Yerevan, 22.October.2017,
--
:
--
,

Հաստատվեց սոցիալական փաթեթի բժշկական սպասարկման նոր մոդելը. մանրամասնում է առողջապահության փոխնախարարը

 Սոցիալական փաթեթի  շահառուների բժշկական սպասարկման առաջարկվող փոփոխությունները բխում են կառավարության ծրագրում  ամրագրված` պետական պատվերի տեղաբաշխման գործընթացի թափանցիկության բարձրացման և պետական բյուջեի միջոցների առավել նպատակային ու արդյունավետ օգտագործման անհրաժեշտությունից:

«Գործող կանոնակարգմամբ այս շահառուների համար ՀՀ պետական բյուջեից հատկացվող միջոցները բժշկական հաստատություների միջև բաշխվում են նախապես` մինչև կոնկրետ բժշկական ծառայություն մատուցելը։ Քանի որ միշտ չէ հնարավոր կանխատեսել, թե շահառուներն ավելի շատ որ բուժհաստատությունները կնախընտրեն, տարվա ընթացքում առաջանում է բաշխված գումարի և պահանջարկի անհամապատասխանություն։ Արդյունքում՝ առանձին բժշկական հաստատություններում տրամադրված գումարները ծախսվում են օրացույցային տարվա ավարտից շատ ավելի վաղ, և շահառուն ստիպված է լինում հերթագրվել` ծառայությունների մատուցմանը սպասելով 3-6 ամիս: Խնդիրներ, որոնց  պատճառով  շատ  դեպքերում շահառուներն ստիպված են լինում անվճար ծառայություններից օգտվել վճարովի հիմունքներով»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ առողջապահության փոխնախարար Սամվել Մարգարյանը և հավելեց, որ ՀՀ կառավարության կողմից հաստատաված փոփոխությունների հիմնական նպատակը սոցիալական փաթեթի շահառուներին իրենց իսկ կողմից ընտրված բժշկական հաստատությունում անհրաժեշտ  բժշկական ծառայությունների տրամադրումն է առանց հերթագրումների և որևէ այլ խոչընդոտների:

Սամվել Մարգարյանի խոսքով՝ այս համակարգով պետական բյուջեից տրամադրվող գումարները ոչ թե նախապես բաշխվում են բոլոր հիվանդանոցներին, այլ շահառուն ինքն է որոշում, թե իր գումարն ուր փոխանցվի։ Փոխնախարարը շեշտում է, որ  միաժամանակ ուժեղացվում է  ֆինանսական միջոցների նկատմամբ վերահսկողությունը, հետևաբար  և մեծանում է դրանց ծախսման արդյունավետությունը: 

«Շահառուն հնարավորություն է ունենում միայն անձը հաստատող փաստաթղթով դիմել ծրագրում ներառված ցանկացած բժշկական հաստատություն և ստանալ փաթեթով նախատեսված  բժշկական ծառայություններըԸնդ որում, կառավարության որոշմամբ՝ սահմանվել են տրամադրվող ապահովագրության փաթեթը, ինչպես նաև գործնըթացը կարգավորող մի շարք հարաբերություններ, մասնավորապես՝ բժշկական հաստատությունների հետ ապահովագրական ընկերությունների համագործակցության կարգը,  ապահովագրական ընկերությունների ընտրության և ընտրված ապահովագրական ընկերությունների միջև շահառուների բաշխման և վերաբախշման բազմագործոն համակարգը»,- ասաց փոխնախարարը:

Նրա խոսքով՝ կարևոր է, որ, ի տարբերություն նախկինի, մշակվել են ապահովագրական ընկերությունների ֆինանսական և գործառնական կարողությունների գնահատման, ինչպես նաև մատուցված ծառայությունների որակական ցուցանիշներ: 

«Մենք ակնկալում ենք, որ ՀՀ կառավարության կողմից արդեն հաստատված փոփոխությունների արդյունքում, մի կողմից՝ առավել նպատակային և հասցեական կծախսվեն բյուջեից հատկացվող միջոցները, մյուս կողմից՝ զգալիորեն կբարելավվի սոցիալական փաթեթի շուրջ 100 հազար շահառուի բժշկական ծառայությունների որակը՝ ի շնորհիվ կրկնակի վերահսկողության մեխանիզմի: Նոր մեխանիզմով, բացի առողջապահության նախարարությունից, որպես ապահովագրական հատուցումը վճարող և բժշկական ծառայությունների մատուցումը կազմակերպող կողմ, բժշկական ծառայությունների մատուցման ընթացքին և հասցեականությանը կհետևեն նաև ապահովագրական ընկերությունները»,­- ասաց փոխնախարարը:

Նրա խոսքով՝ սոցփաթեթի շահառուների համար կա ևս մեկ նորություն՝ այսուհետև նրանք պարտադիր կանխարգելիչ բժշկական քննությունը  կարող են անցնել ՀՀ առողջապահության նախարարի կողմից հաստատված ցանկում ընդգրկված համապատասխան ծառայություն մատուցող ցանկացած բժշկական կազմակերպությունում։ Սոցփաթեթի շահառուների բժշկական սպասարկման նոր համակարգը կգործի հոկտեմբերի 1-ից։ Մինչ այդ կկազմակերպվի առողջության ապահովագրության ծառայություններ մատուցող ընկերությունների հետ սոցիալական փաթեթի շահառուների բժշկական օգնության և սպասարկման իրականացման պայմանագրերի կնքման գործընթացը՝ հիմք ընդունելով էլեկտրոնային շտեմարանում գրանցված շահառուների թվաքանակը։ Ըստ փոխնախարարի՝ ծրագրի շրջանակներում ապահովագրության պայմանագրեր կկնքվեն ՀՀ­-ում գործող այն ապահովագրական ընկերությունների հետ, որոնք ունեն առողջության ապահովագրության դասով ապահովագրական գործունեություն իրականացնելու լիցենզիա և կներկայացնեն համապատասխան հայտ։ 

«Համակարգի գործունեության 2-րդ տարուց սկսած՝ պայմանավորված ապահովագրական ընկերության մատուցած ծառայության որակով, նրա շուկայական մասնաբաժինը կարող է իջնել կամ բարձրանալ: Առողջ մրցակցության պայմաններում քաղաքացին  կընտրի ապահովագրական ընկերություն։ Դժգոհության դեպքում շահառուն կարող է տարվա ավարտին դիմում գրել, և նրան կսպասարկի մեկ այլ ապահովագրական ընկերություն»,-ասաց փոխնախարարն ու հավելեց, որ ապահովագրական ընկերության և շահառուի միջև ծագած վեճերի դեպքում շահառուն կարող է դիմել ֆինանսական հաշտարարի գրասենյակ, որը 10 օրվա ընթացքում լուծում կտա ցանկացած բողոքի: Ֆինանսական հաշտարարի որոշումները վերջնական կլինեն  ապահովագրական ընկերության համար, սակայն շահառուն հնարավորություն կունենա բողոքարկելու նաև դատարանում: 

Սոցփաթեթի շահառուների բժշկական սպասարկման սույն համակարգը պիլոտային ծրագիր կհանդիսանա նախարարության հաջորդ ծրագրի համար։ Վեց ամսվա ընթացքում կուսումնասիրվեն նոր համակարգի դրույթների իրականացման արդյունքները, որոնք հաշվի կառնվեն  սոցիալապես անապահով ավելի քան 600.000 բնակչության բժշկական սպասարկումը ևս նույն մեխանիզմով կազմակերպելու ժամանակ։ «Փուլ առ փուլ ավելի շատ մարդիկ կընդգրկվեն այս համակարգում, ինչը  նախապայմաններ կստեծի, որպեսզի 2019-2020 թթ. գնանք դեպի  բնակչության պարտադիր բժշկական ապահովագրության համկարգ»,- եզրափակեց Սամվել Մարգարյանը:

loading...
Four men took own lives after webcam blackmail Katy Perry gets charity award for her work with children from Hillary Clinton Philip Morris could stop making conventional cigarettes Trump eyes ex-Goldman banker Steve Mnuchin for Treasury CIA chief warns Trump: Scrapping Iran deal 'height of folly' Thousands 'miss out on stroke treatment' Samsung Electronics considers splitting firm in two South Korea's President Park 'willing to resign' Brazil Chapecoense football team in Colombia plane crash Bird flu: Netherlands culls 190,000 ducks Trump dismisses Wisconsin recount drive as 'scam' Fidel Castro death: Cubans mourn ex-leader Women in science pledge to combat hate Black Friday and Cyber Monday: Five tips for spotting a bargain Lung cancer cells spread like unanchored tents, study says Abducted California woman Sherri Papini found after three weeks Brazil president Michel Temer accused of corruption Predatory bacteria can wipe out superbugs, says study Catherine Zeta-Jones takes aim at paparazzi with 'better' bikini photos Colombia signs new peace deal with Farc Israel fires: Tens of thousands flee as fires hit Haifa Shia pilgrims among more than 80 killed in IS attack in Iraq Climate changing 'too fast' for species
Today For week For Month
website by Sargssyan