Երևան, 23.Սեպտեմբեր.2017,
--
:
--
,

Հունգարիան Ռամիլ Սաֆարովին վաճառել է Ադրբեջանին 7 մլն դոլարի դիմաց. «Ադրբեջանական լվացքատան» նոր մանրամասները

 Ադրբեջանի իշխանությունների կողմից փողերի լվացման մասին հրապարակված նոր հետազոտությունը հետաքրքիր մանրամասներ է պարունակում Հունգարիայի հետ այդ երկրի հարաբերությունների վերաբերյալ:

2012 թվականին՝ հենց այն նույն ժամանակ, երբ Հունգարիան Ադրբեջան արտահանձնեց հայ սպա Գուրգեն Մարգարյանին դաժանաբար սպանած ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովին, ավելի քան 7 մլն ԱՄՆ դոլար է փոխանցվել հունգարական MKB բանկում ադրբեջանցի քաղաքական գործչի որդու անունով բացված հաշվին:
Հակակոռուպցիոն Átlátszó կայքում հրապարակված զեկույցում նշվում է, որ բացահայտված նոր տվյալները ցույց են տալիս, որ իրականում Սաֆարովին արտահանձնելով՝ Հունգարիայի կառավարությունը ոչ թե ցանկացել է ամրապնդել քաղաքական ու տնտեսական կապերն Ադրբեջանի հետ, այլ հետապնդել է այլ նպատակներ:

MKB բանկում բացված հաշիվը կապված է եղել օֆֆշորային մի ընկերության հետ, որը սերտ կապերի մեջ է եղել Ադրբեջանի կառավարության հետ: Հունգարիա գումարը փոխանցվել է Metastar Invest LLP ընկերության կողմից հունգարական բանկային այն հաշվին, որը կապված է եղել օֆֆշորային գործունեություն ծավալող Velasco International ընկերության հետ:

Ուշագրավ է, որ 7 մլն ԱՄՆ դոլարի փոխանցումը հունգարական MKB բանկ համընկել է Հունգարիայի և Ադրբեջանի միջև դիվանագիտական հարաբերությունների սերտացման հետ: Արդեն 2014 թվականին Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Բուդապեշտում հանդիպեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, կողմերը կնքեցին ռազմավարական համագործակցության մասին համաձայնագիր: Հետագայում ևս երկու երկրի պաշտոնատար անձանց հանդիպումները շարունակվեցին ջերմ մթնոլորտում:

Հունգարիա կասկածելի գումարներ տեղափոխած Metastar Invest LLP-ն այն ընկերությունն է, որը ադրբեջանական կողմից ապօրինի գումարներ էր վճարել ԵԽԽՎ պատգամավոր Լուկա Վոլոնտեին, ում դեմ Իտալիայում այս պահին հետաքննություն է իրականացվում: Հետաքրքիր է, որ նույն Լուկա Վոլոնտեն ոչ միայն Ադրբեջանի բարեկամն էր, այլ նաև Վիկտոր Օրբանի, ում ռեժիմի դեմ քննադատությունները ԵԽԽՎ պատգամավորը որակել էր որպես ոչ այլ ինչ, քան «վհուկների որս»:

Velasco International-ը, ում պատկանում էր հունգարական բանկում բացված հաշիվը, սերտ կապեր ունի Հունգարիայի և Ադրբեջանի հետ: Բրիտանական Վիրջինյան կղզիներում գրանցված ընկերությունը պատկանում է Ադրբեջանի փոխվարչապետ Յաքուբ Էյուբովի որդուն՝ Օրխան Էյյուբովին:

Átlátszó ընկերության ներկայացրած բացահայտումներում երևում է, որ ադրբեջանական ընկերությունների հետ գործարքներում ներգրավված են եղել նաև Օրբանի կառավարությանն առընթեր հետախուզական ծառայության գործակալը, վարչապետի գլխավոր խորհրդականի ներկայացուցիչը և այդ երկրում կարևոր պաշտոններ զբաղեցնող այլ անձինք:

Մարդասպան Ռամիլ Սաֆարովին արտահանձնելու ժամանակահատվածում Ադրբեջանից Հունգարիա կատարված գումարային փոխանցումները բացահատում են Օրբանի կառավարության կողմից նման քայլի շարժառիթները: Հունգարիայի քաղաքական ղեկավարությունը, անտեսելով բոլոր նորմերը, 7 մլն ԱՄՆ դոլարի դիմաց պարզապես «վաճառել» է ադրբեջանցի մարդասպանին, ով Բաքու ժամանելուց անմիջապես հետո հռչակվեց «ազգային հերոս» ու ազատ արձակվեց՝ ոչ մի րոպե պատիժ չկրելով քնած հայ սպային կացնահարելու համար:

Արաքս Կասյան

loading...
Ստամբուլի քաղաքապետը հրաժարական է տվել Նալբանդյանը հանդիպել է Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղարի հետ «Նաիրիտ» գործարանում խոշոր աղետի վտանգ չկա. միջազգային փորձագիտական խումբ Ավելի քան 2000 տավուշցի ստացել է անվճար բուժզննում Մամեդյարովը հանդիպել է Մինսկի խմբի համանախագահների հետ Պելեի բարեկամ Հակոբը ՀԶՀ-ն պաշտոնական ներկայացուցիչներ է նշանակել ԱՄՆ-ում և Ուկրաինայում Վահան Բիչախչյանը մասնակցել է «Ժիլինա-2»-ի հերթական խաղին Արցախի ԱԳՆ ղեկավարն ընդունել է Թուրքիայից ժամանած մտավորականների ԱՄՆ երեք կոնգրեսական հայտնվել է Ադրբեջանի «սև ցուցակում» Ծառերի տակ 100–200 տոննա դեղձ կա թափված. դժգոհություն գյուղացիներից Զիջման ևս մեկ քայլ՝ հայկական կողմից Երվանդ Բոզոյան. «Ռադիկալ փոփոխություններ չկատարելու դեպքում 20 տարի անց կլինի ոչ թե 4 միլիոն մարդ, այլ ընդամենը՝ մեկ» Ապրիլյան պատերազմի վերաբերյալ 23 գանգատի դատաքննությունը սկսված է Նիկոլայ Ծատուրյան. «Չպետք է ցորենի նման շաղ տան կոչումները» Մեղավորը Էռնեկյանը չէ, մեղավորը մենք ենք Չեխական զենքը Ադրբեջան է հասել ահաբեկչական խմբավորումներին «դիվանագիտական» չվերթներով զենք մատակարարելու շրջանակներում Նաթանյահուն, համաշխարհային կառավարությունն ու հայոց ղեկավարները Դավիթ Բաբայան. «Ալիևին ամենալավ պատասխանն իր դուստրն է տվել՝ ՄԱԿ սելֆիներով» Էյֆելյան աշտարակ՝ 1889-ին դրա բացման պահից 300 մլն մարդ Է այցելել Ալեքսիս Օհանյանը խոստացել է, որ դուստրը կայցելի Հայաստան. Reddit-ի համահիմնադիրը շնորհավորել է ՀՀ Անկախության տոնը Գաբրիել Սարգսյանը` Լիբանանի շախմատի չեմպիոն Ստորագրվել է «Զբաղվածության և սոցիալական քաղաքականության ոլորտում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիր Գործարար-տնտեսական համաժողովում քննարկվեցին այլ երկրների հետ տնտեսական համագործակցության հեռանկարները Հայաստանն ու Սլովենիան ստորագրել են միջկառավարական համաձայնագիր
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan