Երևան, 18.Նոյեմբեր.2017,
--
:
--
,

Փարիզի դատարանը կքննի Ադրբեջանը «բռնապետություն» անվանած ֆրանսիացի լրագրողի դեմ հարուցված քրգործը

 Փարիզի արվարձանային Նանտեր շրջանում սեպտեմբերի 5-ից սկսվում են Ադրբեջանի կառավարության կողմից երկու ֆրանսիացի լրագրողի՝ Էլիզ Լյուսեի և Լորեն Ռիչարդի դեմ հարուցված քրեական գործի դատական լսումները:

Ինչպես տեղեկանում ենք «Ազատություն» ռադիոկայանի պաշտոնական կայքից, լրագրողները մեղադրվում են Ադրբեջանին հեղինակազրկելու մեջ այն բանի համար, որ երկու տարի առաջ այդ երկիրը, երբ Ֆրանսիայի այն ժամանակվա նախագահ Ֆրանսուա Օլանդն այցելել էր Ադրբեջան, կոչել են «բռնապետություն»:

Լրատվամիջոցներն այս դատական գործը որակել են որպես Բաքվի կողմից « իր գրաքննությունը Ֆրանսիա արտահանելու փորձ»:

France 2 հեռուստաալիքով 2015 թվականի սեպտեմբերին լրագրող Լյուզեն , խոսելով Օլանդի այցի մասին, Ադրբեջանը որակել էր որպես «աշխարհի ամենադաժան բռնապետություններից մեկը»: Մյուս լրագրողը՝ Ռիչարդը, France Info ռադիոյին տված հարցազրույցում ևս Ադրբեջանը «բռնապետություն» էր անվանել:

«Ազատ խոսքի իրավունքից օգտված ֆրանսիացի լրագրողների դեմ դատական գործ հարուցելով Ադրբեջանի կառավարությունը ցուցադրում է քննադատության հանդեպ հանդուրժողականության իսպառ բացակայությունը: Մենք չպետք է թույլ տանք Բաքվին գրաքննությունն արտահանել Ֆրանսիա»,- ասել է «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության գլխավոր քարտուղար Քրիստոֆ Դելոիրը:

Հիշեցնենք, որ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության մամուլի ազատության 2017 թվականի ինդեքսում Ադրբեջանը 180 երկրի շարքում զբաղեցրել է 162-րդ հորիզոնականը:

loading...
Զլատան Իբրահիմովիչը ցանկանում է վերադառնալ Շվեդիայի հավաքական Հայաստանում առաջիկա օրերն առանց տեղումների կլինեն Էրդողանը հայտարարել է թուրք զինվորներին Նորվեգիայից հետ կանչելու մասին Սամվել Կարապետյանն ընտրվել է Մոսկվայի «Արարատ»-ի նախագահ Ալեքսիս Օհանյանն ու Սերենա Ուիլյամսն ամուսնացել են Արոնյանը հաղթանակ տարավ ՖԻԴԵ-ի «Գրան պրիում» Դավիթ Լոքյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի փոխտնօրենին Գեղարքունիքի մարզում կատարվել է 11 հազար հեկտար աշնանացան Էրդողանը հայտնել է Թուրքիայի, ՌԴ-ի եւ Իրանի գլխավոր շտաբների պետերի առաջիկա հանդիպման մասին Մեքսիկան աջակցում է ՄԽ համանախագահների միջնորդությամբ ԼՂ խնդրի խաղաղ կարգավորմանը ԼՂ հարցում վերջնական խաղաղության հասնելու համար պետք է պահպանվի զինադադարը. Ալոիզիո Նունես Ֆերեիրա Տարոն Մարգարյանը հանդիպել է «Նեսթ Լաբս» ընկերության հիմնադիր Թոնի Ֆադելի հետ Հայաստանը մշտապես կողմ է ԼՂ խնդրի ինտենսիվ բանակցություններին. Նալբանդյանն արձագանքել է Ադրբեջանի հայտարարությանը Սերգեյ Մինասյանը՝ Ռումինիայում ՀՀ դեսպան Նորք-Մարաշի զինված խմբի գործով դատական նիստը հետաձգվեց ԱԺ-ն ընդունեց բժիշկների մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու համար խիստ պատիժ սահմանող օրինագիծը Իտալիայում մահացել Է «Կոզա նոստրայի» նախկին պարագլուխը Ակնաշենը հայկական լեռնաշխարհի վաղագույն նստակյաց բնակատեղին է. պեղվել են օձաքարից զարդեր, ուլունքներ ՊԵԿ պատվիրակությունն ուսումնասիրել է ավտոմատացված համակարգերի կիրառման ոլորտում Չինաստանի փորձը «Միկի` հայ հերոս» ֆիլմն արդեն հասանելի է համացանցում Թուրքիայում լուսային տարիներով հեռու են ԼՂ խնդրի էությունից. ՀՀ ԱԳՆ արձագանքը Էրդողանի հայտարարություններին Հայ ուսանողի ստացած գիտելիքը Հայաստանի ապագա ձեռքբերումների գրավականն է. Տարոն Մարգարյան Կառավարության որոշումը չի փրկի ընդդիմությանը Ուղիղ միացում ԱԺ-ից
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan