Երևան, 17.Հոկտեմբեր.2017,
--
:
--
,

Գետի հունը բարձրացել է և քշել քաղաքացուն. հարուցվել է քրեական գործ

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու դեպքի առթիվ: Այս մասին տեղեկացրին ՀՀ Քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Նախնական տվյալներով՝ 2017 թվականի հուլիսի 17-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, ՍՊ ընկերությանը պատկանող, Դեբեդ գետի վրա տեղակայված Շնողի ջրատար հանգույցի դարպասի  բացման արդյունքում, տեխնիկայի անվտանգության կամ աշխատան­քի պաշտպանության կանոնների պահպանման համար պատասխանատու ան­ձի կող­մից դրանց խախտելու հետևանքով, տեղի է ունեցել ջրի հունի բարձրացում, որի ընթացքում վերը նշված հանգույցից շուրջ 800 մետր հեռավորության վրա` Լոռու մարզի Շնող-Քարկոփ գյուղերի միջանկյալ հատվածով հոսող Դեբեդ գետն անցնելիս՝ Ս. Վարդանյանին և նրա մորը` Ռ. Վերմիշյանին, գետը քշել է, ինչի հետևանքով վերջինս մահացել է:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում հարուցվել է քրեա­կան գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:Կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Քրեական գործով Ռ.Վերմիշյանը ճանաչվել է տուժող:

Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և ամբողջական քննությունն ապահովելու ուղղությամբ:

loading...
Չեմպիոնների լիգայում կկայանան E, F, G, H խմբերի երրորդ տուրի հանդիպումները Ստեփանավանում քամու հետեւանքով էլեկտրասյուներն ընկել են գազատարի վրա. հրդեհ է բռնկվել Լարսը փակ է բեռնատարների համար ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել Է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների բանակցությունները ԼՂ հարցում բանակցային գործընթացը պահպանելը կնվազեցնի ռազմական առճակատման ռիսկը. Ստանիսլավ Տարասով Գևորգ Մելիքյան. «Համաձայնագիրը ՀՀ և ԵՄ հարաբերությունների ճանապարհային քարտեզն է» «Պարենի ինքնաբավության խնդիրը դեռ լուծված չէ» Ոսկին գնում են նեղ օրվա կամ լոմբարդում դնելու համար Ամուսնական 14,5 հատ մատանի՝ բյուջեի հաշվին. Եղեգնավանի զավեշտը Այլընտրանքային ծառայությունն ու զինվորի տված պարտքը հայրենիքին Սխալ հասկանալու հետևանքները, կամ երբ փոթորիկն այդպես էլ չի գալիս ՀՅԴ ներկայացուցչի կարծիքով «Վեոլիա ջուրը» իրենց գլխին սարքել է Երջանիկը երջանկության մեջ է Սոչիում, իսկ կուսակիցները խռովել են նրանից Նազարբաև սթայլ. Ալմաթիում հասարակ անցորդները նկարվել են հայտնի լուսանկարի նման Բուխարեստում անցկացվել է Հայոց ցեղասպանությանը նվիրված գիտաժողով Տաթևում կայացել է Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախմբի համերգը «Եվա» ֆիլմն ընդգրկվել է 90-րդ «Օսկար» մրցանակաբաշխության նախընտրական ցանկում Ֆուտբոլի հավաքականը 7 հորիզոնականով նահանջել է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Կարեն Գրիգորյանը հաղթել է Ֆիլիպինների մրցաշարի 5-րդ տուրում Ղազախստանում մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Անխախտ եղբայրություն-2017» զորավարժությունները Շվեյցարահայ համայնքի հետ հանդիպմանը Նախագահը ներկայացրել է ժնևյան բանակցությունների արդյունքները ԵՄ-ն Հարավային Կովկասում նոր հատուկ ներկայացուցիչ է նշանակել Թոիվո Կլաարին Բակո Սահակյանը հաստատել է ԱՀ Նախագահի 2017-2020թթ. ծրագիրն ի կատարումն ընդունելու մասին կառավարության որոշումը Սիրիական բանակը ԻՊ-ին շրջապատում Է Դեյր Զորի թաղամասերում Երևան-Սևան ավտոճանապարհին մեքենան բախվել է սյանը. վարորդը մահացել է
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan