Nyut.am | Ստեղծում են անելանելի վիճակ, և իրենք էլ հայտնվում նույն վիճակի մեջ
Yerevan, 16.August.2018,
--
:
--
,

Ստեղծում են անելանելի վիճակ, և իրենք էլ հայտնվում նույն վիճակի մեջ


Մեր հյուրն է «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանը

– Պարոն Ենիգոմշյան, մոտ երկու ամիս է, ինչ ընթանում է «Սասնա ծռերի» ու Ժիրայր Սեֆիլյանի դատավարությունը, բայց դեռևս սայլը տեղից չի շարժվում. ինչո՞ւ:

– Որովհետև այս իշխանությունները փորձում են այնպիսի մթնոլորտ ստեղծել, որպեսզի «Սասնա ծռերը», նրանց պաշտպանները և ընդհանրապես նրանց համախոհներն ու մեծ հաշվով մեր հանրությունը տրվեն իրենց քաղաքական քմահաճույքներին: Իրենք կարողանան ասել` հպատակվեք մեզ. մե՛նք պետք է թելադրենք, ու դուք պետք է ենթարկվեք մեր կամքին:
Նպատակը սա է: Քանզի բոլորի համար էլ պարզ է, որ այս իշխանությունների օրոք դատարանը գործադիր իշխանությունից անկախ մարմին չէ: Եվ այս առումով ոչ ոք էլ պատրանքներ չունի դատարանի արձակած վճիռների վերաբերյալ:
Բայց բոլոր դեպքերում նրանք ստիպված են դատական գործընթացների իմիտացիա ստեղծել: Եվ այդ գործընթացն էլ իրենց անհանգստացնում է: Քանզի դատական գործընթացների ժամանակ և Ժիրայր Սեֆիլյանը, և՛ «Սասնա ծռերը», և՛ նրանց դատապաշտպանները արտածելու են այնպիսի հարցեր, որոնք հաստատ հօգուտ այս իշխանությունների չեն լինելու:
Հետևաբար վերջիններս փորձում են ամեն գնով թելադրել իրենց խաղի կանոնները դատական պրոցեսի ընթացքում: Նպատակ ունենալով հնազանդեցնել, իրենց հպատակեցնել այս մարդկանց, որպեսզի վերջիններս նաև ենթարկվեն ապօրինի հրահանգների ու որոշումների:
Իսկ եթե այս ամենն իրենց չի հաջողվում, ապա այդ դեպքում էլ այնպես անել, որ «Սասնա ծռերն» ու մյուս մեղադրյալները չլինեն դահլիճներում: Դահլիճներից բացակայեն նաև նրանց փաստաբանները: Իսկ փաստաբանների առումով դրան կարող են հասնել նրանց դատական վարույթներից հեռացնելու ճանապարհով միայն: Արդյունքում արդեն հնարավորություն կունենան դատական նիստերն անցկացնել դռնփակ:

– Փաստորեն ընթացքը նրան է հանգելու, որ դատապաշտպաններն այլևս չեն մասնակցի դատապրոցեսին, ու փոխարենը կընդգրկվեն հանրային պաշտպաններ: Սա ինչպե՞ս կանդրադառնա հարցի վրա:

– Մինչև հիմա երկու–երեք անգամ եղել է, որ հանրային պաշտպանների են նշանակել: Սակայն մեղադրյալները չեն ընդունել վերջիններիս: Եվ, ի պատիվ հանրային այդ պաշտպանների, պետք է ասել, որ նրանք ևս գտնվել են իրենց պրոֆեսիոնալ բարձրության վրա: Եվ այն պահից սկսած, երբ մեղադրյալները հրաժարվել են նրանց պաշտպանությունից, իրենք ևս հայտարարել են, որ չեն կարող անել իրենց գործը` իրականացնել տվյալ մեղադրյալների պաշտպանությունը դատարանում:
 Համենայն դեպս, մինչ այս պահը դատարանի այս մոտեցումը ևս ձախողման է ենթարկվում: Եվ դուրս է գալիս` ստեղծում են անելանելի վիճակ և անելանելի այդ վիճակի մեջ հայտնվում են նաև հենց իրենք: Եվ չի հաջողվում իրենց սցենարը մինչև վերջ իրականացնել:

– Շատ փորձագետների կարծիքով` նախնական շրջանում իշխանությունների վերաբերմունքն ավելի մեղմ էր «Սասնա ծռերի», Ժիրայր Սեֆիլյանի ու մյուսների նկատմամբ: Բայց ընտրություններից հետո կտրուկ խստացավ այն: Դուք և՞ս այդպես եք կարծում:

– Որոշ չափով դա նկատելի է: Բայց ես մեծ կարևորություն չեմ կարող տալ դրան: Որովհետև գիտենք, երբ գնդի տարածքը գրավված էր, ինչպիսի խոստումներ տրվեցին տղաներին: Ե՛վ գլխավոր դատախազի կողմից, և՛ ԱԱԾ հայտարարությամբ, և՛ փոխանցվեցին Սերժ Սարգսյանի խոսքերը: Բայց այդ բոլոր խոստումները ոտնահարվեցին:
Եվ ես վստահ եմ, որ և՛ «Սասնա ծռերը», և՛ իրենց համախոհները ևս հավատ չէին ընծայում այդ խոստումներին:
Իսկ ինչ վերաբերում է իշխանությունների վերաբերմունքին, ապա, իրոք, տարբերություն կա ընտրություններից առաջ և դրանցից հետո: Ոչ ոք չի կարող մոռանալ հունիսի 28–ին դատարանի շենքում տեղի ունեցած խայտառակ դեպքը, որն աննախադեպ էր ինքնին:
Բայց էլի ասեմ` չնայած այս ամենին, ոչ ոք պատրանքներ չի ունեցել և այժմ էլ չունի, որ այս վարչախմբի օրոք որևէ դրական բան տեղի կունենա «Սասնա ծռերի» և մյուսների վերաբերյալ:

– Իսկ սփյուռքում հետաքրքրություններ կա՞ն այս դատավարությունների նկատմամբ:

– Իհակե, կան: Չնայած այնպես չէ, որ ողջ սփյուռքը մեկ մարդու նման հետևում է գործընթացին: Ցավոք, այդպես չէ: Եվ այդպես չէ նաև Հայաստանում ընթացող ցանկացած իրադարձության վերաբերյալ:
Բայց բոլոր դեպքերում այդ հետաքրքրությունն առկա է:

– Օրերս լուր տարածվեց, որ Ատոմ Էգոյանը ցանկանում է ֆիլմ նկարահանել «Սասնա ծռերի» վերաբերյալ: Դա հավաստի՞ լուր է:

– Ես էլ եմ նման բան լսել, բայց, այս պահի դրությամբ բավարար տեղեկություններ չունեմ, որպեսզի հաստատեմ կամ ժխտեմ այն:

Գոհար Սարդարյան
«Փաստ» օրաթերթ

loading...
Four men took own lives after webcam blackmail Katy Perry gets charity award for her work with children from Hillary Clinton Philip Morris could stop making conventional cigarettes Trump eyes ex-Goldman banker Steve Mnuchin for Treasury CIA chief warns Trump: Scrapping Iran deal 'height of folly' Thousands 'miss out on stroke treatment' Samsung Electronics considers splitting firm in two South Korea's President Park 'willing to resign' Brazil Chapecoense football team in Colombia plane crash Bird flu: Netherlands culls 190,000 ducks Trump dismisses Wisconsin recount drive as 'scam' Fidel Castro death: Cubans mourn ex-leader Women in science pledge to combat hate Black Friday and Cyber Monday: Five tips for spotting a bargain Lung cancer cells spread like unanchored tents, study says Abducted California woman Sherri Papini found after three weeks Brazil president Michel Temer accused of corruption Predatory bacteria can wipe out superbugs, says study Catherine Zeta-Jones takes aim at paparazzi with 'better' bikini photos Colombia signs new peace deal with Farc Israel fires: Tens of thousands flee as fires hit Haifa Shia pilgrims among more than 80 killed in IS attack in Iraq Climate changing 'too fast' for species
Today For week For Month
website by Sargssyan