Երևան, 15.Դեկտեմբեր.2018,
--
:
--
,
Նիկոլ Փաշինյանի և գրող Աշոտ Աղաբաբյանի վեպերը՝ հոկտեմբերի բեսթսելլերներ Հայտարարություն ՀՀ նախագահի մրցանակի մասին «Բարսելոնա» - «Ինտեր». ուղիղ հեռարձակում Արծրուն Պեպանյանի նոր գիրքը Ջասթին Թրյուդոն Հայաստանում կանադական ընկերություններին հետաքրքրող ներդրումների մեծ ներուժ է տեսնում Հայաստանում լինելու է ամենածավալուն համաներումը. Արտակ Զեյնալյան Ֆրանսիան երբե´ք չի մոռանա և կպայքարի ճանաչման համար. Մակրոնի գրառումը Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտի հուշամատյանում Հավատարիմ ենք մեզ միավորող կապերին, որոնք բնորոշվում են «Ապրել միասին Ֆրանկոֆոնիայում» գաղափարախոսությամբ. ՀՀ վարչապետի ելույթը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցները ջերմ ծափահարություններով ողջունեցին Շառլ Ազնավուրի հավերժական ներկայությունը

Ադրբեջանը ճնշել է Բուլղարիային՝ ահաբեկիչներին զենքի առաքումները բացահայտած լրագրողին աշխատանքից ազատելու համար


 
 
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
www.TheCaliforniaCourier.com
 
Անցյալ ամիս ես գրել էի բուլղարացի լրագրող Դիլյանա Գայտանջիևայի բացահայտումների մասին՝ Ադրբեջանի Silk Way պետական ավիաընկերությունը դիվանագիտական չվերթների քողի տակ վերջին երեք տարիների ընթացքում 350 թռիչք է իրականացրել՝ ծանր զենքեր և զինամթերք առաքելով ահաբեկչական խմբավորումներին Սիրիայում և բազմաթիվ այլ երկրներում:

Օգոստոսի 24-ին Դիլյանան իր թվիթերյան էջում գրել է. «Ինձ պարզապես ազատեցին աշխատանքից՝ Սիրիայում ահաբեկիչներին դիվանագիտական թռիչքներով զենքի մատակարարումների մասին ճշմարտությունը ասելու համար»:
 
Դիլյանան իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ նա աշխատանքից հեռացվել է Բուլղարիայի կառավարության վրա Ադրբեջանի ճնշումների պատճառով, քանի որ պատրաստվում էր մեկնել Սիրիա, շարունակելու իր հետաքննությունը:
 
«Արմենպրես»-ին տված հարցազրույցում Դիլյանան ասել է, որ իրեն աշխատանքից ազատելուց առաջ, նրան զանգահարել են Բուլղարիայի ազգային անվտանգության գործակալությունից և հարցրել իր բացահայտումների աղբյուրների մասին: Նա պատասխանել է, որ իր աղբյուրը եղել է  Ադրբեջանի դեսպանատան կայքը, որը կոտրել էին, սակայն այլ մանրամասներ չի ներկայացնի: Երկու ժամ անց, նա հեռախոսազանգ է ստացել «Տրուդ» օրաթերթից, որով հայտնել են նրան աշխատանքից հեռացնելու մասին:
 
Դիլյանան հոդվածը հրապարակելուց հետո բացահայտել է, որ ադրբեջանական դեսպանատունը հորդորել է Բուլղարիայի կառավարությանը հետաքննել նրան. որպես  հետևանք, նա հեռացվել է աշխատանքից:
 
Սակայն, խիզախ բուլղարացի լրագրողը հրաժարվում է լռել... Նա «Արմենպրես»-ին հայտնել է, որ ոչ ոք չի կարող իրեն կանգնեցնել իր հետաքննությունը շարունակելուց. «Նրանք չկարողացան ինձ կանգնեցնել երկու ամիս առաջ. նրանք չկարողացան ինձ կանգնեցնել երեկ բարձրաձայնելուց: Ես հենց նոր գրեցի սոցիալական լրատվամիջոցներում: Նրանք չեն կարող ստիպել անկախ լրագրողին լռել: Ես պարտավոր չեմ որևէ մեկին: Ես պարտավոր եմ մարդկանց ասել ճշմարտությունը, սա է իմ գործը»:
 
Դիլյանան շեշտել է, որ Բուլղարիան լավ տեղեկացված էր այդ ապօրինի զենքի առաքումների մասին, քանի որ նրա ձեռքի տակ էին այն բոլոր փաստաթղթերը, որոնք հաստատում էին, որ Բուլղարիայի կառավարությունը, մի քանի եվրոպական երկրներ, Միացյալ Նահանգները և շատ ուրիշներ իրենց հավանությունն են տվել այդ գաղտնի և անօրինական գործողություններին...
 
Բուլղարացի լրագրողը կոչ է արել ՄԱԿ-ին հետաքննություն սկսել Ադրբեջանի, Բուլղարիայի, Միացյալ Նահանգների, Սաուդյան Արաբիայի և այլ երկրների դեմ: Բացի դրանից, Դիլյանան աջակցության խնդրանքով դիմել է անկախ լրագրողներին և լայն հասարակությանը: Նա ընդգծել է. «Ես առաջին և վերջին լրագրող չեմ, որին ազատում են աշխատանքից: Ես մեծ ակնկալիքներ չունեմ խոշոր լրատվամիջոցներից, քանի որ նրանք ունեն իրենց  քաղաքական օրակարգը, նպատակները և քաղաքականությունը: Այն, ինչ ակնկալում եմ՝ կարողանալ տարածել այս տեղեկատվությունը ամբողջ աշխարհում ոչ խոշոր լրատվամիջոցների միջոցով»:
 
Դիլյանան նաև բացահայտել է, որ Ադրբեջանը վճարել է բուլղարացի լրագրողներին՝ Բաքվի համար նպաստավոր հոդվածներ հրապարակելու համար. «Ես կարող եմ ձեզ մի փաստ տրամադրել, որը ձեռք է բերվել Ադրբեջանի դեսպանատան վրա կիբերհարձակումից հետո գաղտնազերծված փաստաթղթերից: Ադրբեջանի դեսպանատունը գումարներ է վճարել լրագրողներին Ադրբեջանի օգտին կամ Ադրբեջանի հրահանգով հրապարակված հոդվածների համար»:
 
Դիլյանան պնդում է, որ ինքը վճռական է տրամադրված շարունակելու իր աշխատանքը. «Ես պատրաստվում եմ ստեղծել իմ սեփական առցանց լրատվամիջոցը, քանի որ հիմա Բուլղարիայում ոչ ոք չի համաձայնի հրապարակել իմ հետաքննությունները: Բուլղարական լրատվամիջոցները ինձ աշխատանք չեն առաջարկի: Ուստի, ես մտածում եմ իմ սեփական լրատվամիջոցը ստեղծելու մասին. սա է լուծումը»:
 
Դիլյանայի բացահայտումները հաստատել է Թերի Մեյսանը՝ sott.net կայքում տեղադրված մի հոդվածում՝ նշելով, որ Sycamore գործողությունը ընդգրկում է առնվազն 17 պետություն և ներկայացնում է տասնյակ հազարավոր տոննա զենքեր. «Վերջին յոթ տարիների ընթացքում մի քանի միլիարդ դոլար արժողությամբ սպառազինություն է ապօրինի ուղարկվել Սիրիա.... Բազմաթիվ փաստաթղթեր վկայում են այն մասին, որ տեղափոխումը կազմակերպված էր գեներալ Դեվիդ Պետրեուսի կողմից, առաջին հերթին բացահայտ, Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) միջոցով, որի տնօրենն էր նա, ապա մասնավոր կերպով, KKR ֆինանսական ընկերության միջոցով, որոշ բարձրաստիճան պետական ծառայողների օգնությամբ.... Այժմ նոր տարրերը ցույց են տալիս Ադրբեջանի գաղտնիքը պատերազմի զարգացման ընթացքում [Սիրայում].... Չնայած Սիրիա հիմնական սպառազինություններ արտահանողներից մեկը Բուլղարիան էր, սակայն նա օգնություն էր ստանում Ադրբեջանից»:
 
Մեյսանն իր հոդվածում մեջբերում է Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) նախկին թարգմանիչ և Ազգային անվտանգության բացահայտողների համախմբման հիմնադիր Սիբել Էդմոնդսին, բացահայտելով, որ «Ադրբեջանը, նախագահ Հեյդար Ալիևի իշխանության օրոք, 1997-2001 թվականներին, Բաքվում հյուրընկալել է Այման ալ-Զավահիրին՝ Ալ-Քաիդայի թիվ 2 անդամին: Դա կատարվել է ԿՀՎ-ի խնդրանքով: Չնայած նա պաշտոնապես փնտրվում էր ՀԴԲ-ի կողմից, սակայն այդ անձնավորությունը, որը հետագայում  միջազգային ջիհադիստական ցանցում թիվ 2-ն էր, ՆԱՏՕ-ի ինքնաթիռներով կանոնավոր կերպով ճամփորդում էր դեպի Աֆղանստան, Ալբանիա, Եգիպտոս և Թուրքիա: Նա հաճախ էր հյուրընկալում Սաուդյան Արաբիայի արքայազն Բանդար բեն Սուլթանին»:
 
Ամերիկահայ համայնքը պետք է հրավիրի ճանաչված բուլղարացի լրագրող Դիլյանային Միացյալ Նահանգներ՝ դասախոսությունների և մամուլի ասուլիսների միջոցով հրապարակային դարձնելու իր սենսացիոն բացահայտումները՝ Ադրբեջանի կողմից  ահաբեկիչներին ապօրինի զենք առաքելու մասին:
 
 
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

loading...
Նիկոլ Փաշինյանի և գրող Աշոտ Աղաբաբյանի վեպերը՝ հոկտեմբերի բեսթսելլերներ Հայտարարություն ՀՀ նախագահի մրցանակի մասին «Բարսելոնա» - «Ինտեր». ուղիղ հեռարձակում Արծրուն Պեպանյանի նոր գիրքը Ջասթին Թրյուդոն Հայաստանում կանադական ընկերություններին հետաքրքրող ներդրումների մեծ ներուժ է տեսնում Հայաստանում լինելու է ամենածավալուն համաներումը. Արտակ Զեյնալյան Ֆրանսիան երբե´ք չի մոռանա և կպայքարի ճանաչման համար. Մակրոնի գրառումը Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտի հուշամատյանում Հավատարիմ ենք մեզ միավորող կապերին, որոնք բնորոշվում են «Ապրել միասին Ֆրանկոֆոնիայում» գաղափարախոսությամբ. ՀՀ վարչապետի ելույթը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցները ջերմ ծափահարություններով ողջունեցին Շառլ Ազնավուրի հավերժական ներկայությունը Հայաստանը ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի փոփոխության հարց չի դնում. Նիկոլ Փաշինյան Հույս ունեմ հաստատվել Հայաստանում նվիրվելու համար ծրագրերին, որ հայրս նախաձեռնել էր այնտեղ. Նիկոլա Ազնավուր Թունավորման վարկած. ՌԴ ՔԿ-ն նորից կուսումնասիրի գործարար Լևոն Հայրապետյանի մահվան հանգամանքները Աշոտ Աղաբաբյանը «Քննարկում» հաղորդաշարի հյուրն է. ուղիղ եթեր Էներգետիկայի և բնական պաշարների համակարգն առավել արդյունավետ դարձնելու գործնական փուլ ենք մտել. Նիկոլ Փաշինյան Հանրության և քննչական մարմինների նոր հարաբերությունների հաստատման գործընթաց է սկսվում. Փաշինյանը շնորհավորեց ՔԿ աշխատողի օրվա առթիվ Մոսկվան եւ Երեւանը արդյունավետ համագործակցում են, կողմերը շարունակում են ինտենսիվ երկխոսությունը. Կարասին Պիտի կարենալ... Ազնավուր Հրազենային վնասվածքներից մահացել է «Յուվեցի Կարո» մականվամբ Կարո Կարապետյանը Ազնավուր. վավերագրական ֆիլմի պրեմիերա Պարզ է, սիրում եմ քեզ. Շառլ Ազնավուր
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan