Երևան, 23.Սեպտեմբեր.2017,
--
:
--
,

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ»-ը կոչ է անում պատժել Ադրբեջանի իմիջը մաքուր ցույց տալու համար գումարներ ծախսած գործիչներին ու ընկերություններին

 «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» (ԹԻ) միջազգային հակակոռուպցիոն կազմակերպությունը կոչ է անում հետաքննել այն քաղաքական գործիչների, բանկերի և ընկերությունների գործունեությունը, որոնք օգնել են Եվրոպայում Ադրբեջանի համբավը մաքուր ցույց տալու համար, և, հարկ եղած դեպքում, պատժել հանցագործներին: Այս մասին տեղեկացրին «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոն հայաստանյան մասնաճյուղից՝ հավելելով. «ԹԻ-ն մեկնարկելու է ազգային և միջազգային ջատագովության արշավներ` թիրախավորելով փողերի լվացման դեմ պայքարը` բացահայտելու կոնկրետ հանցագործությունը և կոչ  անելու միջազգային կազմակերպություններին, ներառյալ Եվրոպայի խորհրդին, հետաքննելու ոչ պատշաճ վարքագիծը և ձեռնարկելու ուղղիչ գործողություններ:

Կոչին նախորդել է վեց երկրների (Չեխիա, Դանիա, Ֆրանսիա, Գերմանիա, Միացյալ Թագավորության և ԱՄՆ) լրագրողների կողմից իրականացված հետաքննությունը կասկածելի ֆինանսական ցանցի վերաբերյալ, որը գումար է փոխանցել ազդեցիկ անձանց կաշառելու համար ստեղծված ադրբեջանական 2,9 միլիարդ ԱՄՆ դոլարանոց հիմնադրամից: Վերջինիս միջոցներով գումարներ են վճարվել որոշումներ կայացնողներին և  եվրոպացի ազդեցիկ անհատներին:

«Վրդովեցուցիչ է տեսնել, թե ինչպես են այնպիսի պատկառելի հաստատություններում, ինչպիսին է Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովը, որոշ քաղաքական գործիչներ վաճառքի հանվում և գումարի դիմաց աչք փակում կոռուպցիայի, ինչպես նաև մարդու իրավունքների ոտնահարումների վրա: Նրանք պետք է պատժվեն, և մենք ճնշում կգործադրենք իշխանությունների վրա, որպեսզի միջոցներ ձեռնարկվեն: Պատմությունն այստեղ չի ավարտվում»,- ասել է Թրանսփարենսի Ինթերնեշնլի նախագահ Խոսե Ուգասը:

Հետաքննությամբ պարզվել է, որ ֆինանսական ցանցի կենտրոնը Դանիայում ազդեցիկ «Դանսկե» բանկն է և հատկապես այդ բանկի մասնաճյուղը Էստոնիայում: Նաև մատնանշվում են 4 կեղծ ընկերություններ, որոնք հիմնադրվել են Միացյալ Թագավորությունում` գաղտնի օֆշորային սեփականատերերով, ովքեր փող են ստացել ազդեցիկ անձանց կաշառելու համար ստեղծված հիմնադրամից: Բացի դրանից, հայտնի է, որ անհատներն ու քաղաքական գործիչները վճարումներ են ստացել Գերմանիայի և ՄԹ այս ընկերություններից: 

Զեկույցները ցույց են տալիս, որ այդ փողն ստացած քաղաքական գործիչներն ու խորհրդականներն այնպիսի դիրք ունեն, որ ազդում են Ադրբեջանում մարդու իրավունքների չարաշահման վերաբերյալ փաստաթղթերին առնչվող որոշումների կայացման վրա ԵԽԽՎ-ում: Վճարումների նպատակն է սահմանափակել մարդու իրավունքների ոտնահարմանը և ընտրակեղծիքներին առնչվող այն տեղեկատվությունը, որ կարող է վնաս հասցնել երկրի համբավին:

«Այս հետաքննությունները ցույց են տալիս, որ անգամ այն երկրներում, որտեղ կոռուպցիոն ռիսկերը նվազագույնի են հասցված, ինչպես Դանիայում է, որը ԹԻ կոռուպցիայի ընկալման համաթվի արժեքով աղյուսակի առաջատար դիրքերում է գտնվում, կարգավորող մարմինները դեռևս ձախողում են փողերի լվացման դեմ օրենսդրության կիրառումը», - ավելացրել է Ուգասը:

Թրանսփարենսի Ինթերնեշնլը, որն այդ պատմությունը բացահայտած` Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագծի գործընկերն է, ճնշում կգործադրի համապատասխան իշխանությունների վրա՝ ապահովելու, որ ցանկացած իրավախախտում հետաքննվի և պատժվի և կարգավորման սողանցքերը փակվեն:

Որպես առաջին քայլեր՝ Թրանսփարենսի Ինթերնեշնլը՝

  • ապացույց կներկայացնի ԵԽԽՎ-ի կոռուպցիան հետաքննող հատուկ խմբին սեպտեմբերի 7-ին և կպահանջի լիարժեք, թափանցիկ հետաքննություն,
  • կապահովի ԱՄՆ իշխանություններին վերաբերող հետաքննությանն առնչվող փաստաթղթեր, քանի որ Ադրբեջանի Միջազգային բանկը տեղակայված է Միացյալ Նահանգներում:

Ազդեցիկ անձանց կաշառելու համար ստեղծված հիմնադրամը նաև սատարում է Ադրբեջանի իշխող ընտանիքի և մերձավոր մեղսակիցների ցանցի, այդ թվում` Գերմանիայի և այլ երկրների ընկերությունների առաջնորդների և քաղաքական գործիչների շռայլ կենսակերպը: Հետաքննությունների արդյունքում պարզվել է, որ գումարն օգտագործվել է Չեխիայում ֆուտբոլի ակումբ, թանկարժեք իրեր, և կարևոր անշարժ գույք գնելու համար:

Թրանսփարենսի Ինթերնեշնլը նաև՝

  • կոչ կանի Չեխիայի, Դանիայի, և Գերմանիայի իշխանություններին՝ հետաքննելու գաղտնի սեփականատերերով կեղծ ընկերությունների դերը և կպահանջի վերանայել իրական սեփականատերերի հանրային ռեգիստրերը,
  • կոչ կանի այդ երկրների իշխանություններին՝ խստացնել և գործադրել փողերի լվացման դեմ ընթացակարգերը,
  • կոչ կանի, որ լիակատար հետաքննություն իրականացվի նրանց նկատմամբ, ովքեր «կեղտոտ փողեր» են ստանում միջազգային, տարածաշրջանային և ազգային մակարդակներում,
  • կպահանջի, որ Եվրոպայում քաղաքացիները դիմեն իրենց երկրների այն պատգամավորներին, որոնք մասնակցում են ԵԽԽՎ աշխատանքներին, որ նրանք ընդունեն ավելի խիստ բարեվարքության չափորոշիչներ կոռուպցիայի և չարաշահումների մեղադրանքի լույսի ներքո: 

Հավելյալ տեղեկատվություն. Հետաքննությունը և դրան հետևող ջատագովությունը Հակակոռուպցիոն համաշխարհային կոնսորցիումի մաս են կազմում: Այն լրագրողներին և ակտիվիստներին միավորող նոր նախաձեռնություն է: Ծրագրի վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունների համար տես

Եվրոպայի խորհուրդը Եվրոպայում առաջատար ֆորում է, որին հանձնառված է   մշտադիտարկել մարդու իրավունքները, ժողովրդավարությունը և օրենքի գերակայությունը իր` 47 անդամ երկրներում: 

Հավելյալ հարցերի համար կարող եք դիմել Նատալի Բահարավին՝ հեռ. +4930343820666, էլ-փոստ՝ [email protected]»:

loading...
Ստամբուլի քաղաքապետը հրաժարական է տվել Նալբանդյանը հանդիպել է Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղարի հետ «Նաիրիտ» գործարանում խոշոր աղետի վտանգ չկա. միջազգային փորձագիտական խումբ Ավելի քան 2000 տավուշցի ստացել է անվճար բուժզննում Մամեդյարովը հանդիպել է Մինսկի խմբի համանախագահների հետ Պելեի բարեկամ Հակոբը ՀԶՀ-ն պաշտոնական ներկայացուցիչներ է նշանակել ԱՄՆ-ում և Ուկրաինայում Վահան Բիչախչյանը մասնակցել է «Ժիլինա-2»-ի հերթական խաղին Արցախի ԱԳՆ ղեկավարն ընդունել է Թուրքիայից ժամանած մտավորականների ԱՄՆ երեք կոնգրեսական հայտնվել է Ադրբեջանի «սև ցուցակում» Ծառերի տակ 100–200 տոննա դեղձ կա թափված. դժգոհություն գյուղացիներից Զիջման ևս մեկ քայլ՝ հայկական կողմից Երվանդ Բոզոյան. «Ռադիկալ փոփոխություններ չկատարելու դեպքում 20 տարի անց կլինի ոչ թե 4 միլիոն մարդ, այլ ընդամենը՝ մեկ» Ապրիլյան պատերազմի վերաբերյալ 23 գանգատի դատաքննությունը սկսված է Նիկոլայ Ծատուրյան. «Չպետք է ցորենի նման շաղ տան կոչումները» Մեղավորը Էռնեկյանը չէ, մեղավորը մենք ենք Չեխական զենքը Ադրբեջան է հասել ահաբեկչական խմբավորումներին «դիվանագիտական» չվերթներով զենք մատակարարելու շրջանակներում Նաթանյահուն, համաշխարհային կառավարությունն ու հայոց ղեկավարները Դավիթ Բաբայան. «Ալիևին ամենալավ պատասխանն իր դուստրն է տվել՝ ՄԱԿ սելֆիներով» Էյֆելյան աշտարակ՝ 1889-ին դրա բացման պահից 300 մլն մարդ Է այցելել Ալեքսիս Օհանյանը խոստացել է, որ դուստրը կայցելի Հայաստան. Reddit-ի համահիմնադիրը շնորհավորել է ՀՀ Անկախության տոնը Գաբրիել Սարգսյանը` Լիբանանի շախմատի չեմպիոն Ստորագրվել է «Զբաղվածության և սոցիալական քաղաքականության ոլորտում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիր Գործարար-տնտեսական համաժողովում քննարկվեցին այլ երկրների հետ տնտեսական համագործակցության հեռանկարները Հայաստանն ու Սլովենիան ստորագրել են միջկառավարական համաձայնագիր
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan