Yerevan, 19.September.2018,
--
:
--
,

Հայաստանում հեմոդիալիզի ծառայությունների հնարավորությունները բավարարում են հիվանդներին անհրաժեշտ բուժում տրամադրելու համար

 


 Քրոնիկ երիկամային հիվանդությունները (ՔԵՀ) 21-րդ դարի հանրային առողջապահության գլոբալ խնդիրներից են: Տարեցտարի աշխարհում արձանագրվում է ՔԵՀ հիվանդացության և դրա հետևանքով առաջացած մահացության ցուցանիշների կայուն աճ (քրոնիկ երիկամային անբավարարությունն ըստ մահվան պատճառների զբաղեցնում է 11-րդ տեղը): Դրանց պատճառներից են կյանքի միջին տևողության ավելացումը, ինչպես նաև ՔԵՀ հանգեցնող հիվանդություններով հիվանդացության ցուցանիշների աճը: Հետևաբար, տարեցտարի ավելանում են հեմոդիալիզի կամ երիկամի փոխպատվաստման կարիք ունեցող հիվանդները, ինչպես նաև դիալիզի և փոխպատվաստման համար անհրաժեշտ ծախսերը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, ՀՀ բնակչությանը մատուցվող հեմոդիալիզի ծառայությունների որակի և մատչելիության բարելավման խնդիրը մշտապես ՀՀ Առողջապահության նախարարության ուշադրության կենտրոնում է: Եվ խնդրի լուծման նպատակով հետևողական քայլեր են ձեռնարկվում: Այսպես, ՀՀ կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշման համաձայն՝ ՀՀ բնակչությանը ծրագրային հեմոդիալիզային ծառայությունն իրականացվում է պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում՝ ամբողջ կյանքի ընթացքում: Ծառայությունը կազմակերպվում է ՀՀ ԱՆ կողմից լիցենզավորված բժշկական հաստատությունների 14 մասնագիտացված բաժանմունքում: Երևանում հեմոդիալիզի ծառայություն գործում է 5 բազմապրոֆիլ հիվանդանոցում, իսկ մարզային առողջապահական համակարգում՝  7 մարզի 9 բուժհաստատությունում, այդ թվում` գրեթե բոլոր հեռավոր վայրերում, ինչն այդ մարզերի բնակչությանն ազատել է յուրաքանչյուր շաբաթ 3 անգամ Երևան գալու պարտադրվածությունից:

Հաշվարկները վկայում են, որ Հայաստանում հեմոդիալիզի ծառայությունների հնարավորությունները բավարարում են և առաջիկա տարիներին կբավարարեն բոլոր հիվանդներին երիկամային փոխարինող բուժում տրամադրելու համար։

Նշենք, որ երիկամային փոխարինող բուժման կարիք ունեցող հիվանդերի թիվն ամբողջ աշխարհում, ինչպես և Հայաստանում, տարեկան ավելանում է շուրջ 10%-ով:

Եթե 2010թ. Հայաստանում առկա էր 128 դիալիզային տեղ, որից 94-ը` Երևանում, 34-ը` մարզերում, ապա 2016թ.` 167   դիալիզային տեղից 115-ը Երևանում է, 52-ը` մարզերում:

1993թ.-ից «Արաբկիր» ԲԿ-ում կատարվում են երիկամի փոխպատվաստման վիրահատություններ: 2002-2016թթ. ընկած ժամանակահատվածում տարեկան իրականացվել է շուրջ 10 փոխպատվաստում` միայն կենդանի դոնորներից: Ըստ մասնագետների գնահատման, Հայաստանում իրականում երիկամի փոխպատվաստման կարիք ունի հեմոդիալիզ ստացող հիվանդների շուրջ 85%-ը: Ներկայումս ՀՀ ԱՆ դիտարկում է երիկամի փոխպատվաստման համար տարեկան ֆինանսավորման ավելացման հնարավորությունը՝ մինչև 2022 թվականը հասցնելով 70 փոխպատվաստման:

loading...
Four men took own lives after webcam blackmail Katy Perry gets charity award for her work with children from Hillary Clinton Philip Morris could stop making conventional cigarettes Trump eyes ex-Goldman banker Steve Mnuchin for Treasury CIA chief warns Trump: Scrapping Iran deal 'height of folly' Thousands 'miss out on stroke treatment' Samsung Electronics considers splitting firm in two South Korea's President Park 'willing to resign' Brazil Chapecoense football team in Colombia plane crash Bird flu: Netherlands culls 190,000 ducks Trump dismisses Wisconsin recount drive as 'scam' Fidel Castro death: Cubans mourn ex-leader Women in science pledge to combat hate Black Friday and Cyber Monday: Five tips for spotting a bargain Lung cancer cells spread like unanchored tents, study says Abducted California woman Sherri Papini found after three weeks Brazil president Michel Temer accused of corruption Predatory bacteria can wipe out superbugs, says study Catherine Zeta-Jones takes aim at paparazzi with 'better' bikini photos Colombia signs new peace deal with Farc Israel fires: Tens of thousands flee as fires hit Haifa Shia pilgrims among more than 80 killed in IS attack in Iraq Climate changing 'too fast' for species
Today For week For Month
website by Sargssyan