Yerevan, 22.August.2017,
--
:
--
,

Օդաչու Ակոպովը կպարգևատրվի արիության մեդալով. Ուկրաինայի նախագահն անձամբ է զանգահարել նրան

Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն զանգահարել է օդաչու Ալեքսանդր Ակոպովին, ով վթարային իրավիճակում հերոսաբար կարողացել էր բարեհաջող կերպով նստեցնել ինքնաթիռը Ստամբուլի Աթաթուրքի օդանավակայանում, և անձամբ շնորհակալություն է հայտնել նրան այդ արարքի համար: Այս մասին տեղեկանում ենք Ուկրաինայի նախագահի պաշտոնական կայքից:

«Ձեր բարձր պրոֆեսիոնալիզմի և աննախադեպ տոկունության շնորհիվ այսուհետ ինքնաթիռի 121 ուղևորներն ու անձնակազմի 6 անդամները կարող են տոնել իրենց երկրորդ ծննդյան օրը: Ուկրաինան հպարտանում է նման որդիներով»,- հեռախոսազրույցի ժամանակ ասել է նախագահ Պորոշենկոն:

Նա հայտնել է նաև, որ որոշում է կայացրել ստորագրել հրամանագիր Ալեքսանդր Ակոպովին  «Արիության» մեդալով պարգևատրելու մասին: Պորոշենկոն խոստացել է նաև, որ անձամբ է հանձնելու պարգևը, երբ օդաչուն օգոստոսի կեսերին լինի Ուկրաինայում:

Իր հերթին Ակոպովը նախագահին պատմել է կատարվածի մանրամասները՝ հայտնելով, որ չնայած տեղի ունեցած արտակարգ դրության՝ լավ տրամադրություն ունի և պատրաստ է հետագայում էլ կատարել իր պարտականությունները: Նա շնորհակալություն է հայտնել Պորոշենկոյին հեռախոսազանգի և բարձր պետական պարգևի համար:

Թուրքական Atlas Global ավիաընկերության ինքնաթիռը, որը Ստամբուլում հորդառատ անձրևի և խոշոր կարկուտի տակ է հայտնվել, ուկրաինացի օդաչու Ալեքսանդր Ակոպովի շնորհիվ հերոսական վայրէջք է կատարել Աթաթուրքի օդանավակայանում:  Կարկուտի հետևանքով մեծ վնաս էր կրել ինքնաթիռի քթամասը, կոտրվել էին դիմապակիները, վնասվել էր ավտոպիլոտը: Օդաչուին հաջողվել է նստեցնել ինքնաթիռը կողքի պատուհանից նայելու շնորհիվ:

Ինքնաթիռի վայրէջքից հետո օդաչուին ծափահարել է ողջ օդանավակայանը: Մյուս ինքնաթիռների օդաչուները դրոշակներ են բարձրացրել և մոտեցել են օդաչուին ու սեղմել նրա ձեռքը:

Սոցիալական ցանցերում օդաչուի ազգանունից դատելով ենթադրություններ են անում, որ նա հայ է:

loading...
Four men took own lives after webcam blackmail Katy Perry gets charity award for her work with children from Hillary Clinton Philip Morris could stop making conventional cigarettes Trump eyes ex-Goldman banker Steve Mnuchin for Treasury CIA chief warns Trump: Scrapping Iran deal 'height of folly' Thousands 'miss out on stroke treatment' Samsung Electronics considers splitting firm in two South Korea's President Park 'willing to resign' Brazil Chapecoense football team in Colombia plane crash Bird flu: Netherlands culls 190,000 ducks Trump dismisses Wisconsin recount drive as 'scam' Fidel Castro death: Cubans mourn ex-leader Women in science pledge to combat hate Black Friday and Cyber Monday: Five tips for spotting a bargain Lung cancer cells spread like unanchored tents, study says Abducted California woman Sherri Papini found after three weeks Brazil president Michel Temer accused of corruption Predatory bacteria can wipe out superbugs, says study Catherine Zeta-Jones takes aim at paparazzi with 'better' bikini photos Colombia signs new peace deal with Farc Israel fires: Tens of thousands flee as fires hit Haifa Shia pilgrims among more than 80 killed in IS attack in Iraq Climate changing 'too fast' for species
Today For week For Month
website by Sargssyan