Երևան, 22.Հունիս.2018,
--
:
--
,

«Եթե ժողովուրդը կյանքի գնով պաշտպանի մեր երկիրը, ապա դա չի լինի իշխանության գործադրած ջանքերի արդյունքը». Արման Մելիքյան


Մեր հյուրն է ԼՂՀ արտաքին գործերի նախկին նախարար Արման Մելիքյանը
Գոհար Սարդարյան

– Պարոն Մելիքյան, այս տարիների ընթացքում, ինչ ազատագրվեց Արցախը, կարողացա՞նք բավարար աշխատանքներ տանել նրա անվտանգության ապահովման ուղղությամբ:

– Արցախի քաղաքական ու ֆիզիկական գոյությունը պետք է վտանգված համարենք այնքան ժամանակ, քանի դեռ հրադադարը չի փոխարինվել կայուն ու երկարաժամկետ խաղաղության երաշխիքներ ապահովող պայմանագրով, որը կստորագրվի հակամարտության կողմերի միջև:

 Ցավոք սրտի, եթե դիտարկելու լինենք, հակամարտության առկայությամբ պայմանավորված, Արցախի քաղաքական անվտանգության մակարդակը, ապա այն, իմ համոզմամբ, նվազել է: Քանզի բանակցային սեղանի շուրջ հակառակորդին հաջողվել է որոշ այնպիսի դրույթներ ամրագրել, որոնք նրան առավելություններ են ապահովում շփման գծում ագրեսիվ գործողություններ իրականացնելու տեսանկյունից: Այս համատեքստում անգամ հակամարտ կողմերի ռազմական ներուժի առկա համազորությունը Արցախի անվտանգության լիարժեք ապահովման մեզ բավարարող երաշխիքները չի տալիս:

– Հիմնականում ո՞ր հարցերում ենք թերացել:

Առաջին հերթին պարտավոր ենք արձանագրել, որ հայկական կողմերի բանակցային մոտեցումների համակարգն անընդունակ գտնվեց ներառել մեր շահերի ողջ համալիրի արդյունավետ պաշտպանությունը: Մեր բանակցողները ի սկզբանե պատրաստ են Արցախի տարածքների երկու երրորդը հանձնել հակառակորդին, իսկ ավելի քան կես միլիոն հայ փախստականների հիմնահարցն առհասարակ դուրս է այս մարդկանց քաղաքական հետաքրքրությունների շրջանակից: Ինչ խոսք` սա ինքնիշխան պետությանը բնորոշ`ազգային շահերի հստակ գիտակցման վրա հիմնված քաղաքականություն համարել չի կարելի:

–Մենք լիարժեք չբնակեցրեցինք նաև ազատագրված տարածքները: Կանխակալ մոտեցո՞ւմ կար այդ տարածքների ճակատագրի վերաբերյալ:

– Չեմ կարծում որ սա պատահականություն է` հավանաբար տարածքները չեն բնակեցվել, քանի որ ՀՀ գործող իշխանություններն ինչ–որ մի երրորդ կողմին խոստացել են, որ դրանք հանձնվելու են: Հանձնվելու են ինչ–որ բանի դիմաց: Երրորդ կողմը չի կարողանում ապահովել այն պայմանները, որոնց դիմաց մեր իշխանություններից կորզել է այդ խոստումը:
 Իրավիճակն այս ընթացքում էապես փոխվել է: Եվ այժմ, կարծում եմ, պաշտոնական Երևանն այն ժամանակ տված իր խոստումից կարող է իրեն ազատ համարել և առաջնորդվել ներկայիս իրողություններից բխող նոր ռազմավարությամբ:

– Տարածքների հանձնման մասին վերջին շրջանում բավականին շատ խոսվեց, այսօր դրա վտանգն անցել է:

– Այդ վտանգը չի նվազում: Իրականում այն, ցավոք սրտի, միայն ավելանում է: Եվ այս տեսանկյունից նախորդ տարվա ապրիլյան քառօրյա ռազմական գործողությունը մեզ համար շատ ցավոտ հետևանքներով հղի քաղաքական նոր շրջափուլի մեկնարկը հանդիսացավ:

– Մենք ունե՞նք գործող կռվան, որը կարող ենք հակադրել տարածքային զիջումների
պահանջին, որոնք նաև միջազգային խաղացողների կողմից են հնչում:

– Մենք այլընտրանքային քաղաքական գիծ որդեգրելու իրական հնարավորությունը պահպանում ենք: Եվ եթե գործող իշխանությունները բավարար շրջահայացություն և նպատակաուղղվածություն հանդես բերեն, ապա հնարավոր կլինի բավականին կարճ ժամանակահատվածում կարգավորման գործընթացը միանգամայն այլ սկզբունքներով ձևավորված իրավա–քաղաքական առանցքի շուրջ զարգացնել:

– Յուրաքանչյուր օր և յուրաքանչյուր ժամ մենք պետք է պատրաստ լինենք պատերազմին: Ապրիլյան պատերազմից հետո մեր պատրաստվածության մակարդակն իրո՞ք բարձրացվել է, թե՞ այն հաճախ կրում է նաև կարգախոսային բնույթ:

–Ստիպված եմ հատուկ ընդգծել, որ ՀՀ գործող իշխանությունները ձգտում են ճակատային գծում լուծում տալ այն խնդիրներին, որոնք իրականում հնարավոր է լուծել բացառապես քաղաքական մակարդակում` սեփական բանակցային մոտեցումները էապես վերանայելու և փոփոխելու միջոցով:
Այն, ինչ արվում է այսօր ճակատային գծում, կարևոր կհամարեի, եթե դրան համապատասխանեցվեր նաև վարվող քաղաքականությունը: Մինչդեռ այսպես` մնալով հին և անարդյունավետ մոտեցումների գերին, մենք ճակատային գծում կունենանք լարվածության շարունակական աճ: Եվ տեղի կունենա անմեղ ու անիմաստ զոհերի քանակի մշտական ավելացում: Մի բան, որը լիովին բխում է հակառակորդի շահերից, համապատասխանում է նրա հեռահար նպատակներին:

– Իսկ ժողովրդին ինչպե՞ս ենք տրամադրում հնարավոր պատերազմին դիմակայելու հարցում:

– Մերօրյա Հայաստանում իշխանություններն իրենց վայելքների աշխարհում են ապրում, իսկ ժողովուրդն ապրում է իր` անարդարության ու չքավորության մռայլ ստվերով պատված աշխարհում: Ու եթե ժողովուրդը, հակառակ ամեն ինչի, պատրաստ կլինի կյանքի գնով պաշտպանելու իր երկիրը, ապա դա չի լինի իշխանության գործադրած ինչ–որ ջանքերի շնորհիվ:

loading...
Զոհրաբ Մնացականյանն ու Էլմար Մամեդյարովը մասնակցել են ԱլԳ ԱԳ նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը Արարատ Միրզոյանի գրասենյակի ղեկավարը աշխատանքային լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել Առաքել Մովսիսյանը ԱԱԾ-ից ազատ է արձակվել Intel-ի ղեկավարը պաշտոնաթող Է լինում Ապագայում պատերազմներն սկսվելու են կիբեռգրոհներից. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Նաթանյահուի կնոջը խարդախության եւ պետական միջոցների վատնման մեղադրանքներ են առաջադրվել ՌԴ-ն, ԱՄՆ-ն և Ֆրանսիան շարունակում են աշխատել ԼՂ հակամարտության քաղաքական կարգավորման ուղղությամբ. Լավրով Առաքել Մովսիսյանը բերման է ենթարկվել ԱԱԾ Վարույթ է ընդունվել ՀԿ նախագահի կողմից խոշոր չափերով յուրացում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը Հայկ Մարությանը հայտարարել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն անդամակցելու մասին «Սեքյուրիթի Դրիմ» և «Էլիփս» ընկերությունները 1 միլիարդ դրամից ավել գումար են հափշտակել. հարուցվել է քրեական գործ ԱԱԾ-ն գործողություններ է իրականացնում Առաքել Մովսիսյանի տանը Արտաբույնք համայնքի նախկին ղեկավարը մանկապարտեզ է ապօրինի գնել և գրանցել որդու անվամբ. տարվում է քննություն Հունիսի 26-ից կիրականացվեն ռաֆթինգի կանոնավոր տուրեր Դեբեդ գետի վրա ԵԿՄ-ն կասեցնում է վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի լիազորությունները Օսիպյանը հերքում է ԱԱԾ-ի հետ լարված հարաբերությունների մասին խոսակցությունները «ՀԻՍՏՈՋԵՆ» հայ-գերմանական գիտագործնական կենտրոնի նոր ձեռքբերումը Կառավարությունը կաշխատի կուտակային կենսաթոշակային համակարգն առավել ընդունելի և հուսալի դարձնելու ուղղությամբ Վարչապետը չի ընդունել Մանե Թանդիլյանի հրաժարականը. Կուտակային համակարգի մասին օրենքը կլրամշակվի Մասքը հայտարարել Է, որ Tesla-ի աշխատակիցներից մեկն զբաղվել Է սաբոտաժով. CNBC Աստղագետներն առաջին անգամ տեսել են, թե ինչպես է սև անցքը պայթեցնում աստղը Facebook-ը դեռահասներին չի ցուցադրի զենքի գովազդ Չեխովի անվան հիմնական դպրոցը երկար տարիներ գործել է առանց տարրական կրթության ծրագրի լիցենզիայի. Արայիկ Հարությունյան
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan