Երևան, 18.Նոյեմբեր.2017,
--
:
--
,

Արցախի «սպիտակ քաղաքի» պեղումների ժամանակ հնագետները ոսկյա զարդերի մասունքներ են հայտնաբերել

 

 Արցախի Տիգրանակերտում այս տարի 40 օր տեւած պեղումների արդյունքում մի շարք ուշագրավ գտածոներ են հայտնաբերվել: Այն ամրոցից, որը կառուցել է Տիգրանը, ոսկյա զարդերի մասունքներ են հայտնաբերվել: Արցախի հնագիտական արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց, որ դեռեւս հայտնի չէ, թե ինչ զարդի մասունքներ են, բայց դրանք շուտով կհրապարակվեն: «Այս տարի բազմաթիվ երկաթե իրեր ենք հայտնաբերել` դանակներ, տեգի ծայրեր, մկրատի մասեր, հարյուրների հասնող գունազարդ եւ ջնարակապատ խեցեղեն»,-ասաց Պետրոսյանը, հավելելով, որ Տիգրանակերտի նյութը շատ հարուստ է` մայրաքաղաքային մակարդակի:

 Արշավախմբի ղեկավարը սակայն մտահոգություն ունի. Տիգրանակերտը նման մանր պեղումներով դժվար է ամբողջականացնել: «Հարյուրավոր մետրեր ձգվող պարսպապատից ամեն տարի 15 մետր պեղելուց ի՞նչ պիտի ստանանք: Պեղումները սահմանափակ են, բայց ես շնորհակալ եմ Արցախի իշխանությանը, որ այդքան աջակցում է մեզ: Եթե մենք այդ հուշարձանը  մեկ-երկու տարի չպեղենք, այն կվերածվի հողակույտերի: Մենք ամեն տարի պեղման աշխատանքներ սկսելուց առաջ 10 օր միայն մաքրման աշխատանքներ ենք տանում»,-ասաց նա:

Տիգրանակերտում պեղումներն այս տարի մեկնարկել են հուլիսի 8-ին: Պեղման աշխատանքներ են իրականացվել ինչպես ամրացված թաղամասում, այնպես էլ վաղքրիստոնեական հրապարակում, որտեղից բազմաթիվ ճարտարապետական հանգույցներ, ուղիղ աշտարակ, վաղքրիստոնեական կոթողներ են հայտնաբերվել: Արցախի իշխանությունները Տիգրանակերտը պեղելու համար հատկացրել են 17 միլիոն դրամ:

Արցախի հնագիտական արշավախումբը 2005թ. ճշգրտել է Արցախի Տիգրանակերտի կոնկրետ տեղադրությունը, իսկ 2006-2008թթ. պեղումներ է իրականացրել քաղաքի եւ նրա մերձակայքի տարբեր հատվածներում, որոնց հետեւանքով երեւան են հանվել Միջնաբերդի կառույցները, Ամրացված թաղամասի պարիսպները, նույն թաղամասի դարավանդներից մեկի հենապատը, Կենտրոնական թաղամասի բազիլիկ եկեղեցին: Հետախուզական պեղումներ են կատարվել նաեւ Ամրացված թաղամասի ու Կենտրոնական թաղամասի մի քանի հատվածներում, վաղքրիստոնեական դամբարանադաշտում: Հետազոտվել են նաեւ քաղաքի մերձակայքում գտնվող պաշտամունքային-քարայրային համալիրը, նրա ստորոտով անցնող ժայռափոր ջրանցքը, Խաչենագետի ձախ ափին գտնվող վաղ միջնադարյան ամրոցը:

Պեղումների միջոցով գետնի տակից վեր հանած կառույցները եւ նյութերը հավաստում են, որ Տիգրանակերտը եղել է քաղաքաշինական առաջադեմ հատակագծմամբ եւ շինարարական տեխնիկայով ստեղծված ընդարձակ մի բնակավայր, որը հիմնադրվելով մ.թ.ա. առաջին դարում հարատեւել է մինչեւ 14-րդ դարը: Այն ամբողջովին կառուցվել է տեղական սպիտակ կրաքարից, փռվել է լեռան լանջն ի վեր (արհեստական դարավանդների տեսքով) եւ ստորոտի հարթավայրում, ունեցել է հզոր պարիսպներ, ժայռափոր ջրանցքներ: Տիգրանակերտը եղել է այգիների մեջ թաղված սպիտակ քաղաք: 

Լուսանկարները` Համլետ Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից:

 

loading...
Զլատան Իբրահիմովիչը ցանկանում է վերադառնալ Շվեդիայի հավաքական Հայաստանում առաջիկա օրերն առանց տեղումների կլինեն Էրդողանը հայտարարել է թուրք զինվորներին Նորվեգիայից հետ կանչելու մասին Սամվել Կարապետյանն ընտրվել է Մոսկվայի «Արարատ»-ի նախագահ Ալեքսիս Օհանյանն ու Սերենա Ուիլյամսն ամուսնացել են Արոնյանը հաղթանակ տարավ ՖԻԴԵ-ի «Գրան պրիում» Դավիթ Լոքյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի փոխտնօրենին Գեղարքունիքի մարզում կատարվել է 11 հազար հեկտար աշնանացան Էրդողանը հայտնել է Թուրքիայի, ՌԴ-ի եւ Իրանի գլխավոր շտաբների պետերի առաջիկա հանդիպման մասին Մեքսիկան աջակցում է ՄԽ համանախագահների միջնորդությամբ ԼՂ խնդրի խաղաղ կարգավորմանը ԼՂ հարցում վերջնական խաղաղության հասնելու համար պետք է պահպանվի զինադադարը. Ալոիզիո Նունես Ֆերեիրա Տարոն Մարգարյանը հանդիպել է «Նեսթ Լաբս» ընկերության հիմնադիր Թոնի Ֆադելի հետ Հայաստանը մշտապես կողմ է ԼՂ խնդրի ինտենսիվ բանակցություններին. Նալբանդյանն արձագանքել է Ադրբեջանի հայտարարությանը Սերգեյ Մինասյանը՝ Ռումինիայում ՀՀ դեսպան Նորք-Մարաշի զինված խմբի գործով դատական նիստը հետաձգվեց ԱԺ-ն ընդունեց բժիշկների մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու համար խիստ պատիժ սահմանող օրինագիծը Իտալիայում մահացել Է «Կոզա նոստրայի» նախկին պարագլուխը Ակնաշենը հայկական լեռնաշխարհի վաղագույն նստակյաց բնակատեղին է. պեղվել են օձաքարից զարդեր, ուլունքներ ՊԵԿ պատվիրակությունն ուսումնասիրել է ավտոմատացված համակարգերի կիրառման ոլորտում Չինաստանի փորձը «Միկի` հայ հերոս» ֆիլմն արդեն հասանելի է համացանցում Թուրքիայում լուսային տարիներով հեռու են ԼՂ խնդրի էությունից. ՀՀ ԱԳՆ արձագանքը Էրդողանի հայտարարություններին Հայ ուսանողի ստացած գիտելիքը Հայաստանի ապագա ձեռքբերումների գրավականն է. Տարոն Մարգարյան Կառավարության որոշումը չի փրկի ընդդիմությանը Ուղիղ միացում ԱԺ-ից
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan