Երևան, 22.Սեպտեմբեր.2017,
--
:
--
,
Երևանի կենտրոնում բացված «Արտասվող Ջոկոնդա» կոլաժը նվեր է Փարաջանովի արվեստը սիրողներին Սերժ Սարգսյանը Յուրի Ջորկայեֆին պարգևատրել է Երախտագիտության մեդալով Ֆրանսիան միշտ կլինի Հայաստանի կողքին ապագայի կարևոր խնդիրները լուծելու գործում. Մակրոնը շնորհավորել է Սերժ Սարգսյանին Վոլեյբոլի ֆեդերացիան նոր նախագահ ունի Շախմատի աշխարհի գավաթ. Արոնյանը դուրս եկավ եզրափակիչ (տեսանյութ) Հայաստան ժամանած թուրք գործիչները ցանկանում են, որ Թուրքիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը Վաղվա Հայաստանը աշխարհին ներկայանալու է որպես արագ զարգացող երկիր. ՀՀ Նախագահի շնորհավորական ուղերձը Թուրքիայում ընդդիմադիր լինելը խնդիրներ է առաջացնում. Ուֆուկ Ուրազի կնոջը հեռացրել են աշխատանքից Էդուարդո Էռնեկյանը՝ Հայաստանի ազգային հերոս

Գործվածքների վերականգնմանն ուղղված դասընթացները նոր հմտություններով կզինեն հայ մասնագետներին

 

 Տոկիոյի ազգային հետազոտությունների ինստիտուտի մասնագետները հայ ռեստավրատորներին և հնագետներին կծանոթացնեն գործվածքների վերականգնման նորագույն մեթոդներին ու ձևերին: Վարպետության դասընթացները կանցկացվեն «Տեքստիլի արվեստ և պահպանում. հանգուցելով անցյալն ու ներկան» թեմայով դասախոսությունների շրջանակում սեպտեմբերի 11-15-ը ՀՀ մշակույթի նախարարության Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնում և Մայր աթոռ Սբ էջմիածնի թանգարանում:

«Օրեր առաջ մենք նշեցինք հայ-ճապոնական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը, և մեզ համար շատ կարևոր է, որ այդ կապակցությամբ իրականացվում են մշակույթին առնչվող միջոցառումներ: Մեր համատեղ գործունեության առաջին փուլը սկսվել է 2011 թվականին, այնուհետև 2014-ին նոր համաձայնագիր ստորագրվեց. արդյունքում համագործակցությունը  շարունակվում է: Շնորհակալություն եմ հայտնում ճապոնացի մասնագետներին, որ, չնայած երբեմն առաջացած խոչընդոտներին, սիրով մասնակցում են դասընթացներին ու նոր հմտություններ փոխանցում մեզ»,- նշեց ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանը:

Սագայի ազգային համալսարանի դոցենտ Միե Իշիին ասաց, որ դասախոսությունների ընթացքում հայ մասնագետներին կծանոթացնի գործվածքի նյութին, թելերի ստեղծման ձևերին, կտորի փաստաթղթավորմանը: «Անդրադառնալու ենք գործվածքի վերականգնման մեթոդներին, մաքրմանը, նորոգմանը, ներկելուն: Քանի որ նախկինում նմանատիպ դասընթաց Հայաստանում իրականացվել է, և կան մասնակիցներ, որոնք տիրապետում են նյութին, նրանք այս անգամ հանդես կգան որպես համակարգողներ»,-ընդգծեց մասնագետը:

Միե Իշիի խոսքով` Ճապոնիայում շատ թանկ է գնահատվում մետաքսը, որից կարում են ճապոնական կիմոնոները: Հատկապես բարձր արժեք ունեն այն կիմոնոները, որոնք նախշազարդ են, և որոնց գոտիները ոսկեթել կամ արծաթաթել են:

Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի  վերականգնման լաբորատորիայի վարիչ Ելենա Աթոյանցը շեշտեց, որ նախկինում առիթ է ունեցել մասնակցել նման դասընթացի, որն, իր կարծիքով, շատ արդյունավետ է: «Գործվածքների վերականգնման մեթոդներն օրեցօր հարստանում են ու նորացվում: Այդ զարգացումներին հետևելն ու այդ գործիքներին տիրապետելն անհրաժեշտություն են: Այս դասախոսությունները նպաստում են այդ ամենի յուրացմանը»,-եզրափակեց նա:

Վարպետության դասերին մասնակցում են մասնագետներ Հայաստանի պատմության թանգարանից, Մայր աթոռ Սբ էջմիածնի թանգարանից, Հնագիտության և ազգագրության ինստիտուտից, «Էրեբունի» թանգարանից, Հայաստանի ազգային պատկերասրահից և Մատենադարանից:

Դասախոսություններն իրականացվում են ՀՀ մշակույթի նախարարության և Տոկիոյի մշակութային արժեքների ազգային հետազոտական ինստիտուտի նախաձեռնությամբ:

loading...
Երևանի կենտրոնում բացված «Արտասվող Ջոկոնդա» կոլաժը նվեր է Փարաջանովի արվեստը սիրողներին Սերժ Սարգսյանը Յուրի Ջորկայեֆին պարգևատրել է Երախտագիտության մեդալով Ֆրանսիան միշտ կլինի Հայաստանի կողքին ապագայի կարևոր խնդիրները լուծելու գործում. Մակրոնը շնորհավորել է Սերժ Սարգսյանին Վոլեյբոլի ֆեդերացիան նոր նախագահ ունի Շախմատի աշխարհի գավաթ. Արոնյանը դուրս եկավ եզրափակիչ (տեսանյութ) Հայաստան ժամանած թուրք գործիչները ցանկանում են, որ Թուրքիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը Վաղվա Հայաստանը աշխարհին ներկայանալու է որպես արագ զարգացող երկիր. ՀՀ Նախագահի շնորհավորական ուղերձը Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությանը Թուրքիայում ընդդիմադիր լինելը խնդիրներ է առաջացնում. Ուֆուկ Ուրազի կնոջը հեռացրել են աշխատանքից Էդուարդո Էռնեկյանը՝ Հայաստանի ազգային հերոս Լոպիրյովան Մխիթարյանի մասին տեսանյութով շնորհավորել է Հայաստանի անկախության օրը Գերմանիայում բացվել է ալիևների ընտանիքի հերթական կոռուպցիոն գործը. Süddeutsche Zeitung Արոնյանը հաղթեց Մաքսիմ Վաշյե-Լագրավին Անկախության տոնի առթիվ Նախագահի նստավայրում տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողություն Մեքսիկայի երկրաշարժից տուժածների մեջ ՀՀ քաղաքացիներ չկան. ԱԳՆ Հայկական արդարադատության բացը, կամ կրկին 3000 եվրո կվճարենք Եթե նպատակը տարածքի իրացումը լիներ, «Ֆիրդուսի» շուկայի ապամոնտաժման հաջորդ օրը կսկսվեր բնակիչների հետ բանակցությունը... Դեբեդցիները ծայրահեղ քայլերի կդիմեն, եթե մարզպետի խորհրդականը ներդրումներ չկատարի Հայաստան–Թուրքիա՝ ով ում է ավելի շատ պետք Ոստիկանական ակցիա. բացառիկ ու անվրեպ Խավարումից` արարում Արամ Ա–ի շուրթերով, կամ ո՞վ է Սփյուռքի` վարչապետի թեկնածուն Արտաքին ուժերի հանդեպ թուլությունը հանգեցնում է ներազգային ագրեսիվության
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan