Երևան, 23.Սեպտեմբեր.2017,
--
:
--
,

Մերձավոր Արևելքի ապագա սահմանները և Հայաստանի ընդարձակման հնարավորությունները


Մեր հյուրն է փորձագետ, «Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոնի ղեկավար Հովսեփ Խուրշուդյանը

– Պարոն Խուրշուդյան, վերջին շրջանում ԱՄՆ–ը կարծես ամեն ինչ անում է, որպեսզի մեր երկրին հետ պահի օրավուր առավել ուժեղացող ռուսական ազդեցությունից: Կարելի՞ է դեսպանի վերջին հայտարարությունը, երբ իր երկրի աջակցությունն էր հայտնում մեր երկրին ինքնիշխան որոշումներ կայացնելու հարցում, դիտարկել այդ համատեքստում: Ընդհանրապես Հայաստանն ինչո՞վ է կարևորվում Ամերիկայի Միացյալ Նահանգների համար:

– ԱՄՆ–ի հայաստանյան քաղաքականությունը պետք է դիտարկել թե հետխորհրդային տարածաշրջանում նրա նպատակների և թե մերձավորարևելյան խնդիրների լուծման համատեքստում:
Առաջին դեպքում ԱՄՆ–ի նպատակն է նվազեցնել Ռուսաստանի ազդեցությունը և նպաստել հարավ–կովկասյան երկրների եվրոպական ինտեգրմանը: Այս իմաստով ԱՄՆ քաղաքականությունը համապատասխանում է մեր ազգային շահերին:
Նույնը` մերձավորարևելյան տարածաշրջանի առումով է: Տեսեք, դեռ 2007–ին Armed Forces Journal ամսագրում հրապարակվեց ԱՄՆ զինված ուժերի փոխգնդապետ Ռալֆ Պետերսի «Արյունոտ սահմաններ» հոդվածը, որտեղ տպագրվեց մի ուշագրավ քարտեզ՝ Նոր Մերձավոր Արևելքի հնարավոր ապագա սահմաններով: Պետերսի վերջին պաշտոնը` ԱՄՆ Պաշտպանության դեպարտամենտի Շտաբի պետի տեղակալի գրասենյակում էր: Ու թեև այս քարտեզը պաշտոնապես չի արտացոլում ԱՄՆ դիրքորոշումը, սակայն 2007–ին հաջորդող տարիներին տեղի ունեցած իրադարձությունները ցույց են տալիս, որ սա գոյություն ունեցող մի ընդգրկուն տարածաշրջանային ծրագրի մասին նպատակային արտահոսք էր:
Ակնհայտ է, որ ԱՄՆ–ը քանդում է տարածաշրջանի մինի–կայսրությունները՝ նոր, ավելի կայուն ազգային պետություններ ձևավորելու, ինչպես նաև տարածաշրջանը ավելի կառավարելի դարձնելու նպատակով:
Իրաքն ու Սիրիան արդեն կազմաքանդվել են, Յեմենի հետ պատերազմող Սաուդյան Արաբիան այդ ճանապարհի վրա է: Հաջորդը Թուրքիան է լինելու: Այս տարվա սեպտեմբերի 25–ին Քրդստանում անկախության հանրաքվե տեղի կունենա, այնպես որ, այդ նոր պետականության ձևավորումը ամիսների հարց է և միտում է ունենալու ընդլայնվել դեպի Սիրիա և Թուրքիա:
Տեսե՛ք, համաձայն այդ քարտեզի, Քրդստանի տարածքից դուրս են թողնված և Հայաստանին են միացված Ղարսը, Արդահանը, Սուրմալուն ու Արարատ լեռը: Սա չի կարող պատահականություն լինել: Պարզապես Նոր Մերձավոր Արևելքի ամերիկյան ճարտարապետները Հայաստանը տեսնում են այս նոր ճարտարապետության շահառուների թվում:
Այստեղ իր դերը խաղում է ոչ միայն հայկական սփյուռքի առկայությունը ԱՄՆ–ում, այլ նաև այն պարզ ռազմավարական մոտեցումը, ըստ որի պետք է թուլացնել և փոքրացնել տարածաշրջանի ուժեղներին և մեծացնել ու հզորացնել փոքրերին՝ որպես հակակշիռ անվստահելի տվյալ մեծերին: Այնպես որ, այստեղ ևս Հայաստանի և ԱՄՆ շահերը համընկնում են:
Իսկ Ռուսաստանը, եթե մինչև անցած տարվա ապրիլը մեր ինքնիշխանության և տնտեսական զարգացման գլխավոր սպառնալիքների թվում էր, ապա քառօրյա պատերազմից հետո տեսանելի դարձավ, որ այս երկիրը նաև մեր անվտանգության համար է սպառնալիք:

– Օդի մեջ մնաց ԱՄՆ առաջարկությունը վերականգնվող էներգետիկայի ոլորտում 8 մլրդ դոլար ներդրումի վերաբերյալ: Համենայն դեպս ոչ մի շարժ դեռևս չի նկատվում: ԱՄՆ–ի համար այս առաջարկությունը ընդամենը քարոզչական հնա՞րք էր, թե թերացումը մեր կողմից է:

– Անկախ նրանից, որ ԱՄՆ դեսպանի կողմից արված այդ առաջարկը անորոշ էր և ոչ հստակ, բայց այն միանշանակորեն լուրջ էր: Որպես քարոզչական հնարք չի կարելի այն դիտարկել: Պատահական չէ, որ այդ առաջարկությունից կարճ ժամանակ անց Հայաստան ժամանեցին ՌԴ էներգետիկայի ոլորտի բարձրաստիճան պաշտոնյաներ: Սակայն Հայաստանի գերկախվածությունը Ռուսաստանից վերստին հանգեցրեց նրան, որ ՀՀ իշխանությունները ըստ էության անտեսեցին ամերիկյան այս առաջարկը՝ զրկելով մեր երկիրը բազմամիլիարդանոց ներդրումներից:

– Աշխարհաքաղաքական այս բարդ իրավիճակում հնարավո՞ր է դիվերսիֆիկացնել մեր երկրի անվտանգությունը: Դա ռեալ համարո՞ւմ եք:

– Դրա համար նախևառաջ պետք է նվազեցնել կախվածությունը Ռուսաստանից առնվազն մի քանի ոլորտներում.
1. Ռազմական մատակարարումներ: Մենք պետք է, այդ թվում՝ արևմուտքի օգնությամբ, սկսենք արտադրել մեզ անհրաժեշտ սպառազինությունների և դրանց պահեստամասերի մեծ մասը: Իսկ մնացած մասը փորձենք գնել այլ երկրներից, օրինակ՝ Չինաստանից:
2. Էներգետիկայի ոլորտ: Մենք պետք է կարողանանք հասնել իրանական գազի ներմուծման ծավալների ավելացմանը: Մյուս կողմից զարկ տանք այլընտրանքային՝ արևային և քամու էներգետիկայի զարգացմանը:
3. Պետք է ավելի սերտորեն համագործակցենք ՆԱՏՕ–ի հետ, ներգրավվելով հնարավորինս տարածաշրջանային շատ ծրագրերում: Մենք պետք է սերտացնենք տնտեսական հարաբերությունները Վրաստանի հետ՝ ապագայում միասնական շուկա ձևավորելու հեռանկարով:
Սրանք ընդամենը մի մասն են այն համալիր միջոցառումների, որոնք պետք է անի Հայաստանի իշխանությունը: Բայց իլյուզիաների մեջ չընկնենք. դա չի կարող տեղի ունենալ, քանի դեռ այդ իշխանությունը ՀՀԿ–ի ձեռքում է:

Գոհար Սարդարյան

«Փաստ» օրաթերթ

loading...
Ստամբուլի քաղաքապետը հրաժարական է տվել Նալբանդյանը հանդիպել է Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղարի հետ «Նաիրիտ» գործարանում խոշոր աղետի վտանգ չկա. միջազգային փորձագիտական խումբ Ավելի քան 2000 տավուշցի ստացել է անվճար բուժզննում Մամեդյարովը հանդիպել է Մինսկի խմբի համանախագահների հետ Պելեի բարեկամ Հակոբը ՀԶՀ-ն պաշտոնական ներկայացուցիչներ է նշանակել ԱՄՆ-ում և Ուկրաինայում Վահան Բիչախչյանը մասնակցել է «Ժիլինա-2»-ի հերթական խաղին Արցախի ԱԳՆ ղեկավարն ընդունել է Թուրքիայից ժամանած մտավորականների ԱՄՆ երեք կոնգրեսական հայտնվել է Ադրբեջանի «սև ցուցակում» Ծառերի տակ 100–200 տոննա դեղձ կա թափված. դժգոհություն գյուղացիներից Զիջման ևս մեկ քայլ՝ հայկական կողմից Երվանդ Բոզոյան. «Ռադիկալ փոփոխություններ չկատարելու դեպքում 20 տարի անց կլինի ոչ թե 4 միլիոն մարդ, այլ ընդամենը՝ մեկ» Ապրիլյան պատերազմի վերաբերյալ 23 գանգատի դատաքննությունը սկսված է Նիկոլայ Ծատուրյան. «Չպետք է ցորենի նման շաղ տան կոչումները» Մեղավորը Էռնեկյանը չէ, մեղավորը մենք ենք Չեխական զենքը Ադրբեջան է հասել ահաբեկչական խմբավորումներին «դիվանագիտական» չվերթներով զենք մատակարարելու շրջանակներում Նաթանյահուն, համաշխարհային կառավարությունն ու հայոց ղեկավարները Դավիթ Բաբայան. «Ալիևին ամենալավ պատասխանն իր դուստրն է տվել՝ ՄԱԿ սելֆիներով» Էյֆելյան աշտարակ՝ 1889-ին դրա բացման պահից 300 մլն մարդ Է այցելել Ալեքսիս Օհանյանը խոստացել է, որ դուստրը կայցելի Հայաստան. Reddit-ի համահիմնադիրը շնորհավորել է ՀՀ Անկախության տոնը Գաբրիել Սարգսյանը` Լիբանանի շախմատի չեմպիոն Ստորագրվել է «Զբաղվածության և սոցիալական քաղաքականության ոլորտում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիր Գործարար-տնտեսական համաժողովում քննարկվեցին այլ երկրների հետ տնտեսական համագործակցության հեռանկարները Հայաստանն ու Սլովենիան ստորագրել են միջկառավարական համաձայնագիր
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan