերի վերաբերյալ խորհրդարանական լսումները. ՈՒՂԻՂ Հունվարը տնտեսական ցուցանիշների աճի ամիս 2017–ին Ռուսաստանում դատվել է 590 տեռորիստ և 691 էքստրեմիստ Բժիշկները ողջունում են դեղերը դեղատոմոսով գնելու ԱՆ գաղափարը, սակայն որոշ հարցերի շտկման անհրաժեշտություն են տեսնում Սերժ Սարգսյանը շնորհավորել է ՀՀ ժողովրդական արտիստ Արտավազդ Փելեշյանին հոբելյանի առթիվ Վարուժան Հոկտանյան. «Չեմ կարծում, որ բյուջեն վատնելը իրավագիտակցության պակասի հետևանք է» Վերջին խոսքը Սերժ Սարգսյանինն է. սպասողական իրավիճակ՝ քաղաքական դաշտում Առանց կրակ ծուխ չի լինում. Սյունիքի մարզպետի մասին ՀՀ նախագահին ուղղված նամակի հետքերով ՀՀԿ–ի լռությունը ինտրիգ պահելու համար է Արմեն Սարգսյանը հայտարարել է, որ պատրաստ է փաստաթղթեր հրապարակել. նախագահի թեկնածուն կփարատի՞ կասկածները Բանանը թանկացել է 44%–ով. սուպերմարկետներում այն վաճառվում է 800 դրամով Գյումրու քաղաքապետը ստացել է Հռոմի Սրբազան Քահանայապետի օրհնության գիրը Հայ դատի Եվրոպայի գրասենյակը Գասպար Կարապետյանի դեմ Ադրբեջանի կողմից Ինտերպոլ ներկայացրած դիմումն անհեթեթ է համարում Լեգանես-Ռեալ Մադրիդ. ուղիղ հեռարձակում ԱՄՆ-ն անում է ամեն բան ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման համար. դեսպան Թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպքով բերման են ենթարկվել երեք օտարերկրացի
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan