Yerevan, 23.September.2017,
--
:
--
,

ՀՀ ներմուծվող արտադրական նշանակության մեքենասարքավորումները և հումքը սահմանին կազատվեն ԱԱՀ-ից

 Հաջորդ տարվա հունվարի 1-ից Հայաստան ներմուծվող արտադրական նշանակության մեքենասարքավորումները և հումքը սահմանին կազատվեն ավելացված արժեքի հարկից: Ազգային ժողովը քննարկում է Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող, ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը նշեց, որ փոփոխության նպատակն է տնտեսավարողներին հնարավորություն տալ ունենալ շրջանառու միջոցներ, դրանք ուղղել տնտեսական գործունեության ընդլայնմանը:

«Այն ավելացված արժեքի հարկը, որը արտադրական նշանակության մեքենասարքավորումների և հումքի ներմուծման ժամանակ չի վճարվի սահմանին, կվճարվի այդ սարքավորումների օգտագործմամբ արտադրված ապրանքների հետագա իրացման փուլում: Կարող ենք թե ֆինանսական, թե ժամանակի առումով սա համարել համարձակ նախաձեռնություն, քանի որ ժամանակի ընթացքում եկամտային ազդեցությունը կարող է հասնել ընդհուպ մինչև 40 միլիարդ դրամի, սակայն կարծում ենք, որ երկարաժամկետ հատվածում այս միջոցառումը էական միջամտություն է ունենալու տնտեսական գործունեությունն ակտիվացնելու առումով»,- մանրամասնեց Միրումյանը:

Միրումյանը հավելեց, որ օրենքի ընդունման դեպքում այն հետադարձ ուժ է ունենալու, ինչը պայմանավորված է այն հանգամանքով, որ կարող են լինել ընկերություններ, որոնք ունեն արտադրական նշանակության մեքենասարքավորումներ և հումք ներմուծելու համար՝ մինչև օրենքի ուժի մեջ մտնելը: «Մենք չենք ցանկանում ստեղծել մի իրավիճակ, որ նման ներդրումային ծրագրեր ունեցող կազմակերպություները մի քանի ամիս ևս սպասեն մինչև օրենքն ուժի մեջ կմտնի»,- մանրամասնեց ՊԵԿ նախագահի տեղակալը:

 

loading...
Four men took own lives after webcam blackmail Katy Perry gets charity award for her work with children from Hillary Clinton Philip Morris could stop making conventional cigarettes Trump eyes ex-Goldman banker Steve Mnuchin for Treasury CIA chief warns Trump: Scrapping Iran deal 'height of folly' Thousands 'miss out on stroke treatment' Samsung Electronics considers splitting firm in two South Korea's President Park 'willing to resign' Brazil Chapecoense football team in Colombia plane crash Bird flu: Netherlands culls 190,000 ducks Trump dismisses Wisconsin recount drive as 'scam' Fidel Castro death: Cubans mourn ex-leader Women in science pledge to combat hate Black Friday and Cyber Monday: Five tips for spotting a bargain Lung cancer cells spread like unanchored tents, study says Abducted California woman Sherri Papini found after three weeks Brazil president Michel Temer accused of corruption Predatory bacteria can wipe out superbugs, says study Catherine Zeta-Jones takes aim at paparazzi with 'better' bikini photos Colombia signs new peace deal with Farc Israel fires: Tens of thousands flee as fires hit Haifa Shia pilgrims among more than 80 killed in IS attack in Iraq Climate changing 'too fast' for species
Today For week For Month
website by Sargssyan