Երևան, 22.Օգոստոս.2017,
--
:
--
,

Ղարաբաղյան պատերազմի փիլիսոփայությունը


Պատերազմի դեպքում հայկական ու ադրբեջանական հնարավոր կորուստները

Ղարաբաղում հնարավոր լայնամասշտաբ պատերազմի վտանգի, դրա հետևանքների ու քաղաքական բաղադրիչի մասին հետաքրքիր հոդված է տպագրել ռուսական Regnum–ը: Հոդվածի հեղինակը քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ցեղասպանագետ, «Պանթյուրքիզմը Կովկասում Թուրքիայի գեոստրատեգիայում» գրքի հեղինակ Ալեքսանդր Սվարանցն է: Հոդվածը ներկայացնում ենք մասնակի կրճատումներով:

Ներկայում ԼՂ հակամարտության գոտում լայնամասշտաբ պատերազմի վերսկսման վտանգն ավելի քան ակնհայտ է: Այդ մասին բազմիցս նշվել է հանրային քննարկումներում, լրատվամիջոցների էջերում, տարբեր միջազգային կազմակերպությունների զեկույցներում և այլն: Սպառնալիքի աղբյուրը բանակցային գործընթացի լճացումն է, Ադրբեջանի ռազմական հռետորաբանության մեծացումը, 1994–95 թթ. հրադադարի ռեժիմը պահպանելու Բաքվի չցանկությունը, նաև՝ Բաքվի ու Երևանի՝ հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ դիրքորոշումների տրամագծորեն հակառակ լինելը:
Ադրբեջանը դեմ է հետաքննող մեխանիզմների տեղակայմանը շփման գծում: Վերջին շրջանում Բաքուն նոր սպառազինություն է ստացել Մոսկվայից, ինչը նրանց վստահություն է ներշնչել նոր պատերազմի հաղթանակի նկատմամբ:

Դե ինչ, եթե Բաքուն այդքան վստահ է իր հաղթանակի հարցում, ապա հայերին մնում է միայն հօդս ցնդեցնել Ադրբեջանի քաղաքական ու ռազմական ղեկավարության այդ վստահությունն ու ինքնահավանությունը: Այլ ելք չկա:

Այդ դեպքում Ռուսաստանը կհայտնվի բավականին բարդ վիճակում, քանի որ Ադրբեջանի ու Հայաստանի միջև լայնամասշտաբ պատերազմը երկու ճակատ է ունենալու՝ արևելյան (բուն ղարաբաղյանը) և արևմտյան (Նախիջևանինը): Ու խնդիրն ամենևին այն չի լինի, որ Հայաստանը ՀԱՊԿ ու ԵՏՄ անդամ է, որ նրա տարածքում տեղակայված է ռուսական ռազմաբազա, որ Մոսկվան համապատասխան պայմանագրեր ունի Երևանի հետ և այլն: Խնդիրն այն է լինելու, որ նոր պատերազմը կասկածի տակ է առնելու ռուս–թուրքական տարածաշրջանային պայմանավորվածություններն ու սահմանները:

Թուրքիան անմասն չի մնա: Անկարան կփորձի ուղղակի կամ անուղղակի ձևով միջամտել հակամարտությանը՝ հղում անելով 1921 թ. Մոսկվայի պայմանագրին և Նախիջևանում թուրք–ադրբեջանական համատեղ ռազմաբազայի դե ֆակտո առկայությանը: Բաքուն ուղղակի կերպով սպառնում է Երևանին՝ Նախիջևանից բալիստիկ հրթիռներով, նաև այնտեղ եղած իր զինուժը Հայաստանի դեմ կիրառելու հեռանկարով: Այդ դեպքում ի՞նչ է մնում Հայաստանին, եթե ոչ պատերազմել երկու ճակատով:

Դժվար թե Իրանն էլ անմասն մնա, եթե իր հյուսիսային սահմանների մոտ պատերազմական գործողություններ ծավալվեն: ԱՄՆ–ն ու Ֆրանսիան ստիպված կլինեն ռազմաքաղաքական արձագանքման մերձավորարևելյան թատերաբեմը Սիրիայից ու Իրաքից տեղափոխել դեպի Հարավային Կովկաս:

Նոր պատերազմը ոչ միայն ավերիչ կլինի Հայաստանի ու Ադրբեջանի համար, այլև նոր քննություն կդառնա այդ պետությունների գոյության համար: Երևանը չի կարողանա շարունակել իր ջայլամային քաղաքականությունը՝ չմիջամտել կոնֆլիկտին: Եվ ստիպված կլինի գնալ կամ ԼՂ անկախության ճանաչմանը, կամ ԼՂ–ն Հայաստանի հետ միացմանը: Այդ պատերազմը հայկական կողմին սպառնալու է ավելի քան 50 000 կենդանի ուժի կորստով, ավելի քան 100000 փախստականով, ինչպես նաև կբերի սոցիալ–տնտեսական ենթակառուցվածքի մեծածավալ ոչնչացման:

Սակայն այդ պատերազմը պակաս ավերիչ հետևանքներ չի ունենալու նաև Ադրբեջանի համար, քանի որ հայկական բանակն ստիպված է լինելու.
ա) արևելյան ուղղությամբ ընդլայնել Ղարաբաղի անվտանգության գոտին և զբաղեցնել Քուռ–արաքսյան դաշտավայրը և ընդլայնել Իրանի հետ սահմանը,
բ) արևմտյան ճակատում զբաղեցնել Նախիջևանը և դուրս գալ դեպի Արաքս գետ՝ ընդլայնելով սահմանը Իրանի ու Թուրքիայի հետ:

Ադրբեջանը կարող է զգալի մարդկային կորուստներ ունենալ՝ մինչև 300000 մարդ, ստանալ փախստականների մի ամբողջ բանակ՝ մինչև 1 մլն մարդ, ինչպես նաև կրել ենթակառուցվածքային լուրջ կորուստներ էներգետիկայի, հաղորդակցության և ռազմական ինժեներիայի համակարգերում: Հնարավոր մեծ պատերազմը կարող է ճակատագրական լինել Ադրբեջանի պետության համար ընդհանրապես՝ հաշվի առնելով նաև երկրի ներսում այլ ժողովուրդների (օրինակ, հարավում՝ թալիշների, հյուսիսում՝ լեզգիների) անջատողական տրամադրությունների ու շարժումների աճը:

Պաշտպանելով Ղարաբաղի ժողովրդի՝ անկախ լինելու իրավունքը, Հայաստանը դառնալու է ցեղասպանության և հայկական հարցի լուծման թուրքական ռազմավարության դեմ դիմակայելու կենտրոնը: Հայաստանը պետք է ազատագրի ոչ միայն Ղարաբաղն ու Նախիջևանը, այլև բոլոր այն ժողովուրդներին, ովքեր ապրել և ապրում են այդ հողերում՝ ներառյալ ադրբեջանցիներին: Մեզ խաղաղություն է անհրաժեշտ հարևան Ադրբեջանի հետ և բարիդրացիություն՝ աշխարհագրականորեն մոտ ադրբեջանցի ժողովրդի հետ: Միայն այդ պայմաններում է հնարավոր առկա խնդիրների լուծումը: Սակայն ընտրությունը Բաքվինն է:

Այսպիսին է ղարաբաղյան պատերազմի փիլիսոփայությունը, որը հայերի կողմից ընկալվում է ոչ թե որպես էթնոքաղաքական հակամարտություն ադրբեջանցի ժողովրդի հետ, այլ որպես պարտադրված պատասխան Ադրբեջանի քաղաքական ռեժիմի ագրեսիային, որը ցանկանում է ռևանշ և հարցի ռազմական լուծում: Բայց արդյոք Ադրբեջանին ու նրա ժողովրդին պատերազմ պե՞տք է: Հարցի պատասխանը կտան ժամանակն ու հենց Ադրբեջանը:

Արփի Սահակյան

«Փաստ» օրաթերթ

loading...
Nyut.am-ի խմբագրակազմն արձակուրդ է գնում Մխիթարյանը բարձր է գնահատել հայ երկրպագուների աջակցությունը ԱՄՆ-ում Հարլեմ Դեզիրը վերստին հորդորել է Թուրքիային ազատ արձակել լրագրողներին Հայկական ֆիլմերի շաբաթ է անցկացվել Իրանի երեք քաղաքներում Russia Today-ի հետ համագործակցող լրագրողը Սիրիայում զոհվել է ԻՊ-ի գնդակոծությունից Հաստատվեց սոցիալական փաթեթի բժշկական սպասարկման նոր մոդելը. մանրամասնում է առողջապահության փոխնախարարը Բարձր ջերմային ֆոնը և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվեն Գետի հունը բարձրացել է և քշել քաղաքացուն. հարուցվել է քրեական գործ Ինչո՞ւ է հայազգի Մամհութ Քոնուքն արդարություն փնտրում Անկարայի փողոցներում Ուկրաինան Այվազովսկու 200-ամյակին գեղարվեստական փոստային նամականիշ է թողարկել Հայաստանում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի 4-6 աստիճանով Ուկրաինական ինքնաթիռն Աֆրիկայում կործանվել է ԱՄՆ-ի հետախուզությունը Իրանի կողմից հրթիռակրի արձակումն անհաջող է համարում Վախճանվել է դերասանուհի, դրամատուրգ Աննա Պետրոսյանը Մանուկ Սիմոնյանի սպանության գործով մեղադրանք է առաջադրվել նրա կնոջը, որդին ազատվել է արգելանքից Եվրասիայում բոլորովին նոր քարտե՞զ կգծվի Օդաչու Ակոպովը կպարգևատրվի արիության մեդալով. Ուկրաինայի նախագահն անձամբ է զանգահարել նրան Թուրքական Քեմերի հյուրանոցներից մեկում հրդեհ է բռնվկվել. 400 մարդ տարհանվել է Անցած շաբաթվա ընթացքում Արցախի և Ադրբեջանի զորքերի շփման գոտում հարաբերական հանգիստ է եղել Գնդապետը ոչ թե հեռացվել է, այլ՝ թոշակի է անցել, նա ոչ թե «գրավել», այլ մուտք է գործել սեփական հյուրանոց Սևանի ափամերձ անտառների ջրածածկվող հատվածներում այս տարի կատարվել է 10 հեկտար անտառմաքրման աշխատանքներ Հայաստանը ներկայացուցիչ կունենա C4F Davos մրցանակաբաշխության ժյուրիում Ադրբեջանի արտաքին պարտքը հասել է ՀՆԱ 20,4 տոկոսին Հիմա էլ Բաքուն կպավ «Halo Trust»-ին Մեղադրվողների քանակը չի համապատասխանում տուժողների քանակին
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan