Երևան, 22.Հուլիս.2018,
--
:
--
,

Լոռու մարզում առևանգել և փորձել են սեռական ոտնձգություն կատարել 17-ամյա աղջկա նկատմամբ. մեղադրանք է առաջադրվել 3 անձի

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով պարզվել են անչափահաս աղջկան առևանգելու և վերջինիս նկատմամբ սեռական ոտնձգության փորձ կատարելու դեպքի մի շարք հանգամանքներ. մեղադրանք է առաջադրվել 3 անձի: Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

2017թ. սեպտեմբերի 7-ին ահազանգ է ստացվել, որ նույն օրը՝ ժամը 19:30-ի սահմաններում, առևանգվել է Լոռու մարզի անչափահաս բնակչուհի՝ ծնված 1999թ։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ աղջկան առևանգել են Լոռու մարզի 4 բնակիչ. նրան նախ տեղափոխել են քաղաք Գյումրի, ապա՝ Երևան, այնուհետև՝  Էջմիածին, որտեղ գտնվող հյուրանոցային համալիրներից մեկում երիտասարդներից մեկը փորձել է սեռական հարաբերություն ունենալ աղջկա հետ, սակայն վերջինս դիմադրել է։  

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերի և 34-138-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում: Անչափահաս աղջիկը ճանաչվել է տուժող։ Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Լոռու մարզի երկու բնակչի մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերի,  մեկին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերի և 34-138-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով:  Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ: Հանձնարարություն է տրվել ոստիկանությանը միջոցներ ձեռնարկել՝ անչափահասի առևանգմանը մասնակցություն ունեցած 4-րդ անձին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։

Նախաքննությունը շարունակվում է, իրականացվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

loading...
Գերմանիայի կանցլերի գրասենյակը դեռևս չի մեկնաբանում Հայաստան Մերկելի հնարավոր այցի մասին տեղեկությունը Թուրքիայի քեմալական կուսակցության ազատազրկված պատգամավորը հացադուլ է սկսել Որակյալ կահույքի արտադրություն ու մատչելի գներ․սա «Ավելինո»-ն է Մուշավան թաղամասի հրդեհը մարվել է. դեպքի վայրում էր նաև ԱԻ նախարարը Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը նոր տնօրեն ունի Քաղցրավենիք, բուսական պահածոներ ու թանապուր. զորամասերում սննդակարգի փոփոխություններ են իրականացվում Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը Փաշինյանն օգտակար է համարում Տեր-Պետրոսյանի հետ զրույցը և չի բացառում մյուս նախագահների հետ հանդիպելու հնարավորությունը Ռուսաստանն ունի հնարավորություն թույլ չտալու պատերազմի վերսկսումը տարածաշրջանում. Փաշինյան Հայաստանի Հանրապետությունում արտոնյալ գործարարներ չեն լինի. Փաշինյան «Ադրբեջանցիները վախենում են ճշմարտությունից». սպառնալիքներ ստացող հայազգի բլոգերը տեսանյութ է հրապարակել Երևանից (տեսանյութ) 2021-ից ընդերքօգտագործողները բնապահպանական հարկ են վճարելու թափոնների տեղադրման կամ պահման համար «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում հայտնաբերվել են մի շարք չարաշահումներ և խախտումներ Արարատ Միրզոյանն ԱՄՆ կոնգրեսականին հայտնել է Հայաստանում մինչև ապրիլ ընտրություններ անցկացնելու մտադրության մասին «Դարաշրջանն» ու «Դվին 2018»-ը մշակութային Հայաստանում Պետությունը մշակույթին պիտի խանգարի, չխանգարի, օգնի, անտեսի, վերահսկի. կարծիքներ հանդիպում-քննարկումից Ճանաչեք հին Երևանը. «Քաղաք» պանդոկ «Վահանագեղձի հանգույցներ». խնդիրներն ու բուժումները Արմեն Վարժապետյանի գրքում Նախագահը ընթրիք-հանդիպում է ունեցել հայտնի կինոգործիչների հետ Արմեն Արզումանյանը նշանակվել է ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Ոչ մի բան չանեինք, կարող է՝ ավելի լավ լիներ. կրթության փորձագետը՝ բարեփոխումների վերաբերյալ Սպանություն Գեղարքունիքում. երկու անձ ձերբակալվել է Գավառ քաղաքից 21 կմ դեպի արևմուտք երկրաշարժ է գրանցվել
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan