Երևան, 18.Նոյեմբեր.2017,
--
:
--
,

Հայ երաժիշտները շատ են օգնել երաժշտարվեստի զարգացմանը. իրանցի երգչուհի Գուգուշը Հայաստանում է

Սան Ռեմոյի, Կաննի և այլ  հեղինակավոր միջազգային մրցույթների դափնեկիր տաղանդավոր և հանրահայտ իրանցի երգչուհի  Գուգուշը օգոստոսի 31-ին մենահամերգով հանդես կգա Երևանում: Նա կկատարի հայերենով, պարսկերենով, իսպաներենով և անգլերենով երգեր: Համերգի և այլ հարցերի շուրջ օգոստոսի 30-ին լրագրողների հետ հանդիպմանը խոսեց երգչուհին:

«Շատ երջանիկ եմ, որ այստեղ եմ, ձեզ հետ:  Երկար տարիներ ցանկանում  էի  ելույթ ունենալ  իմ հայրենի երկրին կից երկրներում, սակայն  դա հնարավոր չէր տարբեր պատճառներով: Վերջապես իմ փափագն իրականացավ: Ընդգծեմ, որ բազմաթիվ հայ երկրպագուներ ունեմ ամեն տեղ՝ ԱՄՆ-ում, Իրանում և այլուր: Հենց դա է պատճառը, որ նաև հայերենով երգեր եմ կատարում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Գուգուշը:

Նա շեշտեց, որ իր կյանքում եղել է մի փուլ, երբ դադարեցրել է իմ գործունեությունը: «Իմ երկիրը բեմն է, բայց Իրանում ինձ երկար տարիներ թույլ չէին տալիս հանդես գալ երաժշտասերների առաջ, և ոչ միայն ինձ, այլև շատ այլ կանանց: Բազմաթիվ պատճառներով չէի կարողանում թողնել հայրենիքս և այլընտրանք չունեի: Որոշեցի լռել. սպասեցի, սպասեցի  ու, վերջապես, կարողացա ազատ լինել»,- ասաց երգչուհին:

Գուգուշը մի շարք երգեր է գրել՝ ոգեշնչվելով պարսիկ բանաստեղծ, իրավաբան և աստվածաբան Ռումիից:  «Նա ինձ համար հիանալի պոետ է: Կարդացել եմ նրա գրքերը, դիտել հետաքրքիր ֆիլմեր ու  դրանց ազդեցության ներքո անգամ երգեր գրել և այդ երգերից բաղկացած ալբոմ ձայնագրել Կանադայում»,- շեշտեց նա:

Երգչուհու խոսքով՝ տվյալ երգերը չեն հնչելու համերգին, բայց ինքը կարծում է, որ երաժշտասերները կհավանեն այն ստեղծագործությունները, որոնք ինքը պատրաստվում է ներկայացնել:

Գուգուշն ասաց, որ Հայաստանի մասին մտածելիս առաջին հերթին մտաբերում է հայ երաժշտությունը, քանի որ երբ հանդիպում է տեղի երաժիշտներին, տեսնում է, թե որքան կրթված են նրանք:

«Հայ երաժիշտները շատ են օգնել երաժշտարվեստի զարգացմանը: Ես հիանում եմ այնպիսի հայ ստեղծագործողներով, ինչպիսիք են՝ Վարուժանը, Անդրանիկը, Վիգենը, և այլք»,-եզրափակեց Գուգուշը՝ հույս հայտնելով, որ երկրպագուները մեծ բավականություն կստանան կայանալիք համերգային ծրագրից:

Գուգուշը ծնվել է Թեհրանի Սարիչեշմե փողոցում, Սաբեր և Նասրին Աթաշինների ընտանիքում: Հիանալի ձայնի ապագա կրողը դեռևս մանկության տարիներին սկսել է հոր հետ ելույթ ունենալ։ Դեռևս 7 տարեկանից նկարահանվել է ֆիլմերում։ 1971 թվականին Կաննում երգել է «Retour de la ville» և «J’entends crier je t’aime» երգերը ֆրանսերենով և զբաղեցրել է առաջին տեղը։ Նրա բեմական անունը հոր հայազգի ընկերոջ՝ Թեհրանում ճանաչված երգիչ Գուգուշ (Գուրգեն) Վանաքիի անունն է, որի հետ մանկության տարիներին համերգներ է ունեցել, իսկ հայրը կրկեսային համարներ է ցուցադրել: Իր հայրենի Իրանում նա մնում է որպես նորաձևության սիմվոլ և վայելում է հսկայական ժողովրդականություն։ Սակայն իրանական Իսլամական հեղափոխությունից հետո 1979 թվականին արգելում են նրա ելույթները հայրենի Իրանում։ 2000 թվականից տեղափոխվում Լոս Անջելես, որտեղ ապրում է մինչ օրս:

loading...
Զլատան Իբրահիմովիչը ցանկանում է վերադառնալ Շվեդիայի հավաքական Հայաստանում առաջիկա օրերն առանց տեղումների կլինեն Էրդողանը հայտարարել է թուրք զինվորներին Նորվեգիայից հետ կանչելու մասին Սամվել Կարապետյանն ընտրվել է Մոսկվայի «Արարատ»-ի նախագահ Ալեքսիս Օհանյանն ու Սերենա Ուիլյամսն ամուսնացել են Արոնյանը հաղթանակ տարավ ՖԻԴԵ-ի «Գրան պրիում» Դավիթ Լոքյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի փոխտնօրենին Գեղարքունիքի մարզում կատարվել է 11 հազար հեկտար աշնանացան Էրդողանը հայտնել է Թուրքիայի, ՌԴ-ի եւ Իրանի գլխավոր շտաբների պետերի առաջիկա հանդիպման մասին Մեքսիկան աջակցում է ՄԽ համանախագահների միջնորդությամբ ԼՂ խնդրի խաղաղ կարգավորմանը ԼՂ հարցում վերջնական խաղաղության հասնելու համար պետք է պահպանվի զինադադարը. Ալոիզիո Նունես Ֆերեիրա Տարոն Մարգարյանը հանդիպել է «Նեսթ Լաբս» ընկերության հիմնադիր Թոնի Ֆադելի հետ Հայաստանը մշտապես կողմ է ԼՂ խնդրի ինտենսիվ բանակցություններին. Նալբանդյանն արձագանքել է Ադրբեջանի հայտարարությանը Սերգեյ Մինասյանը՝ Ռումինիայում ՀՀ դեսպան Նորք-Մարաշի զինված խմբի գործով դատական նիստը հետաձգվեց ԱԺ-ն ընդունեց բժիշկների մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու համար խիստ պատիժ սահմանող օրինագիծը Իտալիայում մահացել Է «Կոզա նոստրայի» նախկին պարագլուխը Ակնաշենը հայկական լեռնաշխարհի վաղագույն նստակյաց բնակատեղին է. պեղվել են օձաքարից զարդեր, ուլունքներ ՊԵԿ պատվիրակությունն ուսումնասիրել է ավտոմատացված համակարգերի կիրառման ոլորտում Չինաստանի փորձը «Միկի` հայ հերոս» ֆիլմն արդեն հասանելի է համացանցում Թուրքիայում լուսային տարիներով հեռու են ԼՂ խնդրի էությունից. ՀՀ ԱԳՆ արձագանքը Էրդողանի հայտարարություններին Հայ ուսանողի ստացած գիտելիքը Հայաստանի ապագա ձեռքբերումների գրավականն է. Տարոն Մարգարյան Կառավարության որոշումը չի փրկի ընդդիմությանը Ուղիղ միացում ԱԺ-ից
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan