Երևան, 17.Հոկտեմբեր.2017,
--
:
--
,

Հիմա էլ Բաքուն կպավ «Halo Trust»-ին


ԱՄՆ Կոնգրեսում առաջարկել են ֆինաջակցություն տրամադրել այդ ընկերությանը

Օրերս ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի ենթահանձնաժողովում «2018 թ. ֆինանսական տարվա բյուջեի քննարկում Եվրոպայի ու Եվրասիայի համար» թեմայի քննարկումների ժամանակ Պալատի արտաքին հարցերի հանձնաժողովի անդամ, Հայկական խմբի անդամ Բրեդ Շերմանն ԱՄՆ–ին առաջարկել է աջակցել ԼՂ–ում հողերի ականազերծման աշխատանքներին: Այդ նպատակով նա առաջարկել է ֆինանսական աջակցություն տրամադրել բրիտանական «Halo Trust» ընկերությանը, որը 2000–ից ի վեր ականազերծում է իրականացնում Արցախում:

Այս լուրն ամպրոպի պես պայթել է Բաքվում: ԵԱՀԿ երևանյան գրասենյակը նույն այդ պատճառաբանությամբ փակել տվեցին, հիմա էլ սա:

«Իսկ թե ինչու է ադրբեջանական տարածքի ականազերծման հարցում հայամետ կոնգրեսականը շահագրգիռ, ակնհայտ է: Ականազերծման աշխատանքներին, որին հենց կազմակերպության կայքի տեղեկացմամբ, մասնակցում են Լեռնային Ղարաբաղի բնակիչներ, հայ «զավթողներին», մասնավորապես ռազմական կառույցի ներկայացուցիչներին, թույլ կտա ձեռք բերել նոր հմտություններ, որոնք կարող են, ամենայն հավանականությամբ, օգտագործվել Ադրբեջանի դեմ՝ բռնագրավված տարածքներում»,– գրում է ադրբեջանական մամուլը:

Ըստ Բաքվի՝ եթե ամերիկյան կողմը ֆինանսական աջակցություն ցույց տա բրիտանական այդ մասնավոր կազմակերպությանը, նշանակում է, որ ոչ թե օգնում է կարգավորել, այլ ավելի է խորացնում հակամարտությունը: Իսկ այն, որ ականազերծման աշխատանքների շնորհիվ «Halo Trust»–ն իրականացնում է մարդասիրական հսկայական աշխատանք, ադրբեջանական կողմին, բնականաբար, չի հուզում:

«Halo Trust»–ի հետ Ադրբեջանի հարաբերությունները չեն ստացվել ի սկզբանե: 2011 թ. Բաքուն այդ կազմակերպությունը ներառել է իր «սև ցուցակում»: Նրա գործունեությունը Ադրբեջանի տարածքում արգելված է: Իսկ պատճառը շատ պարզ է՝ առանց Ադրբեջանի թույլտվությունն ստանալու «Halo Trust»–ը ոչ միայն մուտք է գործել ԼՂ, այնտեղ գրասենյակ բացել, այլև ականազերծման աշխատանքներ է իրականացնում: Սա դեռ քիչ է, իր պաշտոնական կայքում Արցախը ներկայացնում է որպես անկախ տարածք, որն Ադրբեջանի հետ որևէ կապ չունի: Ավելին, Արցախի մաս են ներկայացվում նաև «գրավյալ» տարածքները: Տեղանուններն էլ նշվում են հայկական տարբերակով: Մի խոսքով, իսկական ապտակ ադրբեջանական «ճշմարտության» երեսին:

Հընթացս նշենք, որ 2000 թ. ի վեր բրիտանական այդ կազմակերպությունն ականազերծել է Արցախի տարածքի գրեթե 88%–ը: Մինչև 2020 թ. ամբողջ տարածքն ականազերծելու և այն խաղաղ բնակչության համար անվտանգ դարձնելու համար անհրաժեշտ է 8 մլն դոլար: Սակայն ինչպես տեղեկացնում է կազմակերպության պաշտոնական կայքը, ԱՄՆ–ից մի հիմնադրամ, որը ցանկանում է անհայտ մնալ, խոստացել է տրամադրել 4 մլն դոլարը, եթե կազմակերպությունը կարողանա հայթայթել մնացած 4–ը:

Թե կոնգրեսական Շերմանն ինչ չափի ֆինաջակցություն է հայցել իր կառավարությունից, դժվար է ասել: Սակայն «Halo Trust»–ի կայքի տեղեկացմամբ, իրենց գործունեության սկզբում ֆինանսական հիմնական աղբյուրը եղել է հենց ԱՄՆ կառավարությունը, որը գումար է փոխանցել USAID–ի միջոցով: Սակայն քանի որ ԱՄՆ նախագահ Թրամփի որոշմամբ՝ այս տարի ԱՄՆ զարգացման գործակալության միջոցով տարբեր երկրներին տրվող աջակցությունը խիստ կրճատվել է, ապա Շերմանի առաջարկի ապագան մշուշոտ է թվում: Ինչ էլ լինի, կարևորը հարցի միայն ֆինանսական կողմը չէ: Արդյո՞ք ԱՄՆ–ի հայկական լոբբին ու Կոնգրեսի հայկական խմբերը կկարողանան առաջ տանել հարցը՝ ի հեճուկս ադրբեջանական հերթական հիստերիայի:

Արփի Սահակյան

loading...
Չեմպիոնների լիգայում կկայանան E, F, G, H խմբերի երրորդ տուրի հանդիպումները Ստեփանավանում քամու հետեւանքով էլեկտրասյուներն ընկել են գազատարի վրա. հրդեհ է բռնկվել Լարսը փակ է բեռնատարների համար ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել Է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների բանակցությունները ԼՂ հարցում բանակցային գործընթացը պահպանելը կնվազեցնի ռազմական առճակատման ռիսկը. Ստանիսլավ Տարասով Գևորգ Մելիքյան. «Համաձայնագիրը ՀՀ և ԵՄ հարաբերությունների ճանապարհային քարտեզն է» «Պարենի ինքնաբավության խնդիրը դեռ լուծված չէ» Ոսկին գնում են նեղ օրվա կամ լոմբարդում դնելու համար Ամուսնական 14,5 հատ մատանի՝ բյուջեի հաշվին. Եղեգնավանի զավեշտը Այլընտրանքային ծառայությունն ու զինվորի տված պարտքը հայրենիքին Սխալ հասկանալու հետևանքները, կամ երբ փոթորիկն այդպես էլ չի գալիս ՀՅԴ ներկայացուցչի կարծիքով «Վեոլիա ջուրը» իրենց գլխին սարքել է Երջանիկը երջանկության մեջ է Սոչիում, իսկ կուսակիցները խռովել են նրանից Նազարբաև սթայլ. Ալմաթիում հասարակ անցորդները նկարվել են հայտնի լուսանկարի նման Բուխարեստում անցկացվել է Հայոց ցեղասպանությանը նվիրված գիտաժողով Տաթևում կայացել է Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախմբի համերգը «Եվա» ֆիլմն ընդգրկվել է 90-րդ «Օսկար» մրցանակաբաշխության նախընտրական ցանկում Ֆուտբոլի հավաքականը 7 հորիզոնականով նահանջել է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Կարեն Գրիգորյանը հաղթել է Ֆիլիպինների մրցաշարի 5-րդ տուրում Ղազախստանում մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Անխախտ եղբայրություն-2017» զորավարժությունները Շվեյցարահայ համայնքի հետ հանդիպմանը Նախագահը ներկայացրել է ժնևյան բանակցությունների արդյունքները ԵՄ-ն Հարավային Կովկասում նոր հատուկ ներկայացուցիչ է նշանակել Թոիվո Կլաարին Բակո Սահակյանը հաստատել է ԱՀ Նախագահի 2017-2020թթ. ծրագիրն ի կատարումն ընդունելու մասին կառավարության որոշումը Սիրիական բանակը ԻՊ-ին շրջապատում Է Դեյր Զորի թաղամասերում Երևան-Սևան ավտոճանապարհին մեքենան բախվել է սյանը. վարորդը մահացել է
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan