Yerevan, 23.September.2017,
--
:
--
,

Գնդապետը ոչ թե հեռացվել է, այլ՝ թոշակի է անցել, նա ոչ թե «գրավել», այլ մուտք է գործել սեփական հյուրանոց


«Փաստի» հուլիսի 27–ի թիվ 135 համարում տպագրվել էր «Ոստիկանական համակարգից հեռացված գնդապետը բառի բուն իմաստով գրավել է Երևանի SV հյուրանոցը» հոդվածը, որում, մասնավորապես, գրված էր. «Մեկ շաբաթ առաջ տարօրինակ միջադեպ է տեղի ունեցել Երևանի Մանանդյան 29/73 հասցեում գտնվող «Էս–Վի» հյուրանոցում: Մի խումբ մարդիկ մուտք գործելով հյուրանոց, հարձակվել են աշխատակիցների վրա, նրանց ուժով դուրս շպրտել շենքից ու գրավել հյուրանոցը:

«Զորախմբի» գրոհը ղեկավարել է Ոստիկանությունից ժամանակին հեռացված գնդապետ Վարազդատ Ադամյանը (նա համակարգից հեռացվել էր Թամամյանի «գործով»):

Արդեն մեկ շաբաթ է, ինչ անօրինականորեն Ադամյանը աշխատեցնում է հյուրանոցը: Հյուրանոցի աշխատակիցները մեզ տեղեկացրին, որ իրենք զանգահարել և դեպքի մասին տեղյակ են պահել և՛ ՊԵԿ–ի, և՛ Ոստիկանության «թեժ գծին», սակայն ոչ ոք մատը մատին չի տվել: Նշենք, որ հյուրանոցի տերը մեկ ուրիշ Վարազդատ է՝ անհատ ձեռներեց Վարազդատ Մանուկյանը»:

Երեկ «Փաստի» խմբագրություն այցելեց SV հյուրանոցի տնօրեն Արման Սամվելյանը ու խնդրեց և՛ հերքում տալ, և՛ պարզաբանում՝ այս հոդվածի առիթով:

Պարզվում է, որ հյուրանոցի նախկին տերը` Վարազդատ Մանուկյանը, դիմում է գրել Ոստիկանություն` նշելով, թե Վարազդատ Ադամյանը մի խումբ մարդկանց հետ մտել է հյուրանոց և «գրավել» այն: Այսինքն՝ նյութում գրվածը համապատասխանում է Ոստիկանությունում այս դեպքի մասին գրվածի հետ: Սակայն խնդիրն այն է, որ «ներխուժում և գրավում» չի եղել: Տնօրեն Արման Սամվելյանը խմբագրությանը ներկայացրեց փաստաթղթեր, ըստ որոնց Վարազդատ Ադամյանը դեռևս հունիսի 8–ին, հաղթելով աճուրդում, դարձել է հյուրանոցի սեփականատերը, իսկ սեփականաշնորհման վկայական ստացել է հուլիսի 18–ին: Այսինքն՝ մարդը ոչ թե ուրիշի հյուրանոց է մտել, այլ՝ իր սեփականությունը հանդիսացող շինություն:

Արման Սամվելյանը նաև հավելեց, որ թյուրիմացաբար, Ոստիկանության գնդապետ Վարազդատ Ադամյանի մասին գրվել է, թե իբր նա հեռացվել է համակարգից: Իրականությունն այն է, որ գնդապետը պարզապես ավարտել է ծառայությունը և անցել վաստակած թոշակի:

«Փաստ» օրաթերթ

loading...
Four men took own lives after webcam blackmail Katy Perry gets charity award for her work with children from Hillary Clinton Philip Morris could stop making conventional cigarettes Trump eyes ex-Goldman banker Steve Mnuchin for Treasury CIA chief warns Trump: Scrapping Iran deal 'height of folly' Thousands 'miss out on stroke treatment' Samsung Electronics considers splitting firm in two South Korea's President Park 'willing to resign' Brazil Chapecoense football team in Colombia plane crash Bird flu: Netherlands culls 190,000 ducks Trump dismisses Wisconsin recount drive as 'scam' Fidel Castro death: Cubans mourn ex-leader Women in science pledge to combat hate Black Friday and Cyber Monday: Five tips for spotting a bargain Lung cancer cells spread like unanchored tents, study says Abducted California woman Sherri Papini found after three weeks Brazil president Michel Temer accused of corruption Predatory bacteria can wipe out superbugs, says study Catherine Zeta-Jones takes aim at paparazzi with 'better' bikini photos Colombia signs new peace deal with Farc Israel fires: Tens of thousands flee as fires hit Haifa Shia pilgrims among more than 80 killed in IS attack in Iraq Climate changing 'too fast' for species
Today For week For Month
website by Sargssyan