Yerevan, 22.October.2017,
--
:
--
,

Եվրասիայում բոլորովին նոր քարտե՞զ կգծվի


Ամերիկյան վերլուծաբան Փոլ Գոբլին հայերս լավ ենք ճանաչում։ Եվ ոչ թե այն պատճառով, որ նա մեր անկախության տարիների սկզբին ԱՄՆ պետդեպարտամենտում դեռևս ԽՍՀՄ ազգային հարցերով հատուկ խորհրդականի պաշտոնն էր զբաղեցնում, այլ այն ծրագրով, որը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հնարավորություն էր ենթադրում։ Այսպիսով, չնայած մեր իշխանությունների ամենատարբեր հերքումներին, ոչ մեկի համար այլևս գաղտնիք չէ, որ 90–ականներին այս մարդը մեզ առաջարկում էր փոխանակել Ղարաբաղի Լաչինի շրջանը ՀՀ Մեղրիի շրջանով, որի արդյունքում Ադրբեջանն ուղղակի աշխարհագրական կապ կհաստատեր Նախիջևանի, իսկ Հայաստանը՝ Լեռնային Ղարաբաղի հետ, ինչ–որ պահի իրականացնելով նաև այն իր կազմի մեջ տեսնելու վաղեմի երազանքը։ Սակայն, Գոբլի ծրագիրն արդարացիորեն խիստ բացասական արձագանք գտավ հայ հանրության և քաղաքական շրջանակների մոտ (ոմանք նույնիսկ Հոկտեմբերի 27–ն են դրա հետ կապում...), քանի որ նման աննորմալ տարածքային առևտրի արդյունքում Հայաստանը կզրկվեր Իրանի հետ կապից, իսկ Թուրքիան և Ադրբեջանը կկարողանային անմիջական կապ հաստատել միմյանց միջև՝ դրանից բխող հետագա բոլոր հետևանքներով։ Ի վերջո, այդ իրողությունը նաև աշխարհաքաղաքական իրավիճակի փոփոխության կհանգեցներ տարածաշրջանը՝ Թուրքիայի/ԱՄՆ–ի դերակատարման ահռելի ավելացման և Իրանի/Ռուսաստանի չեզոքացման արդյունքով, ինչը, բնականաբար, չէր կարող նոր գլխացավանք չդառնալ հայերիս համար, եթե չխոսենք պետության իսպառ կորստի մասին...

Փոլ Գոբլին հիշելու առիթը, սակայն, այս անգամ այլ է։ Բանն այն է, որ այս մարդը հերթական ֆանտաստիկ մտքերն է առաջ քաշել, ինչն այս անգամ էլ առնչվում է ՌԴ–ին, իսկ ավելի ճիշտ՝ այդ երկրի փլուզմանը։ Նա իր վերջին վերլուծության մեջ համոզում է հայտնել, որ Մոսկվայի դեմ պետք է ոչ թե պայքարել, այլ ուղղակի սպասել՝ մինչև այն ինքը կփլուզվի։ Իսկ փլուզման սկիզբը Գոբլը տեսնում է Կազանում, որտեղ օգոստսի 1–ին ավարտվում է Թաթարստանի Հանրապետության և ՌԴ պետական մարմինների իրավասությունների և կառավարման լիազորությունների տարանջատման մասին համաձայնագիրը, որը ստորագրվել էր 2007թ. հունիսի 26–ին, ՌԴ նախագահ Վլ. Պուտինի և Թաթարստանի նախագահ Մինտիմեր Շայմիևի կողմից, 10 տարով։

Թաթարական ԶԼՄ–րը գրեցին, և ռուսական մեդիան էլ չհերքեց, որ նախագահ Պուտինը որոշել է չերկարաձգել այդ համաձայնագիրը՝ չնայած Թաթարստանի խորհրդարանի դիմումին, և ահա Գոբլը կարծում է, որ ստեղծվելիք իրավական վակուումը լուրջ ծայրահեղական տրամադրություններ է առաջ բերելու Թաթարստանում՝ նախադեպ դառնալով նաև մնացած հանրապետությունների, երկրամասերի ու ինքնավար մարզերի համար։

Ի դեպ, ՌԴ–ի նկատմամբ այս հայացքը Գոբլի դեպքում նոր բան չէ։ Նա դեռ մի քանի տարի առաջ էր Ամերիկայի ձայն ռադիոկայանի ռուսական ծառայությանը տված հարցազրույցում համոզում հայտնել, որ Ռուսաստանում տեղի է ունենում էթնիկ ռուսների դիրքերի թուլացում՝ ոչ ռուս էթնիկական խմբերի դիրքերի ամրապնդման ֆոնին, ինչը բազում գործոններով պայմանավորված առարկայական գործընթաց էր համարել։ Օրինակ՝ ռուսների շրջանում ծնելիության անկում, ոչ ռուս բնակչության բարձր ծնելիություն, Կենտրոնական Ասիայի ու Հարավային Կովկասի երկրներից զանգվածային ներգաղթը, ինչն էլ հանգեցնում է ՌԴ բնակչության կազմում էթնիկ ռուսների տոկոսային կշռի կտրուկ նվազմանը: Վերլուծաբանը դեռ այդ ժամանակ էր համոզված, որ 1991–ի համեմատ, երբ ռուսները բնակչության 90 %–ն էին կազմում, սա վիթխարի անկում է, և այժմ այս տեսակետը ոչ միայն փոփոխություն չի կրել, այլև հարստացել է այլ ենթագույներով։

Օրինակ՝ Գոբլը համոզված է, որ իբրև վերոնշյալի հետևանք՝ ռուսներն իրենց իրականում ենթագիտակցորեն վտանգված են զգում, և «մեծ եղբոր մահակը» կամ ռուսական մեծապետականության տրամադրությունների ներկայի զորացումը սովորական ռուս մարդկանց շրջանում՝ պարզապես նրանց մտավախությունների ու լավ քողարկված տագնապների արտաքին դրսևորումն է: Գոբլը համոզված է որ ի հեճուկս մեծամասնության համոզման՝ իրականում ռուսական ինքնությունը Եվրասիայում ամենաթույլն է նույնիսկ այնպիսի թույլ պետությունների համեմատ, ինչպիսին, օրինակ, ամեն բանում ՌԴ–ի հետ համաձայնող Հայաստանն է։

Այնպես, որ, ըստ Գոբլի, այժմ Վերակենդանանում է տարածաշրջանայնության և կենտրոնախույս տրամադրությունների այն փուլը, որը 1990–ականների կեսերին այդքան դաժանաբար ճնշեց նախագահ Բորիս Ելցինը: Եվ այսօր արդեն Պուտինի ամենալուրջ մարտահրավերներից մեկը, եթե ոչ՝ ամենալուրջը, տարածաշրջանայնության աճի զսպումն ու դրա համադրումն է լինելու ռուս ենթաէթնիկ ազգայնականության հետ, ինչը շատ ավելի մեծ սպառնալիք է լինելու Մոսկվայի՝ իրավիճակը վերահսկողության տակ պահելու կարողությանը, քան ցանկացած «ոչ ռուսական/նարնջագույն», այսինքն՝ քաղաքական շարժում: Եվ վերջապես՝ Գոբլը կանխատեսում է, որ այս պրոցեսների արդյունքում, աշխարհը բոլորովին այլ Եվրասիայի հետ գործ կունենա, և ներկայի քարտեզի փոխարեն կկազմվի մեկ այլ քարտեզ, որտեղ առնվազն 6–20 նոր պետություններ կլինեն։

Գոհար Սիմոնյան
«Փաստ» օրաթերթ

loading...
Four men took own lives after webcam blackmail Katy Perry gets charity award for her work with children from Hillary Clinton Philip Morris could stop making conventional cigarettes Trump eyes ex-Goldman banker Steve Mnuchin for Treasury CIA chief warns Trump: Scrapping Iran deal 'height of folly' Thousands 'miss out on stroke treatment' Samsung Electronics considers splitting firm in two South Korea's President Park 'willing to resign' Brazil Chapecoense football team in Colombia plane crash Bird flu: Netherlands culls 190,000 ducks Trump dismisses Wisconsin recount drive as 'scam' Fidel Castro death: Cubans mourn ex-leader Women in science pledge to combat hate Black Friday and Cyber Monday: Five tips for spotting a bargain Lung cancer cells spread like unanchored tents, study says Abducted California woman Sherri Papini found after three weeks Brazil president Michel Temer accused of corruption Predatory bacteria can wipe out superbugs, says study Catherine Zeta-Jones takes aim at paparazzi with 'better' bikini photos Colombia signs new peace deal with Farc Israel fires: Tens of thousands flee as fires hit Haifa Shia pilgrims among more than 80 killed in IS attack in Iraq Climate changing 'too fast' for species
Today For week For Month
website by Sargssyan