Yerevan, 18.August.2017,
--
:
--
,

Ադրբեջանի արտաքին պարտքը հասել է ՀՆԱ 20,4 տոկոսին

 

Ադրբեջանը մինչև 2017թ. հուլիսի 1-ը միջազգային ֆինանսական, բանկային և այլ վարկային կազմակերպությունների հետ կնքել է ընդհանուր առմամբ 11,2 մլրդ դոլարի վարկային համաձայնագրեր, ինչը 2017-ի հունվարի 1-ի համեմատ 285,4 մլն դոլարով կամ 2,6 տոկոսով ավելի է: Այս մասին հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:

Պարտապան կազմակերպությունների տրամադրած տեղեկությունների համաձայն` 2017-ի հունվարի 1-ից հետո կնքված վարկային համաձայնագրերի արդյունքում 2017-ի 6 ամիսների ընթացքում Ադրբեջանի ընդհանուր արտաքին պարտքն ավելացել է 193,5 մլն դոլարով կամ 2,8 տոկոսով` կազմելով  7,1 մլրդ դոլար:

Օգտագործված կամ պետական պարտք համարվող վարկերի արդյունքում Ադրբեջանի արտաքին պարտքը կազմում է ՀՆԱ-ի 18,2 տոկոսը, իսկ մեկ շնչին հասնող արտաքին պարտքը կազմում է 1232,1 մանաթ:

2017-ի հուլիսի 1-ի դրությամբ Ադրբեջանի արտաքին պարտքի արտարժույթային պատկերը հետևյալն է` «Արտարժույթի միջազգային հիմնադրամի հատուկ փոխառության իրավունքները» 7,6 տոկոս, դոլարով պարտքը կազմում է 75,4 տոկոս, եվրոյովը` 13 տոկոս, չինական յուանով` 2,5 տոկոս, այլ արժույթներով` 1,5 տոկոս: Ադրբեջան ներգրավված վարկերի 32 տոկոսը կազմում են ֆիքսված տոկոսադրույքով վարկերը, 68 տոկոսը` փոփոխական տոկոսադրույքով վարկերը:

Ադրբեջանի արտաքին պարտքի 57,9 տոկոսը հաշվետու ժամանակաշրջանից հետո 10 տարի ժամկետով են, 12,38 տոկոսը` 20 տարի ժամկետով, 4,1 տոկոսը` 20 տարուց ավելի ժամկետով:

2017-ի հունվարի 1-ի դրությամբ Ադրբեջանի արտաքին պարտքը կազմում է ՀՆԱ-ի 20,4 տոկոսը:

loading...
Four men took own lives after webcam blackmail Katy Perry gets charity award for her work with children from Hillary Clinton Philip Morris could stop making conventional cigarettes Trump eyes ex-Goldman banker Steve Mnuchin for Treasury CIA chief warns Trump: Scrapping Iran deal 'height of folly' Thousands 'miss out on stroke treatment' Samsung Electronics considers splitting firm in two South Korea's President Park 'willing to resign' Brazil Chapecoense football team in Colombia plane crash Bird flu: Netherlands culls 190,000 ducks Trump dismisses Wisconsin recount drive as 'scam' Fidel Castro death: Cubans mourn ex-leader Women in science pledge to combat hate Black Friday and Cyber Monday: Five tips for spotting a bargain Lung cancer cells spread like unanchored tents, study says Abducted California woman Sherri Papini found after three weeks Brazil president Michel Temer accused of corruption Predatory bacteria can wipe out superbugs, says study Catherine Zeta-Jones takes aim at paparazzi with 'better' bikini photos Colombia signs new peace deal with Farc Israel fires: Tens of thousands flee as fires hit Haifa Shia pilgrims among more than 80 killed in IS attack in Iraq Climate changing 'too fast' for species
Today For week For Month
website by Sargssyan