Երևան, 16.Հունվար.2018,
--
:
--
,

Ստանիսլավսկու թատրոնը նախորդ տարվա համեմատ ցուցանիշների անկում է գրանցել, իսկ Տիկնիկայինը՝ աճ

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Երևանի Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի ֆինանսական ցուցանիշներում անկում է եղել: Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի ցուցանիշներն ավելի բարձր են եղել:

Ինչպես տեղեկացրին  ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, այս  թատրոնների ձեռքբերումների, անկումների, ինչպես նաև հետագա անելիքների մասին թատրոնների տնօրեններ Ֆրեդ Դավթյանն ու Ռուբեն Բաբայանը զրուցել են ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հետ:

Կիսամյակային հաշվետվությանը ներկայացած տնօրեն Ֆրեդ Դավթյանն անկումը հիմնավորել է մի քանի պատճառներով` նշելով, որ այդ ընթացքում թատրոնի կոլեկտիվն ունեցել է մարդկային կորուստներ: «Մթնոլորտն այն չէր, տոմս չէր վաճառվում»,-շեշտել է նա:

Այդուհանդերձ, տնօրենը վստահեցրել է, որ ֆինանսական պատկերը բարելավելու համար ինչ-ինչ քայլեր արդեն ձեռնարկում են. ակտիվացել են սոցցանցերում, փորձում են կիրառել ակտիվ գովազդի քաղաքականությունը:
Գործնական մի քանի խորհուրդներից հետո նախարար Ամիրյանը թատրոնի տնօրենին առաջարկել է կազմել գործողությունների հստակ ծրագիր և ամեն օր նշել, թե նախատեսված քայլերից որն է իրականացրել:

«Դուք հրաշալի թատրոն ունեք, հրաշալի կոլեկտիվ, բայց չեք կարողանում ճիշտ մատուցել ձեր աշխատանքի արդյունքը: Պետք է քայլեր ձեռնարկեք»,-ասել է Արմեն Ամիրյանը:

2017թ. ֆինանսական ցուցանիշների կիսամյակային պատկերը՝ նախատեսվածի համեմատ, «անկումային» է Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում, չնայած նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշների համեմատ աճ է արձանագրվել: 

Տիկնիկային թատրոնը մեկ տարում մոտ 400 ներկայացում է ունեցել (Հայաստանում՝ ամենաշատը. որևէ այլ թատրոն այսքան ներկայացում չի խաղացել)։ Ստեղծագործական ակտիվ առօրյայից զատ, Տիկնիկայինի կյանքը հագեցած է եղել հյուրախաղերով, փառատոներով, որոնցում շահել են հիմնականում գլխավոր մրցանակները: 
Թատրոնն առաջիկայում կներկայանա նորամուծությամբ. չորս գույն, գնային չորս սանդղակ, թատրոնում տոմսի արժեքը շուտով կտարբերակվի՝ ըստ դահլիճի քառագույն աթոռների:

Ռուբեն Բաբայանն Արմեն Ամիրյանին ներկայացրել է ֆեյսբուքում գրանցած ռեկորդը. ընդամենը կես տարվա ընթացքում Տիկնիկային թատրոնի ֆեյսբուքյան էջի հետևորդների թիվը 9000-ից հասել է 23. 500-ի:

 

loading...
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Կրակովում Ուղիղ միացում ԱԺ-ից Արցախում չպարզված հանգամանքներում զինվոր է զոհվել. Արցախի ՊԲ Արցախի և Ադրբեջանի սահմանին ԵԱՀԿ դիտարկումն անցել է առանց միջադեպերի Դեկտեմբերին բանջարեղենի շուկայում գնաճը 25,1% է կազմել Գևորգ Պետրոսյան. «Մարդը ՀՀ–ից գնում է, կապիտալն ո՞ւմ համար է կուտակվում» Եկամտահարկի դրույքաչափի փոփոխությունը կազդի բոլորի վրա ԵՄ-ի շուկայից Մեծ Բրիտանիայի դուրս գալու դեպքում Շոտլանդիայի ՀՆԱ-ն կընկնի 8,5 տոկոսով. Սթերջեն Բաբկեն Պիպոյան. «Միջքաղաքային տրանսպորտի թանկացումը բարդ կլինի զսպել» Ներքաղաքային տրանսպորտը չի՞ թանկանա Հայելային դիվանագիտություն, որ կարող է կոշտ մեխանիզմների կիրառման պատճառ հանդիսանալ Կոռնիձորի Արո. «Բանակը համալրեք օլիգարխների երեխաներով» Ադրբեջանը կշարունակի իր քաղաքականությունը. ո՞րն է միջազգային ճնշման բացակայության պատճառը Մեր ներուժի մասին. իրականի ու երևակայականի սահմանը Մոսկվայում ընդհարվել են ադրբեջանական ու չեչենական քրեական «բանակները» Եթե եկեղեցին ու պետությունը միանան, կվնասվի եկեղեցին Վրաստանում Հայաստանի նախկին դեսպանի, երկու երկրների միջև չճշտված սահմանի և Սահակաշվիլու արտահանձնման պահանջի լրջության մասին Նախկին միլիոնատեր ու բազում սկանդալներով հայտնի Սերժ Ջիլավյանը, հաշմանդամի սայլակին գամված, ապրում է Ստեփանավանում Վիգեն Սարգսյանը կմնա պաշտպանության նախարար, նրա տեղափոխման մասին լուրերը սուտ են` ասել է Սերժ Սարգսյանը «Մանչեսթեր Յունայթեդը» խոշոր հաշվով հաղթանակ տարավ Գագիկ Ծառուկյանը Ծաղկաձորում գերժամանակակից օլիմպիական մարզահամալիր կկառուցի Մոուրինյու. Սա լավագույն որոշումներ էր Մխիթարյանի համար Երևանի դրամատիկական թատրոնը խաղաշրջանը կբացի «Սերը տարիք չի հարցնում» կատակերգությամբ Սաուդյան Արաբիայում 21-րդ դարում առաջին անգամ անցկացվել է ֆիլմերի հանրային ցուցադրություն Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների ամենամյա ընթրիքը կանցկացվի Էմանուել Մակրոնի բարձր հովանու ներքո
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan