Yerevan, 22.September.2017,
--
:
--
,

Սևանի ափամերձ անտառների ջրածածկվող հատվածներում այս տարի կատարվել է 10 հեկտար անտառմաքրման աշխատանքներ

Սեւանա լճի ափամերձ ու ջրածածկման վտանգի տակ հայտնված անտառային տարածքներում այս տարվա ընթացքում անտառմաքրման աշխատանքներ իրականացվել են 10 հեկտարի վրա:

Ինչպես տեղեկացրեց «Սեւան Ազգային պարկ» ՊՈԱԿ տնօրեն Վահե Գուլանյանը, մաքրման աշխատանքները մեկնարկել են այս տարվա մայիսից, «Սեւան Ազգային պարկ» ՊՈԱԿ եւ ֆիզիկական անձանց միջեւ անտառմաքրման նպատակներով կնքված պայմանագրերի շրջանակներում:

«Ֆիզիկական անձանց ուժերով անտառմաքրման աշխատանքներ իրականացվել են Նորատուսի եւ Մարտունու մասնաճյուղերում: Հուլիսի վերջերի դրությամբ 5 հեկտար անտառային տարածք ծառերից, արմատներից ու այլ բույսերից մաքրվել է Նորատուսի, 5 հեկտար՝ Մարտունու մասնաճյուղերին պատկանող տարածներում: Մինչեւ տարեվերջ նույն տեղերում կիրականացվեն նույն ծավալների անտառմաքրման աշխատանքներ»,-ներկայացրեց Վահե Գուլանյանը, հավելելով, որ անտառմաքրման ներկա տեմպերը մնում են անբավարար:

«Ներկա պահին զգացվում է մոտ 200 հեկտար անտառային տարածքի հրատապ մաքրման կարիք: Մեր ուժերով մենք ի վիճակի ենք մաքրել մինչեւ 20 հեկտար: Մնացածը պետք է կատարվի պետբյուջեի միջոցների հաշվին, որտեղից համապատասխան հատկացումներ այս տարի դեռեւս չի արվել: Ֆինանսական միջոցների հատկացման դեպքում հնարավոր կլինի գոնե կիսով չափ անտառմաքրման աշխատանքները մինչեւ տարեվերջ հասցնել ավարտի»,- հավաստեց «Սեւան Ազգային պարկ» ՊՈԱԿ տնօրենը:

Խոսրով Խլղաթյան

loading...
Four men took own lives after webcam blackmail Katy Perry gets charity award for her work with children from Hillary Clinton Philip Morris could stop making conventional cigarettes Trump eyes ex-Goldman banker Steve Mnuchin for Treasury CIA chief warns Trump: Scrapping Iran deal 'height of folly' Thousands 'miss out on stroke treatment' Samsung Electronics considers splitting firm in two South Korea's President Park 'willing to resign' Brazil Chapecoense football team in Colombia plane crash Bird flu: Netherlands culls 190,000 ducks Trump dismisses Wisconsin recount drive as 'scam' Fidel Castro death: Cubans mourn ex-leader Women in science pledge to combat hate Black Friday and Cyber Monday: Five tips for spotting a bargain Lung cancer cells spread like unanchored tents, study says Abducted California woman Sherri Papini found after three weeks Brazil president Michel Temer accused of corruption Predatory bacteria can wipe out superbugs, says study Catherine Zeta-Jones takes aim at paparazzi with 'better' bikini photos Colombia signs new peace deal with Farc Israel fires: Tens of thousands flee as fires hit Haifa Shia pilgrims among more than 80 killed in IS attack in Iraq Climate changing 'too fast' for species
Today For week For Month
website by Sargssyan