Երևան, 16.Հունվար.2018,
--
:
--
,

Վանաձորում քրեական հեղինակություն համարվող Արթուր Ավետիսյանն ապօրինի զենք է ձեռք բերել. նրան մեղադրանք է առաջադրվել

 

 ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել Վանաձորում քրեական հեղինակություն համարվող Արթուր Ավետիսյանին՝ ապօրինի զենք և ռազմամթերք ձեռք բերելու, պահելու համար։ Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Ա.Ավետիսյանի մոտ  անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են «Մակարով» տեսակի ИР 7172 գործարանային համարի ատրճանակ և 8 հատ 9 մմ տրամաչափի ակոսափող հրազենի փամփուշտներ:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով, որով նախաքննությունն իրականացավում է ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 36-ամյա Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Քննություն է տարվում՝ պարզելու հրազենի ձեռք բերման աղբյուրը, համապատասխան օպերատիվ-որոնողական աշխատանքներ իրականացնելու վերաբերյալ հանձնարարություններ են տրվել ոստիկանությանը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

loading...
ՀՀԿ-ն նախագահի պաշտոնում կառաջադրի ասելիք և անելիք ունեցող անձի Հայ պատմաբաններն իրենց փաստարկված աշխատություններով են պատասխանում Ադրբեջանի խեղաթյուրումներին Դինքի սպանության տարելիցին Ստամբուլում հիշատակի միջոցառումներ կկազմակերպվեն Կանխատեսվում է կարագի էժանացում առաջիկա 1-2 ամիսներին ՃՏՊ-ի հետևանքով մահացել է ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալի որդին Բենզինի և դիզվառելիքի գները Հայաստանում և Վրաստանում գրեթե նույնն են. ՏՄՊՊՀ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Կրակովում Ուղիղ միացում ԱԺ-ից Արցախում չպարզված հանգամանքներում զինվոր է զոհվել. Արցախի ՊԲ Արցախի և Ադրբեջանի սահմանին ԵԱՀԿ դիտարկումն անցել է առանց միջադեպերի Դեկտեմբերին բանջարեղենի շուկայում գնաճը 25,1% է կազմել Գևորգ Պետրոսյան. «Մարդը ՀՀ–ից գնում է, կապիտալն ո՞ւմ համար է կուտակվում» Եկամտահարկի դրույքաչափի փոփոխությունը կազդի բոլորի վրա ԵՄ-ի շուկայից Մեծ Բրիտանիայի դուրս գալու դեպքում Շոտլանդիայի ՀՆԱ-ն կընկնի 8,5 տոկոսով. Սթերջեն Բաբկեն Պիպոյան. «Միջքաղաքային տրանսպորտի թանկացումը բարդ կլինի զսպել» Ներքաղաքային տրանսպորտը չի՞ թանկանա Հայելային դիվանագիտություն, որ կարող է կոշտ մեխանիզմների կիրառման պատճառ հանդիսանալ Կոռնիձորի Արո. «Բանակը համալրեք օլիգարխների երեխաներով» Ադրբեջանը կշարունակի իր քաղաքականությունը. ո՞րն է միջազգային ճնշման բացակայության պատճառը Մեր ներուժի մասին. իրականի ու երևակայականի սահմանը Մոսկվայում ընդհարվել են ադրբեջանական ու չեչենական քրեական «բանակները» Եթե եկեղեցին ու պետությունը միանան, կվնասվի եկեղեցին Վրաստանում Հայաստանի նախկին դեսպանի, երկու երկրների միջև չճշտված սահմանի և Սահակաշվիլու արտահանձնման պահանջի լրջության մասին Նախկին միլիոնատեր ու բազում սկանդալներով հայտնի Սերժ Ջիլավյանը, հաշմանդամի սայլակին գամված, ապրում է Ստեփանավանում Վիգեն Սարգսյանը կմնա պաշտպանության նախարար, նրա տեղափոխման մասին լուրերը սուտ են` ասել է Սերժ Սարգսյանը «Մանչեսթեր Յունայթեդը» խոշոր հաշվով հաղթանակ տարավ
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan