Yerevan, 18.August.2017,
--
:
--
,

Մխիթարյանը բարձր է գնահատել հայ երկրպագուների աջակցությունը ԱՄՆ-ում

Հայաստանի ազգային հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հարցազրույց է տվել «Ամերիկայի Ձայնի» ռուսական ծառայությանը:

Մխիթարյանն անդրադարձել է Չեմպիոնների միջազգային Գավաթ ընկերական մրցաշարի վերջին` «Բարսելոնայի» հետ խաղին, ինչպես նաև ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի շրջանակում օգոստոսի 8-ին կայանալիք Մադրիդի «Ռեալի» հետ հանդիպմանը:

«Մեզ չհաջողվեց հաղթել «Բարսելոնա»-ին, բայց կարևորը վնասվածքներ չկան: Նախքան Մադրիդի «Ռեալի» հետ ՈւԵՖԱ-ի Սուպերագավաթի խաղը, ունենք ևս երկու ընկերական հանդիպում: Հուսով եմ, այդ խաղին կմոտենանք օպտիմալ մարզավիճակում: Դեռևս ունենք 10 օր մրցաշրջանը լավ մարզավիճակում սկսելու համար: Կարծում եմ, մարզիչը կասի, թե ինչ է պետք անել «Ռեալի» հետ այդ խաղին լավ պատրաստվելու համար: Բոլորը գիտակցում են, որ դա շատ կարևոր խաղ է: Հաղթանակի պարագայում` տիտղոս ենք նվաճում»,- ասել է Մխիթարյանը:

Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստը գնահատել է մարզասերների աջակցությունն ԱՄՆ-ում. «Իհարկե, միշտ հաճելի է տեսնել լեփ-լեցուն մարզադաշտեր և սա ոչ թե Անգլիայում է կամ  Իսպանիայում, այլ  Միացյալ Նահանգներում է: Այստեղ ևս մեծ է հետաքրքրությունը ֆուտբոլի հանդեպ: Մարդիկ գալիս են մարզադաշտ և դա իրենց համար տոն է: Մենք փորձում ենք անել ամեն ինչ, որպեսզի նրանք բավականություն ստանան խաղից»:

Հայաստանի հավաքականի ավագը շնորհակալություն է հայտնել նաև հայ երկրպագուներին ակտիվ աջակցության համար:
«Մենք 5 հանդիպում ենք անցկացրել, և յուրաքանչյուր խաղում  տեսել եմ հայկական դրոշներ և հայերի: Շնորհակալ եմ բոլոր հայերին և բոլոր ֆուտբոլասերներին, որոնք եկել են մարզադաշտ և աջակցել մեզ»,- նշել է Մխիթարյանը:

 

loading...
Four men took own lives after webcam blackmail Katy Perry gets charity award for her work with children from Hillary Clinton Philip Morris could stop making conventional cigarettes Trump eyes ex-Goldman banker Steve Mnuchin for Treasury CIA chief warns Trump: Scrapping Iran deal 'height of folly' Thousands 'miss out on stroke treatment' Samsung Electronics considers splitting firm in two South Korea's President Park 'willing to resign' Brazil Chapecoense football team in Colombia plane crash Bird flu: Netherlands culls 190,000 ducks Trump dismisses Wisconsin recount drive as 'scam' Fidel Castro death: Cubans mourn ex-leader Women in science pledge to combat hate Black Friday and Cyber Monday: Five tips for spotting a bargain Lung cancer cells spread like unanchored tents, study says Abducted California woman Sherri Papini found after three weeks Brazil president Michel Temer accused of corruption Predatory bacteria can wipe out superbugs, says study Catherine Zeta-Jones takes aim at paparazzi with 'better' bikini photos Colombia signs new peace deal with Farc Israel fires: Tens of thousands flee as fires hit Haifa Shia pilgrims among more than 80 killed in IS attack in Iraq Climate changing 'too fast' for species
Today For week For Month
website by Sargssyan