Երևան, 22.Հոկտեմբեր.2017,
--
:
--
,

Սևանա լճում լողալը կդառնա ավելի անվտանգ. Հատուկ ջրափրկարարական ջոկատին նոր մոտորանավակներ են տրամադրվել

 

 Ռուսաստանի Դաշնության կողմից ՀՀ ԱԻՆ Հայ-ռուսական մարդասիրական արջագանքման կենտրոնին  տրամադրված փրկարարական գույքը, տեխնիկան և սարքավորումներն արդեն կիրառվում են փրկարարական աշխատանքներում:

ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ ջրափրկարարական ջոկատին տրամադրված «Солар 555 МК»  և «Корвет 500 – FISH» մոտորանավակները փորձարկվում են Սևանա լճում և պատրաստ են լողափերում հերթապահություն իրականացնել: Ռուսաստանից ժամանած մասնագետները ուսուցում են կազմակերպել հայ գործընկերների համար՝ ծանոթացնելով մոտորանավակների կարողություններին և բնութագրին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, «Корвет 500 – FISH» մոտորանավակի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է, ընդհանուր երկարությունը՝ 510 սմ, լայնությունը՝ 205 սմ: Նախատեսված է 6 անձ տեղափոխելու համար:

«Солар 555 МК»-ն փչովի մոտորանավակ է, որի երկարությունը 550 սմ է, լայնությունը՝ 195 սմ: Նախատեսված է 8 անձ տեղափոխելու համար:

Սևանա լճում ամառային լողաշրջանի ընթացքում  շուրջօրյա հերթապահություն իրականացնող Հատուկ ջրափրկարարական ջոկատը նախատեսում է մոտորանավակներով դիտարկումներ և պրոֆիլակտիկ շրջայցեր կազմակերպել ափամերձ տարածքներ՝ անհրաժեշտ ցուցումներ և հրահանգներ տալ հանգստացողներին: Երեք մոտորանավակներն այսուհետ հնարավորություն կտան առավել արագ արձագանքել պատահարներին և հնարավորինս շատ տարածքներ ընգդրկել դիտարկումներում:

Հատուկ ջրափրկարարական ջոկատն ունի  նաև ամենագնաց մեքենա, որը կահավորված է ջրափրկարարների տեղափոխման և հանգստի համար անհրաժեշտ պարագաներով ու ջեռուցման համակարգով։ Այն զինված է անհրաժեշտ ջրափրկարարական գույքով՝ փչովի մոտորանավակ, շարժական էլ. գեներատոր, ստորջրյա հետախուզության սարք, շնչառական ապարատներ, պահեստային օդամբարներ, ամառային և ձմեռային ջրափրկարարական հանդերձանք, լապտերներ, կարթաձողեր, հալոգենային լուսարձակներ` մթության պայմաններում աշխատելու համար, պատգարակներ, փրկարարական գործիքներ, առաջին բուժօգնության պարագաներ, ռադիոկապի միջոցներ։ Ջոկատն ունի նաև հեռակառավարվող «Գնոմ» սարք, որն օգտագործվում է ստորջրյա հետախուզության և նկարահանումների համար` մինչև 120 մ խորության վրա: Տրամադրված նոր մոտորանավակները  կհամալրեն ջրափրկարարական առաջին անհրաժեշտության և կարևորության գույքերի շարքերը:

loading...
Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 5.1 տոկոսով Իտալացի վիրտուոզ դաշնակահարուհի Գլորիա Կամպաները հանդես կգա խաչատրյանական փառատոնի շրջանակում Ռուսաստան-ՆԱՏՕ Խորհրդի նիստը կկայանա հոկտեմբերի 26-ին Թրամփն ամենավատ նախագահն է. ամերիկացիների գնահատականը Խոշոր չափի կաշառք պահանջելու և ստանալու կասկածանքով ձերբակալվել է Գյումրու պետական բժշկական քոլեջի աշխատակցուհին ՀՀ ՔԿ-ն ներկայացրել է տեղեկատվություն երեխաների նկատմամբ հանցագործությունների վերաբերյալ քրգործերի մասին Հյուսիսային Կորեան հայտարարել է միջուկային ներուժով ԱՄՆ-ին հավասարվելու մասին Քենիայում լրագրողներ տեղափոխող ուղղաթիռը վթարի է ենթարկվել Երևան-Սևան ավտոճանապարհին այրվել է վրաստանի քաղաքացու ավտոմեքենան Խարկովում 5 մարդու կյանք խլած վրաերթի հեղինակ 20-ամյա աղջկա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել երկամսյա կալանքը Ադրբեջանցին Ռուսաստանում մեղադրվում է մեկ այլ ադրբեջանցու սպանության մեջ Իսպանիայի կառավարությունն արտահերթ նիստում կհստակեցնի Կատալոնիայի ինքնավարությունը սահմանափակելու քայլերը Արցախում երկու զինծառայող է զոհվել Հայաստանում անցկացվում է համապետական շաբաթօրյակ Թանկարժեք մետաղների գներն աճել են. NYMEX Հետաձգել նախագահական ընտրությունները, անցկացնել՝ պառլամենտականը Ինչպես կընթանան ընտրությունները Իրաքյան Քուրդիստանում Ընտանեկան բռնությունների մասին օրենքը, հիմարաբար, թե միտումնավոր արված ական է Մկրտիչ Մինասյան. «Եթե Հայաստան–ԵՄ համաձայնագիրը չստորագրվի, պատճառը տեխնիկական հարցերը կարող են լինել» Մաշկի փոխպատվաստման համար հայաստանյան բժիշկները շուտով այլընտրանք կունենան Հայ ժողովուրդը շարունակում է հավատալ ՄԱԿ-ի արժեքներին. նշվել է ՄԱԿ-ին ՀՀ անդամակցության և ՀՀ-ում ՄԱԿ-ի գրասենյակի հիմնադրման 25-ամյակը Խցանումները նյարդայնացրել են նաև կառավարությանը 2025 թվականին մահերը գերազանցելու են ծնունդներին. ի՞նչ ժողովրդագրական պատկեր է Հայաստանին սպասվում Ախուրյանի ՀՅԴ–ական համայնքապետը ՀՀԿ–ի «դաբրոն» արդեն ունի Երկրի պաշտպանությունը կարևոր է, բայց ոչ ի հաշիվ գիտության Դպրոցը փլվում է
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan