Yerevan, 23.September.2017,
--
:
--
,

Իտալիան պահպանել Է գինու արտադրության համաշխարհային առաջատարի կարգավիճակը

Իտալիան մնում Է գինու արտադրության համաշխարհային առաջատարը, չնայած այն բանին, որ խաղողի բերքն ընթացիկ տարում կրճատվել Է մեկ քառորդով: Այդ մասին հաղորդվում Է Իտալիայի խաղողագործության միության կայքում հրապարակված զեկույցում:

Տարածված տվյալների համաձայն, Իտալիան պահպանել Է գինու արտադրության ցուցանիշով համաշխարհային առաջատարի կարգավիճակը: Այսպես, ամբողջ աշխարհում հայտնի «Կյանտի»-ի եւ «Պրոսեկտո»-ի հայրենիքում այս տարի կարտադրվի 40 մլն հեկտոլիտր գինի այն դեպքում, երբ նրա գլխավոր մրցակիցները՝ Իսպանիան ու Ֆրանսիան, նկատելիորեն հետ են մնում այդ ցուցանիշով (38,4 մլն եւ 37,2 մլն հեկտոլիտր՝ համապատասխանաբար): Եվ դա չնայած այն բանին, որ իտալացի գինեգործներն այս տարի լուրջ դժվարությունների են բախվել, որոնք պայմանավորված են առաջին հերթին անոմալ շոգ ամառով եւ երաշտով: Ռեկորդային բարձր ջերմաստիճանի պատճառով խաղողի բերքն անցյալ տարվա համեմատությամբ կրճատվել Է 26,1 տոկոսով:
«Բերքի կրճատումը մեզ ստիպում Է աշխատել առանձնակի ջանասիրությամբ, որպեսզի ավելացնենք արտադրանքի ու արտահանման ծավալները»,-նշել Է UIV-ի նախագահ Էռնեստո Աբոնան:
Իտալիան արդեն երեք տարի աշխարհի առաջատարն Է մնում գինու արտադրությամբ՝ առաջ անցնելով պատմական երկու մրցակիցներից: Վերջին անգամ առաջնության դափնին Ապենինները լքել Է 2014 թվականին, երբ ամենից շատ գինի արտադրեց Ֆրանսիան:
Խաղողագործության եւ գինեգործության միջազգային կազմակերպության տվյալների համաձայն, անցյալ տարի Իտալիայում գինու արտադրությունը կազմել Է 48,8 մլն հեկտոլիտր: Երկրորդ տեղում եղել Է Ֆրանսիան՝ 41,9 մլն հեկտոլիտր, իսկ երրորդ տեղն զբաղեցրել Է Իսպանիան՝ 37,8 մլն հեկտոլիտր, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

loading...
Four men took own lives after webcam blackmail Katy Perry gets charity award for her work with children from Hillary Clinton Philip Morris could stop making conventional cigarettes Trump eyes ex-Goldman banker Steve Mnuchin for Treasury CIA chief warns Trump: Scrapping Iran deal 'height of folly' Thousands 'miss out on stroke treatment' Samsung Electronics considers splitting firm in two South Korea's President Park 'willing to resign' Brazil Chapecoense football team in Colombia plane crash Bird flu: Netherlands culls 190,000 ducks Trump dismisses Wisconsin recount drive as 'scam' Fidel Castro death: Cubans mourn ex-leader Women in science pledge to combat hate Black Friday and Cyber Monday: Five tips for spotting a bargain Lung cancer cells spread like unanchored tents, study says Abducted California woman Sherri Papini found after three weeks Brazil president Michel Temer accused of corruption Predatory bacteria can wipe out superbugs, says study Catherine Zeta-Jones takes aim at paparazzi with 'better' bikini photos Colombia signs new peace deal with Farc Israel fires: Tens of thousands flee as fires hit Haifa Shia pilgrims among more than 80 killed in IS attack in Iraq Climate changing 'too fast' for species
Today For week For Month
website by Sargssyan