Երևան, 13.Դեկտեմբեր.2018,
--
:
--
,
Նիկոլ Փաշինյանի և գրող Աշոտ Աղաբաբյանի վեպերը՝ հոկտեմբերի բեսթսելլերներ Հայտարարություն ՀՀ նախագահի մրցանակի մասին «Բարսելոնա» - «Ինտեր». ուղիղ հեռարձակում Արծրուն Պեպանյանի նոր գիրքը Ջասթին Թրյուդոն Հայաստանում կանադական ընկերություններին հետաքրքրող ներդրումների մեծ ներուժ է տեսնում Հայաստանում լինելու է ամենածավալուն համաներումը. Արտակ Զեյնալյան Ֆրանսիան երբե´ք չի մոռանա և կպայքարի ճանաչման համար. Մակրոնի գրառումը Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտի հուշամատյանում Հավատարիմ ենք մեզ միավորող կապերին, որոնք բնորոշվում են «Ապրել միասին Ֆրանկոֆոնիայում» գաղափարախոսությամբ. ՀՀ վարչապետի ելույթը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցները ջերմ ծափահարություններով ողջունեցին Շառլ Ազնավուրի հավերժական ներկայությունը

Պետություն-մասնավոր համագործակցության արդյունքում Ջրվեժում ինժեներական քաղաք կստեղծվի

 

Հայաստանի կառավարությունը քննարկում է ինժեներական քաղաք ստեղծելու գաղափարը: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը հույս հայտնեց, որ ինժեներական քաղաքի ստեղծման մեկնարկի մասին կհայտարարվի մոտակա ժամանակահատվածում: «Խոսքը Ջրվեժի ինժեներական քաղաքի մասին : Արդեն տեղը որոշված է, հիմա լուծվում են հողերի հատկացման հարցերը: Այն լինելու է հայկական ստարտափերի  էկոհամակարգ: Այս պահին շուրջ 17 ստարտափ կազմակերպություններ կան, որոնք պատրաստ  են ստեղծել այդ քոթեջային քաղաքը: Դրանք ունենալու են առանձին մասնաճյուղեր»,- ասաց Տարասյանը:

Նա տեղեկացրեց, որ ստեղծվելիք ինժեներական քաղաքում լինելու է ինկուբատորի վարչական շենք, և այն ստարտափ կազմակերպությունները, որոնք կզբաղվեն ինժեներինգով, սակայն ունակ չեն լինի մի քանի հարյուր հազար դոլար հատկացնել և վարչական շենք կամ լաբորատորիա կառուցել, կարող են տեղ վարձել ինկուբատորում և օգտվել սարքավորումներից, որոնք արդեն տեղադրված են լինելու ինժեներական քաղաքում: Սա շատ կարևոր է, քանի որ ինժեներինգով զբաղվելը պահանջում է լուրջ գումարների և տեխնոլոգիաների ներդրում, իսկ հատկապես նոր ստեղծվող կազմակերպություններն այդ գումարները չունեն: Ստեղծվելիք ինժեներական քաղաքը իր ողջ ենթակառուցվածքներով կծառայի ստարտափերին»,- մանրամասնեց փոխնախարարը:

Էմիլ Տարասյանը հստակեցրեց, որ ինժեներական քաղաքը ստեղծվելու է պետություն-մասնավոր համագործակցության արդյունքում: Պետությունն այս հարցեում կհամագործակցի National Instruments կազմակերպության հետ: Ներդրումները կկատարվեն 50/50 սկզբունքով: «Այսինքն, որքան ներդրում կատարի պետությունը, նույնքան էլ պետք է կատարի National Instruments կազմակերպությունը»,- նշեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալը:

Ստեղծվելիք ինժեներական քաղաքում կտեղակայվի նաև Philip Moris ընկերության առևտրի կենտրոնը: Էմիլ Տարասյանը նկատում է, որ ի տարբերություն ՏՏ ոլորտի, որտեղ ավելի հեշտ է մեկ կազմակերպության համար ստեղծել որևէ արտադրանք և նույնիսկ արտահանել դա, ապա ինժեներինգում դա շատ բարդ է անել, ուստի ինժեներական քաղաքը լավ հնարավորություն կլինի, որպեսզի տարբեր կազմակերպություններ հավաքվեն մեկ վայրում և կարողանան համատեղ ուժերով որևէ արտադրանքի սկիզբ դնել: Տարասյանի գնահատմամբ` Հայաստանի համար շատ լուրջ ձեռքբերում կլինի, եթե այդ կազմակերպությունները կարողանան գոնե մեկ արտադրանք ունենալ և դրանով ներկայանալ աշխարհին:

loading...
Նիկոլ Փաշինյանի և գրող Աշոտ Աղաբաբյանի վեպերը՝ հոկտեմբերի բեսթսելլերներ Հայտարարություն ՀՀ նախագահի մրցանակի մասին «Բարսելոնա» - «Ինտեր». ուղիղ հեռարձակում Արծրուն Պեպանյանի նոր գիրքը Ջասթին Թրյուդոն Հայաստանում կանադական ընկերություններին հետաքրքրող ներդրումների մեծ ներուժ է տեսնում Հայաստանում լինելու է ամենածավալուն համաներումը. Արտակ Զեյնալյան Ֆրանսիան երբե´ք չի մոռանա և կպայքարի ճանաչման համար. Մակրոնի գրառումը Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտի հուշամատյանում Հավատարիմ ենք մեզ միավորող կապերին, որոնք բնորոշվում են «Ապրել միասին Ֆրանկոֆոնիայում» գաղափարախոսությամբ. ՀՀ վարչապետի ելույթը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցները ջերմ ծափահարություններով ողջունեցին Շառլ Ազնավուրի հավերժական ներկայությունը Հայաստանը ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի փոփոխության հարց չի դնում. Նիկոլ Փաշինյան Հույս ունեմ հաստատվել Հայաստանում նվիրվելու համար ծրագրերին, որ հայրս նախաձեռնել էր այնտեղ. Նիկոլա Ազնավուր Թունավորման վարկած. ՌԴ ՔԿ-ն նորից կուսումնասիրի գործարար Լևոն Հայրապետյանի մահվան հանգամանքները Աշոտ Աղաբաբյանը «Քննարկում» հաղորդաշարի հյուրն է. ուղիղ եթեր Էներգետիկայի և բնական պաշարների համակարգն առավել արդյունավետ դարձնելու գործնական փուլ ենք մտել. Նիկոլ Փաշինյան Հանրության և քննչական մարմինների նոր հարաբերությունների հաստատման գործընթաց է սկսվում. Փաշինյանը շնորհավորեց ՔԿ աշխատողի օրվա առթիվ Մոսկվան եւ Երեւանը արդյունավետ համագործակցում են, կողմերը շարունակում են ինտենսիվ երկխոսությունը. Կարասին Պիտի կարենալ... Ազնավուր Հրազենային վնասվածքներից մահացել է «Յուվեցի Կարո» մականվամբ Կարո Կարապետյանը Ազնավուր. վավերագրական ֆիլմի պրեմիերա Պարզ է, սիրում եմ քեզ. Շառլ Ազնավուր
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan