Երևան, 21.Հոկտեմբեր.2017,
--
:
--
,

Հայաստան–Իսրայել՝ կկարողանա՞նք, թե ոչ



Երկու օր առաջ Հայաստան էր ժամանել Իսրայելի տարածաշրջանային համագործակցության նախարար Ցախի Հանեգբին: ՀՀ արտգործնախարարի հետ հանդիպմանը նա նշել է, որ Իսրայելը ցանկանում է զարգացնել բարեկամական հարաբերությունները Հայաստանի հետ, և որ դա իր այցի հիմնական ուղերձն է:
Իսրայելցի նախարարի այցը Հայաստան բավականին ուշագրավ է՝ հատկապես հայ–իսրայելական հարաբերություններում նկատվող վերջին աշխուժացումների ֆոնին: Ավելին, կարծես թե այն գալիս է լրացնելու և ամրացնելու այն ակտիվությունը, որ նկատվում է վերջին շրջանում:

Ընդհանրապես հայ–իսրայելական հարաբերություններ, 1992 թ. դրանց պաշտոնական հաստատումից ի վեր, ըստ էության, չկան: Վերջին անգամ բարձր մակարդակով այց տեղի է ունեցել 2000 թ., երբ այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանը աշխատանքային այցով մեկնեց Իսրայել: Քաղաքական հաշվարկներից ելնելով՝ 92–ից ի վեր Հայաստանը Իսրայելի հետ հարաբերությունները թողել է նվազագույն մակարդակի վրա: Այդ հարցում իրենց ծանրակշիռ դերն են ունեցել Իրանի ու արաբական երկրների հետ մեր բարեկամական հարաբերությունները: Չցանկանալով փչացնել դրանք՝ Հայաստանն իր քաղաքական տեսադաշտից հեռու է վանել Իսրայելին: Հարաբերությունները հիմնականում ձևավորվել ու գործել են խորհրդարանական, նաև հասարակական մակարդակներում:
Իսկ քանի որ քաղաքականության և դիվանագիտության մեջ վակուում չի լինում, այդ բաց տարածքն անմիջապես լցրել է Բաքուն: Ու այսօր Ադրբեջան–Իսրայել հարաբերությունները գտնվում են ամենաբարձր մակարդակում՝ թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական և թե՛ հատկապես ռազմական առումով: Ուստի ստացվում է, որ մեր տարածաշրջանում Իսրայելի հիմնական բարեկամն ու դաշնակիցը մեր հակառակորդն է՝ Ադրբեջանը: Դա մի կողմից բազմապատկում է Ադրբեջանի հնարավորությունները բոլոր առումներով, մյուս կողմից էլ բազմապատկում է մեզ ուղղված սպառնալիքները՝ էլի բոլոր առումներով՝ հաշվի առնելով Իսրայելի կշիռն ու դերը միջազգային հարցերում:

Սակայն ուշագրավ է, որ վերջին շրջանում Իսրայելը Հայաստանին ընդառաջ քայլեր է անում: Մյուս կողմից էլ, հայ քաղաքական ու հասարակական շրջաններում էլ գործում է գիտակցությունը, որ պետք է նորմալացնել Իսրայելի հետ հարաբերությունները, եթե ոչ պաշտոնական, ապա գոնե մաքոքային դիվանագիտության միջոցով: Ի դեպ, նույն այդ մաքոքային դիվանագիտության արդյուքններից մեկը պետք է համարել հունիսի վերջին իսրայելցի հայտնի հասարակական, քաղաքական գործիչ Էսկինի այցը Հայաստան և Ղարաբաղ: Իսկ դրանից առաջ՝ մայիսին, Հայաստան էր այցելել «Հայաստան–Իսրայել» հասարակական համաժողովի համանախագահ Ալեքսանդր Ցինկերը: Սեպտեմբերին սպասվում է Քնեսեթի բարեկամության խորհրդարանական խմբի այցը, ծրագրվում է անցկացնել «Հայաստան–Իսրայել» հասարակական ֆորումի նիստ` իսրայելցի հասարակական գործիչների և գործարարների մասնակցությամբ, որոնք Հայաստան կբերեն իրենց նախագծերն ու համագործակցության առաջարկությունները: Սա՝ հասարակական մասով:

Սակայն այս այցերը կարևոր են հատկապես իրենց քաղաքական բաղադրիչի տեսանկյունից: Իսկ քաղաքական բաղադրիչը, ինչպես ուզում ես պտտվիր, Իրանն է: Ադրբեջանը դարձավ Իսրայելը դաշնակիցը հենց այն պատճառով, որ սահմանակից է Իրանին և լուրջ խնդիրներ ունի նրա հետ: Իսկ քանի որ Իսրայելում Իրանը վաղուց ընկալվում է որպես հիմնական թշնամի, բոլոր այն երկրները, որոնք պրոբլեմ ունեն Իրանի հետ, դիտարկվում են որպես պոտենցիալ դաշնակից:

Բայց մյուս կողմից էլ Իսրայելին անհրաժեշտ է համագործակցություն նաև այնպիսի երկրի հետ, որը բարեկամական հարաբերություններ ունի նույն Իրանի հետ: Ի վերջո, քաղաքականության մեջ կացնային օրենքները չեն գործում: Հաճախ առաջանում է մանևրելու, շփման եզրեր գտնելու, ինչ–ինչ հարցերում խորհրդակցելու, նաև տեղեկատվություն տալու–ստանալու խնդիր: Այդ դեպքերում երրորդ, կողմերի համար վստահելի միջնորդ երկիր գտնելը խիստ կարևոր է դառնում: Ի դեպ, այս մասին Հայաստան այցի ընթացքում ակնարկել էր նաև Էսկինը՝ հարցազրույցներից մեկում նշելով, որ «Հայաստանը հետաքրքիր է հենց նրանով, որ բարեկամական հարաբերություններ ունի Իրանի հետ»: Այս հետաքրքրության համար հող է ապահովել, թերևս, սիրիական ճգնաժամը: Այժմ Սիրիայի հարավային շրջաններում, Իսրայելի հետ սահմանին Իրանը ներկայացված է ոչ միայն «Հըզբոլահհի», այլև հենց իր կամավորական ուժերի միջոցով:

Ավելին, Իրանը մեծապես ամրացրել է իր դերը ողջ Մերձավոր Արևելքում, և այսօր առանց նրա որևէ լուրջ հարց լուծվել պարզապես չի կարող:

Բայց այստեղ խնդիրը Հայաստանն է: Արդյո՞ք մենք կկարողանանք ինքնուրույն (!), հավասարակշռված քաղաքականություն վարել այնպես, որ չփչացնենք մեր հարաբերությունները, նախևառաջ, Իրանի հետ, մյուս կողմից էլ՝ ստանանք առավելագույն օգուտ Իսրայելի հետ համագործակցությունից: Առայժմ Իրանը կարծես թե միայն հետևում է զարգացումներին: Իսկ Իսրայելը մատնանշում է այն օգուտը, որը կարող է Հայաստանը ստանալ: Խոսքը իսրայելական զենքի մասին է: Հատկապես ապրիլյան պատերազմից հետո մեզանում խիստ բացասաբար և ցավոտ ընկալվեց փաստը, որ Բաքուն կռվում էր հիմնականում իսրայելական ԱԹՍ–ներով ու այլ զինատեսակներով: Նույն Զինկերը Հայաստանում հայտարարեց՝ Իսրայելը պատրաստ է զենք վաճառել Հայաստանին նույնպես: Միայն թե պարզվում է, որ մեր նախկին պաշտպանության նախարարը չի ցանկացել գնել այդ զենքը, քանի որ այն թանկ է եղել: Բալն է թանկ եղել, թե մեր ռազմավարական դաշնակիցը չի ցանկացել, որ դիվերսիֆիկացնենք մեր ռազմական համագործակցությունն այլ երկրների հետ, թե մեկ այլ խնդիր, արդեն կարևոր չէ: Առաջարկը շատ հստակ է:

Խնդիրն արդեն մենք ենք: Կկարողանա՞նք, թե ոչ:

Արփի Սահակյան
«Փաստ» օրաթերթ

loading...
Ընտանեկան բռնությունների մասին օրենքը, հիմարաբար, թե միտումնավոր արված ական է Մկրտիչ Մինասյան. «Եթե Հայաստան–ԵՄ համաձայնագիրը չստորագրվի, պատճառը տեխնիկական հարցերը կարող են լինել» Մաշկի փոխպատվաստման համար հայաստանյան բժիշկները շուտով այլընտրանք կունենան Հայ ժողովուրդը շարունակում է հավատալ ՄԱԿ-ի արժեքներին. նշվել է ՄԱԿ-ին ՀՀ անդամակցության և ՀՀ-ում ՄԱԿ-ի գրասենյակի հիմնադրման 25-ամյակը Խցանումները նյարդայնացրել են նաև կառավարությանը 2025 թվականին մահերը գերազանցելու են ծնունդներին. ի՞նչ ժողովրդագրական պատկեր է Հայաստանին սպասվում Ախուրյանի ՀՅԴ–ական համայնքապետը ՀՀԿ–ի «դաբրոն» արդեն ունի Երկրի պաշտպանությունը կարևոր է, բայց ոչ ի հաշիվ գիտության Դպրոցը փլվում է ՌԴ-ում արգելել են ադրբեջանցիների նկարահանած հակահայկական ֆիլմի ցուցադրությունը ԵՄ-ի երկրները թերահավատ են միությանը Թուրքիայի անդամակցելու հեռանկարների հարցում. Տուսկ Մադրիդը կկիրառի Սահմանադրության 155-րդ հոդվածը. Մարիանո Ռախոյ Անկարայի հետ հարկավոր Է «շատ կոշտ երկխոսություն» վարել. Մակրոն Օտար երկրներից Հայաստան ժամանած մասնագետները քննարկել են գործազրկության գլոբալ խնդիրներցը Թուրքմենական գազի գինը Հայաստանի համար շահավետ չի լինի. Աշոտ Մանուկյանը` թուրքմենական գազն Իրանի տարածքով ՀՀ հասցնելու մասին Սիրիայի առաջին տիկինը հյուրընկալել է հալեպցի հայուհի գործարարներին Քննարկվել են էլեկտրական շարժիչով ավտոբուսներ փորձարկելու հնարավորությունները ՀՀ վարչապետը և ԱՄՆ դեսպանը կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում համագործակցության հարցեր են քննարկել Երևանում բացվել է ֆրանսիական ուռուցքաբանական կենտրոն ՀՀ Նախագահին հավատարմագրերն է հանձնել Դանիայի նորանշանակ դեսպանը ԱՄՆ-ը պետք Է պատրաստ լինի ԿԺԴՀ-ի «վերջին քայլին». ԿՀՎ-ի ղեկավար Եկեղեցու բարեփոխման խնդիրը երբեք չի արվել հակադրությունների ճանապարհով. Տեր Վահրամը հակադարձել է Հրանտ Բագրատյանին Ապրիլյան պատերազմին մասնակցած եւ բարձր առաջադիմություն ցուցաբերած ԵՊՀ երեք ուսանողի հանձնվեցին կրթաթոշակներ Հայաստան-ԵՄ կնքվելիք համաձայնագրում ատոմակայանի փակման մասին խոսք չկա. Աշոտ Մանուկյան Քիրկուկի մոտ բախումներ են տեղի ունեցել քուրդ զինյալների եւ իրաքցի ուժայինների միջեւ
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan