Yerevan, 18.August.2017,
--
:
--
,

Հիմա էլ Բաքուն կպավ «Halo Trust»-ին


ԱՄՆ Կոնգրեսում առաջարկել են ֆինաջակցություն տրամադրել այդ ընկերությանը

Օրերս ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի ենթահանձնաժողովում «2018 թ. ֆինանսական տարվա բյուջեի քննարկում Եվրոպայի ու Եվրասիայի համար» թեմայի քննարկումների ժամանակ Պալատի արտաքին հարցերի հանձնաժողովի անդամ, Հայկական խմբի անդամ Բրեդ Շերմանն ԱՄՆ–ին առաջարկել է աջակցել ԼՂ–ում հողերի ականազերծման աշխատանքներին: Այդ նպատակով նա առաջարկել է ֆինանսական աջակցություն տրամադրել բրիտանական «Halo Trust» ընկերությանը, որը 2000–ից ի վեր ականազերծում է իրականացնում Արցախում:

Այս լուրն ամպրոպի պես պայթել է Բաքվում: ԵԱՀԿ երևանյան գրասենյակը նույն այդ պատճառաբանությամբ փակել տվեցին, հիմա էլ սա:

«Իսկ թե ինչու է ադրբեջանական տարածքի ականազերծման հարցում հայամետ կոնգրեսականը շահագրգիռ, ակնհայտ է: Ականազերծման աշխատանքներին, որին հենց կազմակերպության կայքի տեղեկացմամբ, մասնակցում են Լեռնային Ղարաբաղի բնակիչներ, հայ «զավթողներին», մասնավորապես ռազմական կառույցի ներկայացուցիչներին, թույլ կտա ձեռք բերել նոր հմտություններ, որոնք կարող են, ամենայն հավանականությամբ, օգտագործվել Ադրբեջանի դեմ՝ բռնագրավված տարածքներում»,– գրում է ադրբեջանական մամուլը:

Ըստ Բաքվի՝ եթե ամերիկյան կողմը ֆինանսական աջակցություն ցույց տա բրիտանական այդ մասնավոր կազմակերպությանը, նշանակում է, որ ոչ թե օգնում է կարգավորել, այլ ավելի է խորացնում հակամարտությունը: Իսկ այն, որ ականազերծման աշխատանքների շնորհիվ «Halo Trust»–ն իրականացնում է մարդասիրական հսկայական աշխատանք, ադրբեջանական կողմին, բնականաբար, չի հուզում:

«Halo Trust»–ի հետ Ադրբեջանի հարաբերությունները չեն ստացվել ի սկզբանե: 2011 թ. Բաքուն այդ կազմակերպությունը ներառել է իր «սև ցուցակում»: Նրա գործունեությունը Ադրբեջանի տարածքում արգելված է: Իսկ պատճառը շատ պարզ է՝ առանց Ադրբեջանի թույլտվությունն ստանալու «Halo Trust»–ը ոչ միայն մուտք է գործել ԼՂ, այնտեղ գրասենյակ բացել, այլև ականազերծման աշխատանքներ է իրականացնում: Սա դեռ քիչ է, իր պաշտոնական կայքում Արցախը ներկայացնում է որպես անկախ տարածք, որն Ադրբեջանի հետ որևէ կապ չունի: Ավելին, Արցախի մաս են ներկայացվում նաև «գրավյալ» տարածքները: Տեղանուններն էլ նշվում են հայկական տարբերակով: Մի խոսքով, իսկական ապտակ ադրբեջանական «ճշմարտության» երեսին:

Հընթացս նշենք, որ 2000 թ. ի վեր բրիտանական այդ կազմակերպությունն ականազերծել է Արցախի տարածքի գրեթե 88%–ը: Մինչև 2020 թ. ամբողջ տարածքն ականազերծելու և այն խաղաղ բնակչության համար անվտանգ դարձնելու համար անհրաժեշտ է 8 մլն դոլար: Սակայն ինչպես տեղեկացնում է կազմակերպության պաշտոնական կայքը, ԱՄՆ–ից մի հիմնադրամ, որը ցանկանում է անհայտ մնալ, խոստացել է տրամադրել 4 մլն դոլարը, եթե կազմակերպությունը կարողանա հայթայթել մնացած 4–ը:

Թե կոնգրեսական Շերմանն ինչ չափի ֆինաջակցություն է հայցել իր կառավարությունից, դժվար է ասել: Սակայն «Halo Trust»–ի կայքի տեղեկացմամբ, իրենց գործունեության սկզբում ֆինանսական հիմնական աղբյուրը եղել է հենց ԱՄՆ կառավարությունը, որը գումար է փոխանցել USAID–ի միջոցով: Սակայն քանի որ ԱՄՆ նախագահ Թրամփի որոշմամբ՝ այս տարի ԱՄՆ զարգացման գործակալության միջոցով տարբեր երկրներին տրվող աջակցությունը խիստ կրճատվել է, ապա Շերմանի առաջարկի ապագան մշուշոտ է թվում: Ինչ էլ լինի, կարևորը հարցի միայն ֆինանսական կողմը չէ: Արդյո՞ք ԱՄՆ–ի հայկական լոբբին ու Կոնգրեսի հայկական խմբերը կկարողանան առաջ տանել հարցը՝ ի հեճուկս ադրբեջանական հերթական հիստերիայի:

Արփի Սահակյան

loading...
Four men took own lives after webcam blackmail Katy Perry gets charity award for her work with children from Hillary Clinton Philip Morris could stop making conventional cigarettes Trump eyes ex-Goldman banker Steve Mnuchin for Treasury CIA chief warns Trump: Scrapping Iran deal 'height of folly' Thousands 'miss out on stroke treatment' Samsung Electronics considers splitting firm in two South Korea's President Park 'willing to resign' Brazil Chapecoense football team in Colombia plane crash Bird flu: Netherlands culls 190,000 ducks Trump dismisses Wisconsin recount drive as 'scam' Fidel Castro death: Cubans mourn ex-leader Women in science pledge to combat hate Black Friday and Cyber Monday: Five tips for spotting a bargain Lung cancer cells spread like unanchored tents, study says Abducted California woman Sherri Papini found after three weeks Brazil president Michel Temer accused of corruption Predatory bacteria can wipe out superbugs, says study Catherine Zeta-Jones takes aim at paparazzi with 'better' bikini photos Colombia signs new peace deal with Farc Israel fires: Tens of thousands flee as fires hit Haifa Shia pilgrims among more than 80 killed in IS attack in Iraq Climate changing 'too fast' for species
Today For week For Month
website by Sargssyan