Yerevan, 22.September.2017,
--
:
--
,

Հայաստանը ներկայացուցիչ կունենա C4F Davos մրցանակաբաշխության ժյուրիում

Շվեյցարիայի Ժնեւ քաղաքում անցկացվող «Ապագայի հաղորդակցություններ Դավոս (C4F Davos) 2018» մրցանակաբաշխության կազմակերպիչները Կորպորատիվ կատեգորիաների հանձնաժողովի կազմ են հրավիրել նաեւ Հայաստանի հաղորդակցությունների ոլորտից՝ «SPRING PR» ընկերության համահիմնադիր, հաղորդակցությունների եւ արտաքին կապերի ղեկավար Տաթեւիկ Սիմոնյանին: Մրցանակաբաշխությանը ներկայացված նախագծերին իրենց գնահատականը տալու հնարավորություն կունենան պրոֆեսիոնալներ Հայաստանից, Գերմանիայից, Հնդկաստանից, Բրազիլիայից, Ռուսաստանից, Հարավային Աֆրիկայից, Բուդապեշտից:

«Աշխարհի տարբեր երկրներից հաղորդակցությունների ոլորտը ներկայացնող առաջատար փորձագետներն արդեն հաստատել են Շվեյցարիայի Ժնև քաղաքում անցկացվող Ապագայի Հաղորդակցություններ Դավոս (C4F Davos) 2018 հաղորդակցությունների ոլորտի ամենամյա հեղինակավոր մրցանակաբաշխության C4F Davos Awards  հանձնաժողովի կազմում աշխատելու կազմակերպիչների հրավերը:

C4F-ն առանձնահատուկ մրցանակաբաշխություն է, քանի որ ըստ արժանվույն գնահատում է հաղորդակցման ոլորտի ակնառու պրոֆեսիոնալներին եւ հաղորդակցության ոլորտի ապագան կերտող ստրատեգներին: Մենք հավատում ենք, որ հաղորդակցությունն այսօր ավելի քան երբեւէ, աշխարհի բարգավաճ ապագան կառուցող հիմնական շարժիչն է: Մեր թիմը վստահ է, որ Դավոս C4F 2018 մրցանակաբաշխությունը ավելի մեծամասշտաբ է լինելու եւ շարունակելու է ոգեւորել աշխարհի տարբեր ծայրերից հաղորդակցությունների ոլորտի պրոֆեսիոնալներին»,- նշել է C4F մրցանակաբաշխության հիմնադիր-տնօրեն Յանինա Դուբեյկովսկայան: 

«Ապագայի հաղորդակցություններ Դավոս» միջազգային մրցանակաբաշխությունը հիմնադրվել է 2010թ.: Մրցանակաբաշխությունն ունի երեք բաժին՝ Անհատական, Կորպորատիվ եւ Ստարտափ, 23 կատեգորիա: 

2017 թվականի Մարտի 14-ին Շվեյցարիայի Ժնև քաղաքում կայացած Ապագայի Հաղորդակցություններ Դավոս (C4F Davos) 2017 մրցանակաբաշխության ժամանակ SPRING PR-ընկերությունը իր՝ «Լինե'նք հոգատար Հայաստան» նախագծով արժանացել է «Ապագայի Պրո Բոնո» (pro bono = for the public good) անվանակարգի մրցանակին, որը շնորհվում է ոչ կոմերցիոն հաղորդակցությունների և բարեգործական նախագծերի իրականացման ոլորտում բացառիկ արդյունքներ գրանցած կազմակերպությանը:

2017 թվականին կազմակերպիչները բոլոր 23 կատեգորիաներում ստացել էին 86 դիմում-հայտ 5 մայրցամաքների 30 երկրներից:

loading...
Four men took own lives after webcam blackmail Katy Perry gets charity award for her work with children from Hillary Clinton Philip Morris could stop making conventional cigarettes Trump eyes ex-Goldman banker Steve Mnuchin for Treasury CIA chief warns Trump: Scrapping Iran deal 'height of folly' Thousands 'miss out on stroke treatment' Samsung Electronics considers splitting firm in two South Korea's President Park 'willing to resign' Brazil Chapecoense football team in Colombia plane crash Bird flu: Netherlands culls 190,000 ducks Trump dismisses Wisconsin recount drive as 'scam' Fidel Castro death: Cubans mourn ex-leader Women in science pledge to combat hate Black Friday and Cyber Monday: Five tips for spotting a bargain Lung cancer cells spread like unanchored tents, study says Abducted California woman Sherri Papini found after three weeks Brazil president Michel Temer accused of corruption Predatory bacteria can wipe out superbugs, says study Catherine Zeta-Jones takes aim at paparazzi with 'better' bikini photos Colombia signs new peace deal with Farc Israel fires: Tens of thousands flee as fires hit Haifa Shia pilgrims among more than 80 killed in IS attack in Iraq Climate changing 'too fast' for species
Today For week For Month
website by Sargssyan