Երևան, 20.Նոյեմբեր.2017,
--
:
--
,

Հայաստանի և Եվրամիության միջև համաձայնագրի ստորագրումը կլինի որդեգրման արարողություն` առանց ժառանգության իրավունքի


Մեր հյուրն է Գերագույն Խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանը


– Պարոն Արշակյան, եթե անզեն աչքով նայենք, այս մի տարվա մեջ ի՞նչ է փոխվել մեր երկրում, երբ նշանակվեց նոր վարչապետ և մասնակիորեն փոխվեց նաև կառավարությունը:


– Փոփոխությունների մասին չխոսենք, ընդամենն ասենք, որ դեգրադացիան շարունակվել է: Մեզ մոտ քանի որ դեգրադացիա էր, այն ավելի է խորացել: Այսինքն` տնտեսական անկումը շարունակվել է:
Կառավարությունը փոխվեց, իբրև թե նոր թիմ, նոր մարդիկ կգային, ու կախարդական չոփիկներով, փայտիկ չասենք` չոփիկ, մեր կյանքը կբարելավվեր. տնտեսությունը կաշխատեր, սոցիալական լարվածությունը կմեղմանար, արտագաղթը կնվազեր:
Սակայն նման հրաշքներ չէին կարող լինել, որովհետև այն պատճառը, որը հայկական պետությունն անկում էր տանում, վերացված չէ: Այնպես որ, մեկ տարվա մեջ ոչինչ չկա, որ փոխված լինի դեպի լավը, ամեն ինչ գնացել է վատի ուղղությամբ:

– Եվ ո՞րն է այդ պատճառը:

– Այդ պատճառը Հայաստանի ինքնիշխանության կորուստն է: Որովհետև մենք գտնվում ենք մի տնտեսական ակումբում` Եվրասիական տնտեսական միության մեջ, որը ձախողված և քայքայվող տնտեսությունների ակումբ է ընդամենը: Այս տարածքի բոլոր երկրներում էլ մարդիկ վատ են ապրում: Անկախ նրանից, որ սպեկուլյացիա են անում էներգակիրների վրա, նախկինում գոյություն ունեցող ոսկու պաշարների վրա:
Ընդհանրապես այս երկրներում չկա նորարարություն, չկան նոր տեխնոլոգիաներ, չկա բարձր արտադրողականություն, չկա արտադրության կուլտուրա: Գոյություն չունի նաև ներքին ինտեգրացիա: Այս երկրների տնտեսություններն իրար հետ չեն համագործակցում: Բելառուսի, Ռուսաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի և Հայաստանի տնտեսությունները փաստացի մեկ համակարգի մեջ չեն: Դրանք չեն գործում փոխլրացնող ռեժիմով:
Իսկ այսպիսի տնտեսական միությանը մաս կազմել, նշանակում է տնտեսական ճգնաժամ ապրել: Այնպես որ, մենք նստել ենք խորտակվող նավ, և հարկավոր է, որ այդ նավից տեղափոխվենք:

– Բայց ինչ մեզնից կախված էր, ինչ մեր ձեռքից գալիս էր, մենք արե՞լ ենք:

– Ոչ: Չենք արել: Տնտեսական ճգնաժամի, քաոսի պատճառներից մեկն էլ այն է, որ վարվում է սխալ կադրային քաղաքականություն: Ուստիև այս պարագայում եղած հնարավորություններն էլ չէին կարող օգտագործվել: Որովհետև ադմինիստրատորները` վարչարարները պրոֆեսիոնալներ չեն: Նրանք չեն ընտրվել իրենց պրոֆեսիոնալ հատկանիշներից ելնելով, այլ ընտրվել են կոռուպցիոն ռեժիմի արդյունքում: Իսկ կադրային կոռուպցիան ոչնչով չի տարբերվում քաղաքական, ֆինանսական, տնտեսական և մշակութային կոռուպցիաներից:
Սխալ ընտրություն է տեղի ունեցել, եղել է բացասական սելեկցիա:
Այնպես որ, և արտաքին պայմաններն էին վատ. ասացի, որ ԵՏՄ–ն ձախողված տնտեսությունների միասնական տարածք է, և մեր երկրի ներսում վարվել է սխալ կադրային քաղաքականություն. ընտրված կադրերը կոմպետենտ չեն:

– Նոյեմբերին նախատեսվում է, որ Հայաստանի և Եվրամիության մեջ պետք է ստորագրվի Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Եվրամիության դեսպանն էլ ասել է, որ թուղթ ու գրիչը պատրաստ` Բրյուսելում սպասում են, որ ստորագրեն: Այս փաստը կարո՞ղ է ճեղքում մտցնել ներկա վիճակի մեջ:

– Չի կարող: Եվրամիության հետ այս պայմանագիրը լիարժեք չի դարձնելու իրավիճակը, մենք չենք ինտեգրվելու եվրոպական համակարգի մեջ: Դա կլինի կիսատ ինտեգրում: Մենք չենք դառնում հարթակ, որտեղ եվրոպացիները կարող են ներդրումներ կատարել, կարող են իրենց տեխնոլոգիաներն առաջարկել: Այսինքն` մենք չենք դառնում նրանց լիարժեք գործընկերը:
Ընդամենն այս համաձայնագիրը կարող է նախնական շանս տալ ապագայի համար: Այո, ապագայի համար մենք կունենանք որոշակի փորձ: Ճիշտ այնպես, ինչպես ՆԱՏՕ–ի հետ ունեցած հարաբերությունները մեր բանակը չեն դարձնում ՆԱՏՕ–ի ստանդարտներին համապատասխանող բանակ: Ընդամենը մենք ծանոթանում ենք ՆԱՏՕ–ի զինվորական կուլտուրային:
Այս համաձայնագրի պարագայում էլ է այդպես` մեզ թույլ են տալիս ծանոթ լինելու եվրոպական երկրների տնտեսական հարաբերություններին` մաքսային հարաբերություններին, հարկային հարաբերություններին: Բայց մենք նրա լիարժեք անդամը չենք, խորթ ենք և որդեգիր ենք: Այդ համաձայնագրի ստորագրումը կլինի որդեգրման արարողություն` առանց ժառանգության իրավունքի:

Գոհար Սարդարյան

«Փաստ» օրաթերթ

loading...
Despacito հիթի կատարողը երազում է Ռուսաստանում կայանալիք Մունդիալին ներկա լինելու մասին Արգենտինայի ռազմածովային ուժերն ստացել են ազդանշաններ, որոնք կարող էր տալ կորած սուզանավը Մեծ Բրիտանիայում կործանվել է աշխարհի ամենաերկար օդանավը Ազատ ոճային ըմբիշները դեռևս մեդալներ չեն նվաճել «Ալաններ»-ի միջազգային մրցաշարում «Խոսափողը գեթ մեկ օրով երեխաներին». նոյեմբերի 20-ին Ազգային ժողովում կկազմակերպվի հատուկ նիստ Արոնյանը հաղթեց Անիշ Գիրիին Զինյալները հրթիռակոծել Հոմսի ծայրամասում գտնվող ալրաղաց-կոմբինատը ՌԴ, Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարներն Անթալիայում պայմանավորվածություններ են ձեռք բերել Սիրիաի հետ կապված բոլոր հարցերի շուրջ Ջորջ Քլունին սերիալ կնկարահանի «Հնարք-22» վեպի մոտիվներով. Variety ՀՀ լեռնային շրջաններում բուք է սպասվում. եղանակը կցրտի 6-8 աստիճանով Ջիգարխանյանի խորթ որդու բացահայտումները ntv-ի եթերում Լևոն Արոնյանը Գրան Պրիի առաջատարներից է Դոնալդ և Մելանյա Թրամփների հարսանեկան տորթի կտորը կհանվի աճուրդի Երևանի մետրոպոլիտենում խափանվել է գնացքի երթևեկությունը. ուղևորներն անվնաս դուրս են բերվել գնացքից Դուբայում «Մարսի քաղաքի» կառուցումը կավարտվի 2,5 տարի անց Ուկրաինան և Վրաստանը պատրաստ չեն միանալ ՆԱՏO-ին. Դաշինքի գլխավոր քարտուղար Հունահռոմեական հինգ ըմբիշ հանդես կգա Մ 23 տարեկանների աշխարհի առաջնությունում Կազմվել Է 2018 թվականին զբոսաշրջիկների համար ամենավտանգավոր երկրների քարտեզը Հայաստանի տարածքում օդի ջերմաստիճանը նոյեմբերի 20-ի գիշերը կբարձրանա 4-5 աստիճանով Էրդողանը նոյեմբերի 22-ին կայցելի Ռուսաստան. Milliyet Կոլումբիայի օդանավակայանում լքված շունը սատկել է տիրոջ կարոտից Բուքինգհեմշիրի երկնքում օդանավի և ուղղաթիռի բախման հետաքննությունը վերսկսվում է Արգենտինական ռազմական նավատորմն ընդլայնում է անհետացած սուզանավի որոնողական աշխատանքները Իրանի դեմ պատժամիջոցները չեն արգելում Թեհրանին մարդասիրական օգնություն տրամադրել. ԱՄՆ-ի ֆիննախ
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan