Երևան, 17.Հունվար.2018,
--
:
--
,
Թուրքիայի իշխանությունները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը ճանաչած ընդդիմադիր գործչին Նախագահը Հովհաննես Չեքիջյանին հանձնել է Հայրենիքի շքանշանը Sky Sports. Մխիթարյանի ու Սանչեսի տեղափոխության հարցը գրեթե լուծված է Սերժ Սարգսյանը մտավորականների հետ հանդիպմանը ներկայացրել է Հայաստանի ապագա Նախագահի մասին իր պատկերացումները Պետք է միասնական երթուղային ցանց մշակել ողջ հանրապետության համար. վարչապետն այցելել է ՏԿՏՏ նախարարություն Չավուշօղլուն Ցեղասպանության հարցում կրկին առաջ է քաշել հարցը «պատմաբաններին թողնելու» չարչրկված առաջարկը ՀՀԿ-ն նախագահի պաշտոնում կառաջադրի ասելիք և անելիք ունեցող անձի Հայ պատմաբաններն իրենց փաստարկված աշխատություններով են պատասխանում Ադրբեջանի խեղաթյուրումներին Դինքի սպանության տարելիցին Ստամբուլում հիշատակի միջոցառումներ կկազմակերպվեն

Շիրինյանն առաջարկում է գերմանական մոդելի նմանությամբ պետություն ստեղծել


«Փաստ» օրաթերթը զրուցելով քաղաքագետ Լևոն Շիրինյանի հետ և անդրադառնալով ԱԺ–ի առաջիկա աշնանային նստաշրջանին՝ հետաքրքրվեց, թե չի՞ կարծում, որ այս ընթացքում քաղաքական ուժերի միջև հակասություններ կարող են լինել, ինչին ի պատասխան Շիրինյանը պատասխանեց, թե ո՞ւր են այդ քաղաքական ուժերը:
Ըստ նրա՝ ՀՀԿ–ՀՅԴ կոալիցիոն խմբավորումը, «Բարգավաճն» ու փոքրամասնություն կազմող «Ելքը» սրընթաց կգնան դեպի խորհրդարանական հանրապետություն՝ Սերժ Սարգսյանին ընտրելու համար:

«Թե ինչ կխոսեն, այլ բան է: Բայց այդ ընդդիմադիրներն ի՞նչ ուժ ունեն: Ուժի հարց է քանակը: Քանի որ ուժերի հարաբերակցությունը խորհրդարանում այսպիսին է, Հանրապետականն ում որոշեց՝ նա էլ կանցնի: Կարծում եմ՝ հարցն այդպես էլ կգնա ու կփակվի, եթե, իհարկե, ֆորսմաժորային իրավիճակներ չլինեն:

Առաջինը՝ տարածաշրջանային քաղաքական իրավիճակն է, որը սրընթաց գործընթացների մեջ է: Այնքան է սրընթաց, որ հրեաները մեզ գովում են ու զենքը վաճառելուց հետո փոշմանել են: Երկրորդ՝ որոշ փորձագետներ գտնում են, թե Ռուսաստանի և Իրանի ճանապարհները կարծես թե առանձնանում են: Եվ սրանք այն անմիջական բաներն են, որ կազդեն մեր երկրի քաղաքական իրավիճակի վրա:

Ինչպես ասացի, եթե ֆորսմաժորային իրավիճակներ չլինեն, Սերժ Սարգսյանն այսօրվանից վարչապետ նստած կլինի: Իսկ ի՞նչ է մեզ պետք: Հանրային կյանքը պետք է այսօր լցվի այդ խորհրդարանական հանրապետության սպասելիքների ցուցիչների սահմանումով: Կարևորն այստեղ ոչ թե ով է լինելու, այլ ինչ ենք ուզում»,– ասաց նա:

Քաղաքագետի համոզմամբ պետք է կտրուկ քայլեր արվեն արդյունաբերության վերագործարկման ուղղությամբ: Առաջիններից մեկն էլ ըստ նրա՝ պիտի լինի քարի մշակումը:

«Հայաստանը քարի պաշարների այնպիսի զանազան տեսակներ ունի, որը լիուլի բավարար է Ադրբեջանի նավթը հավասարակշռելու համար: Հայաստանում պետք է մշակվի արդյունաբերական արտադրանքն ու արտահանվի: Այնուհետև՝ արևի էներգետիկան, որն Աստծու տված պարգև է Հայաստանին, ինչն էլ իր հերթին կտանի մեքենաշինության զարգացմանը: Եվ սրանք հայ ժողովրդի պահանջները պիտի լինեն նոր վարչապետին: Երբ նիշերը կսահմանվեն, այն ժամանակ էլ կորոշեն, թե ով կարող է, ով՝ ոչ»,– նշեց նա:
Նրա կարծիքով՝ միևնույն ժամանակ պետք է նկատի ունենալ, որ տարածաշրջանը փոթորկող, հեղափոխական վիճակում կարող է հայտնվել: Հանրությունը պետք է ցանկանա պետության զարգացում, տնտեսության վերականգնում, մնացածը՝ երկրորդական բաներ են:

Հարցին, թե նախկին վարչապետների հետ համեմատած՝ կարող ենք ասել, որ Կարապետյանն ավելի շատ գործեր կատարեց և ավելի ակտիվ եղավ, Շիրինյանը պատասխանեց. «Նա իր կերպարով որոշակի թարմություն բերեց, ժողովուրդը առույգ մարդու տեսավ, մնացած մասով՝ երկրի քաղաքական, տնտեսական զարգացման պատասխանատուն մինչև հիմա եղել ու մնացել է ՀՀ նախագահը»–ասաց նա:

Շիրինյանն իր խոսքում նաև ասաց, որ առաջարկում է գերմանական մոդելը կիրառել և հռչակել ՀՀ չորրորդ հանրապետության ծնունդը, որը պետք է լինի գիտության, արտադրության, բարոյականության և մշակույթի հայրենիք: Ըստ նրա՝ սրա համար պետք է լինի քաղաքական կամք, որն իր տակ ունենա քաղաքական, տնտեսական ու բարոյական շահ, քանի որ հիմա քաղաքականության հիմքը ոչ թե կամքն է, այլ՝ շահը:


ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ–ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
«Փաստ» օրաթերթ

loading...
Թուրքիայի իշխանությունները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը ճանաչած ընդդիմադիր գործչին Բասկետբոլի Հայաստանի հավաքականի մրցակիցները հայտնի են Օզուրգեթիում ավազակային հարձակումից տուժած հայ գործարարը դուրս է գրվել հիվանդանոցից Մխիթարյանի խնդիրները «Մանչեսթեր Յունայթեդ»-ում կապված չեն Մոուրինյոյի հետ. Ռայոլա Նախագահը Հովհաննես Չեքիջյանին հանձնել է Հայրենիքի շքանշանը Sky Sports. Մխիթարյանի ու Սանչեսի տեղափոխության հարցը գրեթե լուծված է Սերժ Սարգսյանը մտավորականների հետ հանդիպմանը ներկայացրել է Հայաստանի ապագա Նախագահի մասին իր պատկերացումները Որևէ ընկերություն ուղևորավարձի թանկացման հայտով չի դիմել Երևանի քաղաքապետարան և Տրանսպորտի նախարարություն Ավարտին է մոտենում Անդրանիկ Մարգարյանի անվան հուշամրցաշարը Պետք է միասնական երթուղային ցանց մշակել ողջ հանրապետության համար. վարչապետն այցելել է ՏԿՏՏ նախարարություն Չավուշօղլուն Ցեղասպանության հարցում կրկին առաջ է քաշել հարցը «պատմաբաններին թողնելու» չարչրկված առաջարկը Էդմոն Մարուքյանն անդրադարձել է Նախագահի ՀՀԿ թեկնածուին սատարելու հնարավորության մասին հարցին ՀՀԿ-ն նախագահի պաշտոնում կառաջադրի ասելիք և անելիք ունեցող անձի Հայ պատմաբաններն իրենց փաստարկված աշխատություններով են պատասխանում Ադրբեջանի խեղաթյուրումներին Դինքի սպանության տարելիցին Ստամբուլում հիշատակի միջոցառումներ կկազմակերպվեն Կանխատեսվում է կարագի էժանացում առաջիկա 1-2 ամիսներին ՃՏՊ-ի հետևանքով մահացել է ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալի որդին Բենզինի և դիզվառելիքի գները Հայաստանում և Վրաստանում գրեթե նույնն են. ՏՄՊՊՀ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Կրակովում Ուղիղ միացում ԱԺ-ից Արցախում չպարզված հանգամանքներում զինվոր է զոհվել. Արցախի ՊԲ Արցախի և Ադրբեջանի սահմանին ԵԱՀԿ դիտարկումն անցել է առանց միջադեպերի Դեկտեմբերին բանջարեղենի շուկայում գնաճը 25,1% է կազմել Գևորգ Պետրոսյան. «Մարդը ՀՀ–ից գնում է, կապիտալն ո՞ւմ համար է կուտակվում» Եկամտահարկի դրույքաչափի փոփոխությունը կազդի բոլորի վրա
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan