Երևան, 22.Սեպտեմբեր.2017,
--
:
--
,
Երևանի կենտրոնում բացված «Արտասվող Ջոկոնդա» կոլաժը նվեր է Փարաջանովի արվեստը սիրողներին Սերժ Սարգսյանը Յուրի Ջորկայեֆին պարգևատրել է Երախտագիտության մեդալով Ֆրանսիան միշտ կլինի Հայաստանի կողքին ապագայի կարևոր խնդիրները լուծելու գործում. Մակրոնը շնորհավորել է Սերժ Սարգսյանին Վոլեյբոլի ֆեդերացիան նոր նախագահ ունի Շախմատի աշխարհի գավաթ. Արոնյանը դուրս եկավ եզրափակիչ (տեսանյութ) Հայաստան ժամանած թուրք գործիչները ցանկանում են, որ Թուրքիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը Վաղվա Հայաստանը աշխարհին ներկայանալու է որպես արագ զարգացող երկիր. ՀՀ Նախագահի շնորհավորական ուղերձը Թուրքիայում ընդդիմադիր լինելը խնդիրներ է առաջացնում. Ուֆուկ Ուրազի կնոջը հեռացրել են աշխատանքից Էդուարդո Էռնեկյանը՝ Հայաստանի ազգային հերոս

Հակոբ Սանասարյան. «Մուկն ու կատու են. կատուն հանքատերն է, մուկը՝ ապրանքի տերը. բայց չէ՞ որ այդ հանքերը ժողովրդի սեփականությունն են»



Երկու օր առաջ Արդվի համայնքում բնակչությունը փակել էր գյուղ տանող ճանապարհը՝ այդպիսով թույլ չտալով գյուղ մուտք գործել Արդվիում ոսկու հանքի շահագործում իրականացնել փորձող «Միռամ» ՍՊԸ–ի ներկայացուցիչներին: Ըստ Հայաստանի կանաչների միության ղեկավար Հակոբ Սանասարյանի՝ այս քայլը երրորդն էր հայաստանյան վերջին տարիների պատմության մեջ: Գյուղացիների՝ նման միահամուռ պայքարը նախկինում երկու անգամ է արդյունք տվել: Առաջինը մոտ 3 տարի առաջ Լոռու մարզի Ծաղկաշատ և հարևան գյուղերի բնակիչներն էին, ովքեր կտրականապես դեմ արտահայտվեցին իրենց գյուղերի վարչական տարածքներում հանքավայրի բացմանը: Այդ քայլով նրանք կարողացան կանխել խոշորագույն՝ 14 հազար հա անտառների և մշակովի հողերը հանքարդյունաբերության տակ դնելը: Ըստ բնապահպանի՝ նրանք Ախթալայի համարյա հարևանությամբ են ապրում և լավագույնս գիտեին, թե հանքարդյունաբերությունը ինչ աղետալի հետևանքներ է առաջացնում: Իսկ Արդվիի դեպքից էլ մեկ շաբաթ առաջ Գլաձորի և Վերնաշենի բնակիչները «Վայք մետալ» ընկերությանը թույլ չտվեցին իրենց համայնքների տարածքում գտնվող հանքերևակումում հետախուզական աշխատանք կատարել՝ հանրային լսումների ժամանակ կտրականապես մերժելով նախագիծը: Հակոբ Սանասարյանը վստահեցնում է՝ բնակչությունը եթե ցանկանա, կկարողանա զգալի հաջողությունների հասնել: Ասում է, թե առհասարակ նման դեպքերում տպավորություն է, թե մուկն ու կատու են. կատուն հանքատերն է, մուկը՝ ապրանքի տերը: Այն դեպքում, երբ ընդերքի հարստությունները տվյալ վայրում բնակվողների սեփականությունն են: Զարմանալի է, գող–կողոպտողը կարողանում է առյուծ ձևանալ և հեշտությամբ խեղճացնել տեղի բնակչությանը:

Դիտելով նախկին դեպքերը՝ տեսնում ենք, որ մինչ այժմ նման դեպքերում ժողովուրդը հիմնականում լռելյայն լսել է, և պարզ է դառնում, որ այստեղ հաջողությունը մեծավ մասամբ բնակչության շնորհիվ է: Բնականաբար շատ կարևոր է բնապահպանների և հասարակական գործիչների դերը, ովքեր եկան ու սատարեցին արդվեցիներին, բայց եթե ժողովուրդը չլիներ՝ պատկերն այլ կլիներ: Սրա հետ համաձայնելով՝ Սանասարյանն ասաց, թե որտեղ ժողովուրդն արթուն է, ավարտն այսպիսի դրական հետևանքներ է ունենում, բայց հիմնականում մարդկանց խաբեությամբ հիմարացնում են և շեղում հիմնական խնդրից:

– Պարոն Սանասարյան, ինչպե՞ս է լինում, որ մի գյուղում ստացվում է համոզել բնակիչներին, ճնշումների շնորհիվ գործն առաջ տանել, իսկ ձեր նշած դեպքերում՝ մարդիկ մինչև վերջ պայքարում են իրենց իրավունքների համար:

– Արդվի գյուղի բնակչությունը միաձայն դեմ արտահայտվեց, քանի որ նրանց հարևանությամբ գործող Մղարթի ոսկու հանքի շահագործումը գյուղի բնակիչներին շատ բան ցույց տվեց: Նախևառաջ պայթեցումների արդյունքում արդվեցիները խմելու և ոռոգելի ջրի կրկնակի կորուստ ունեցան: Նաև Արդվի գյուղից հեռու չէ Ալավերդին՝ հանքարդյունաբերության ողբերգական վիճակով, որի բնակչությունը թունավոր գազեր ու փոշի է շնչում: Արդվեցիները ռեալ տեսան, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ հանքարդյունաբերությունը այս տարածքներում: Նրանք արդեն բանիմաց էին: Բացի այդ այս գյուղում կան մարդիկ, ովքեր հանքարդյունաբերության ոլորտում մասնագետներ են: Իսկ այլ համայնքներում հանքշահագործողները մեծագույն խոստումներ տալով կարողացան համոզել, թե տեղի բնակիչները շքեղ բնակարաններ, բարձր աշխատավարձ, ապրելու համար բարեկեցիկ պայմաններ կունենան:

– Դուք ինչպե՞ս եք գնահատում գյուղապետերի դերը՝ իրենց համայնքներում հանքարդյունաբերություն ծավալելու հետ կապված:

– Համարյա բոլոր գյուղապետերը Հանրապետական են, իսկ հանքարդյունաբերությունը ենթակա է ՀՀԿ–ին և իր գլխավորին: Գյուղապետերի դերը ինչքան որ ընտրություններին կեղծիք կատարելու մեջ է, նույնքան էլ՝ ժողովրդին համոզելու, որ հրաժարվեն իրենց ունեցած բնական պաշարներից և հաշտվեն թունավոր միջավայրում ապրելու հետ: Թող ինձ ներեն այն գյուղապետերը, ովքեր զերծ են դրանից: Բայց բոլորս գիտենք, որ գյուղապետերը ընտրություններից հետո հայտարարում են, թե 80–90%–ով կարողացել են ՀՀԿ–ի համար ձայն բերել: Նույնը նաև հանքարդյունաբերության մեջ: Քանի որ հանքերից օգուտներ սպասողը ՀՀԿ–ի գլխավորն ու առաջնորդներն են, այդ առումով զարմանալու ոչինչ չկա: Եթե նրանք ասեն ոչ, դա կնշանակի հրաժեշտ իրենց աթոռին:

– Արդվիի գյուղապետը պատճառաբանում է, թե արձակուրդի մեջ է, հեռախոսով մեկնաբանություններ չի տալիս և կամ այդ հարցի շուրջ չի ցանկանում խոսել՝ բազմաթիվ լրագրողների հարցերն անպատասխան թողնելով: Արդյոք սա ճի՞շտ վարվելաձև է:

– Այս դեպքում հեռախոսազանգերին չպատասխանելով կամ նման խուսափող պատասխաններ տալով՝ արդեն իսկ ցույց է տալիս իր վերաբերմունքը՝ աթոռապաշտությունը:

ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ–ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
«Փաստ» օրաթերթ

loading...
Երևանի կենտրոնում բացված «Արտասվող Ջոկոնդա» կոլաժը նվեր է Փարաջանովի արվեստը սիրողներին Սերժ Սարգսյանը Յուրի Ջորկայեֆին պարգևատրել է Երախտագիտության մեդալով Ֆրանսիան միշտ կլինի Հայաստանի կողքին ապագայի կարևոր խնդիրները լուծելու գործում. Մակրոնը շնորհավորել է Սերժ Սարգսյանին Վոլեյբոլի ֆեդերացիան նոր նախագահ ունի Շախմատի աշխարհի գավաթ. Արոնյանը դուրս եկավ եզրափակիչ (տեսանյութ) Հայաստան ժամանած թուրք գործիչները ցանկանում են, որ Թուրքիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը Վաղվա Հայաստանը աշխարհին ներկայանալու է որպես արագ զարգացող երկիր. ՀՀ Նախագահի շնորհավորական ուղերձը Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությանը Թուրքիայում ընդդիմադիր լինելը խնդիրներ է առաջացնում. Ուֆուկ Ուրազի կնոջը հեռացրել են աշխատանքից Էդուարդո Էռնեկյանը՝ Հայաստանի ազգային հերոս Լոպիրյովան Մխիթարյանի մասին տեսանյութով շնորհավորել է Հայաստանի անկախության օրը Գերմանիայում բացվել է ալիևների ընտանիքի հերթական կոռուպցիոն գործը. Süddeutsche Zeitung Արոնյանը հաղթեց Մաքսիմ Վաշյե-Լագրավին Անկախության տոնի առթիվ Նախագահի նստավայրում տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողություն Մեքսիկայի երկրաշարժից տուժածների մեջ ՀՀ քաղաքացիներ չկան. ԱԳՆ Հայկական արդարադատության բացը, կամ կրկին 3000 եվրո կվճարենք Եթե նպատակը տարածքի իրացումը լիներ, «Ֆիրդուսի» շուկայի ապամոնտաժման հաջորդ օրը կսկսվեր բնակիչների հետ բանակցությունը... Դեբեդցիները ծայրահեղ քայլերի կդիմեն, եթե մարզպետի խորհրդականը ներդրումներ չկատարի Հայաստան–Թուրքիա՝ ով ում է ավելի շատ պետք Ոստիկանական ակցիա. բացառիկ ու անվրեպ Խավարումից` արարում Արամ Ա–ի շուրթերով, կամ ո՞վ է Սփյուռքի` վարչապետի թեկնածուն Արտաքին ուժերի հանդեպ թուլությունը հանգեցնում է ներազգային ագրեսիվության
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan