Երևան, 20.Փետրվար.2018,
--
:
--
,

Ինչո՞ւ է հայազգի Մամհութ Քոնուքն արդարություն փնտրում Անկարայի փողոցներում

Թուրքիայում ծնված հայազգի ակտիվիստ Մահմութ Քոնուքը տարիներ ի վեր պայքար է մղել հանուն այդ երկրում մարդու իրավունքների պաշտպանության: 2016 թվականի ռազմական հեղաշրջման փորձից հետո նա մեկն էր այն քաղաքացիներից, ում առանց հիմնավոր պատճառի հեռացրեցին աշխատանքից: 2017 թվականի փետրվարից սկսած՝ ամեն երկուշաբթի նա Անկարայի Չանքայայի առողջապահական կենտրոնի դիմաց նստացույցեր է կազմակերպում՝ փորձելով ուշադրություն հրավիրել կատարված անարդարության վրա: Հաջակցություն Մահմութ Քոնուքի՝ մի խումբ թուրք մտավորականներ արշավ են սկսել՝ տարածելով հաղորդագրություն նրա կյանքի ու գործունեության մասին: Ներկայացնում ենք տրամադրված հաղորդագրությունը մասնակի կրճատումներով:

«Մահմութ Քոնուքը ծնվել է Քուրթալան քաղաքում 1957 թվականին: Նրա հայրը՝ Աբդուրահմանը (իրականում՝ Խոսրով), իսլամացված, քրդացած հայ է, մայրը՝ Նեֆիյեն՝ քուրդ: Պապիկի անունը Վարդան է, տատիկինը՝ Նարգիզ:

Նա տարրական ու միջնակարգ կրթություն է ստացել Քուրթալանում, այնուհետև Վանում ավարտել է առողջության բարձր դպրոցը: 1975 թվականից աշխատել է որպես սանիտար Չուքուրջայում, Հաքքարիում: Առաջին անգամ նա աքսորվել է Չուքուրջայից դեպի Բաղըշլը: 1978 թվականին պարզել է, որ իրեն ու իր ընտանիքին Քուրթալանի «քաղաքական ոստիկանությունը» հետապնդում է հայ լինելու համար:

1980 թվականի սեպտեմբերի 12-ի ռազմական, ֆաշիստական հեղաշրջումից հետո նա 33 օրով կալանավորվել է Սասունում և Սիիրթում: 1981 թվականի մայիսին նա աքսորվում է Սասունից դեպի Ֆընդըք, Էրուհ:

Ավարտում է Գազի համալսարանի լրագրության ֆակուլտետը:

Նա մասնակցել է կառավարական աշխատողների միավորմանն ուղղված շարժմանը: Դարձել է Tüm Sağlık- Sen կազմակերպության հիմնադիր անդամներից մեկը և աշխատել դրա շարքերում:Իր խոսքերի համար նա Ստամբուլի պետական անվտանգության դատարանի կողմից դատապարտվել է մեկ տարի ազատազրկման և 100 մլն թուրքական լիրա տուգանքի՝ «հակաահաբեկչական թիվ 3713 օրենքի 8/1 հոդվածը (անջատողականություն)» խախտելու մեղադրանքով:Saglik

Նա դարձել է SES («Առողջապահական և սոցիալական աշխատանքների միություն») հիմնադիրներից և կենտրոնական գործադիր հանձնաժողովի անդամներից: Գրել է գիրք «Ի՞նչ է կատարվում Թուրքիայի բարձրագույն մասնագիտական հիվանդանոցում» խորագրով:

1997 թվականի հոկտեմբերի 21-ին նա բանտարկվել է Ուլուջանլարի բանտում և ազատազրկման մեջ է մնացել մինչև 1998 թվականի հոկտեմբերի 21-ը: Իր աշխատանքային կյանքի ընթացքում ավելի քան 20 անգամ աքսորվել է: 1993 թվականի օգոստոսին նրա աքսորի մասին որոշումը կայացվել է մեկ օրում և նրան այդ մասին նույն օրը տեղեկացրել են նախարարությունից: Բացի այդ, երբ նա Հանրապետական ժողովրդական կուսակցության անդամ Մուզաֆեր Էրյըլմազի քաղաքապետ լինելու օրոք աշխատում էր Չանքայայի քաղաքապետարանում, նրան 5 ամսվա մեջ 9 անգամ «տեղափոխել» են «մասնավորեցման դեմ պայքար տանելու համար»:

Հրանտ Դինքի սպանության օրն իր հայտարարության մեջ նա ասաց. «այսօրվանից ես շարունակելու եմ այն կետից, որտեղ հասել էր Հրանտը, և շարունակելու եմ խոսել Հայոց ցեղասպանության մասին: Մեկ տարի անց որպես ակտիվիստ և մի խումբ մտավորականների կողմից ստեղծված «Անկարայի մտքի ազատության նախաձեռնության» խոսնակ՝ նա ի նշան համերաշխության մասնակցել է իշխանությանն ընդդիմադիր անձանց կազմակերպած բոլոր միջոցառումներին: Մասնակցել է արգելված թեմաների վերաբերյալ քննարկումների, ֆորումների, կոնֆերանսների, մամուլի ասուլիսների և հարցազրույցների, խմբագրել է այդ քննարկումների բուկլետները:

2010 թվականի ապրիլի 24-25-ը դարձել է Անկարայում կազմակերպված «Այնտեղից, որտեղ թողել էր Հրանտը. 1915 թվականից առաջ և հետո, ժխտում և հակադարձում» խորագրով Անկարայում կազմակերպված միջազգային համաժողովի կազմակերպիչներից մեկը, խմբագրել է համաժողովի գիրքը: Նա նաև «Իսմայել Բեշիքչի և խոսքի ազատությունը», «Հրանտ Դինքի սպանությանը նայել 2015-ի հեռանկարից», «Կրոն. տեսական-գործնական, երեկ-այսօր» համաժողովների կազմակերպիչներից և խմբագիրներից էր: Մասնակցել է տարբեր միջոցառումների այնպիսի թեմաներով, ինչպիսիք են առողջապահության հարկումը, սեպտեմբերի 6-7-ի պոգրոմները, Պոնտոսի հույների ցեղասպանությունը, չերքեզների ցեղասպանությունը: Նա 25 տարի շարունակ Մարդու իրավունքների ընկերության անդամ է: Նա աշխատել է ընկերության Անկարայի մասնաճյուղում: Ընկերությունում հիմնադրել է Ժողովրդական հանձնաժողովը, աշխատել է բանտային հանձնաժողովում: Թուրքիայի բանտերում գտնվում են 926 հիվանդ բանտարկյալ, որոնցից 330-ը լրջորեն հիվանդ են: Այդ բանտարկյալների վրա ուշադրություն հրավիրելու նպատակով Մահմութ Քոնուքը ակտիվորեն ներգրավվել է «Ազատություն հիվանդ բանտարկյալներին» նախաձեռնությունում, որը 2017 թվականի հուլիսի 10-ին շարունակում է գործել արդեն 154-րդ շաբաթն անընդմեջ:

2016 թվականի նոյեմբերի 22-ին արտակարգ իրադրության պայմաններում կայացված որոշմամբ Մահմութ Քոնուքն ազատվել է աշխատանքից, նրա 40 տարվա աշխատանքն ի չիք է դարձել: Նա պայքարում է աշխատանքի վերադառնալու համար՝ 2017 թվականի փետրվարից սկսած ամեն երկուշաբթի Անկարայի Չանքայայի առողջապահական կենտրոնի դիմաց նստացույցեր կազմակերպելով և հաղորդագրություններ տարածելով: Թեպետ նրա ընկերները, գործընկերներն ու մտավորականներն իրեն երբեք միայնակ չեն թողել իր պայքարում, սակայն իր նստացույցերը բնորոշում է որպես «միայնակ և ազատ, ինչպես մի ծառ»:

Նա հրապարակել է գիրք «Հովվի կրակը կամ Օլիմպոսից գողացված հանգչող մոխիրը» խորագրով, որտեղ նա պատմում է իր պայքարի մասին, ներկայացնում է ինքն իրեն:

Նա նայում է կյանքին «սոցիալիստական» տեսանկյունից և հավատում, որ առևտրային միություններում, հասարակական կազմակերպություններում և քաղաքական կյանքում ամենակարևոր խնդիրներն են «կաշառակերությունը, բյուրոկրատիզացիան և օտարումը»:

Նա ընդդիմանում է «մտքի աշխատանքի» և «ուժային աշխատանքի» տարանջատմանը՝ կարծելով, որ աշխատանքի այս բաժանումը տանում է օտարացման: Նա հավատում է տեսականի և գործնականի միությանը:

Նա չի ցանկանում լինել միայն մտածող կամ գործող, այլ ցանկանում է լինել երկուսը միասին: Հետևաբար, նա երբեք չի թերագնահատում փողոցում արվող աշխատանքը: Նա հավատում է, որ ոչ մի գաղափար չի կարող գոյություն ունենալ, եթե այն չլինի փողոցում: Նա իրեն ամենից ազատը զգում է փողոցում:

Ազատությունը փողոցում է»:

loading...
Առաքելական Հայաստան. «Пешком» ծրագրի հերթական թողարկումը Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարների հանդիպումը տեղի կունենա Աստանայում Ստամբուլի վճռաբեկ դատարանը «Սանասարյան հան» կառույցը հայ համայնքին վերադարձնելու վճիռ է կայացրել Իսրայելը եւ ԱՄՆ-ը տիեզերքում հրթիռների կալանման համալիր են փորձարկել ԱՄՆ-ը մտադիր Է մինչեւ 2023-ը տիեզերանավ ուղարկել Լուսնի շուրջը թռիչքի ՍԱՊԾ են հրավիրվել պետական գնումներով ծառայություններ իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչները Նախնական հաշվարկներով «ՎՏԲ-Հայաստան» բանկի մասնաճյուղից հափշտակվել է շուրջ 8.5 մլն դրամ գումար ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Ռուսաստանին մեղադրել Է միջուկային սպառազինությունների մրցավազք հրահրելու մեջ Բելգիայում 81 բուհեր կասկածվում են «կեղծ» դիպլոմներ տալու մեջ. Libre Belgique Սերժ Սարգսյանն ընդունել է ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության տնօրենին Ցածր հասակը՝ ինսուլտի առաջացման ռիսկի գործո՞ն Հայաստանը բանակցում է Իրաքի հետ կրկնակի հարկումը բացառող համաձայնագրի ստորագրման շուրջ Facebook-ը կկրկնապատկի անվտանգությամբ զբաղվող մասնագետների թիվը Windows 10-ի պաշտպանությունն անառիկ չէ Թրամփ. Ամերիկա՛, խելացի եղիր, Մոսկվան ծիծաղում է մեզ վրա Սքանավորման նոր տեխնիկան բացահայտում է նկարների տակ թաքնված գաղտնիքները Ավստրալիայի կառավարության անդամներին կարգելվի ինտիմ կապեր ունենալ աշխատակիցների հետ Մեծ Բրիտանիայի ընկերությունների ղեկավարները Brexit-ի «փոխզիջումային» տարբերակ են առաջարկել «Հյուսիսային հոսք-2»-ը Էներգետիկական անվտանգության սպառնալիք չԷ. Մերկել Սիրիայի հումանիտար օգնությանը նվիրված խորհրդաժողով՝ ապրիլին Միլանում ուսանողը թռել Է մետրոյի գծերի վրա՝ փրկելու երեխային Victoria՚s Secret-ի մոդելները լուսանկարվել են գրեթե մերկ Մինի-տուն ոչ մեծ ընտանիքի համար. Բելառուսի բնակչի ստեղծագործությունը
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan