Երևան, 21.Հուլիս.2018,
--
:
--
,
Մուշավան թաղամասի հրդեհը մարվել է. դեպքի վայրում էր նաև ԱԻ նախարարը Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը նոր տնօրեն ունի Քաղցրավենիք, բուսական պահածոներ ու թանապուր. զորամասերում սննդակարգի փոփոխություններ են իրականացվում Փաշինյանն օգտակար է համարում Տեր-Պետրոսյանի հետ զրույցը և չի բացառում մյուս նախագահների հետ հանդիպելու հնարավորությունը Ռուսաստանն ունի հնարավորություն թույլ չտալու պատերազմի վերսկսումը տարածաշրջանում. Փաշինյան Հայաստանի Հանրապետությունում արտոնյալ գործարարներ չեն լինի. Փաշինյան «Ադրբեջանցիները վախենում են ճշմարտությունից». սպառնալիքներ ստացող հայազգի բլոգերը տեսանյութ է հրապարակել Երևանից (տեսանյութ) 2021-ից ընդերքօգտագործողները բնապահպանական հարկ են վճարելու թափոնների տեղադրման կամ պահման համար «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում հայտնաբերվել են մի շարք չարաշահումներ և խախտումներ

Շատ հաճախ ենք իրադարձություններից առաջ ընկել, ու առաջին հարվածն իջել է մեր գլխին


Մեր հյուրն է Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը

– Պարոն Մակարյան, ԵՏՄ–ին անդամակցելուց հետո մեր ինքնիշխանության մակարդակն ինչպե՞ս եք գնահատում:

– Եթե մենք տնտեսապես լինենք թույլ, միշտ էլ կմնանք կախյալ պետություն: Իսկ տնտեսական կախյալությունը կնշանակի նաև քաղաքական կախյալություն: Հետևաբար նաև` կախվածություն կունենանք մեր երկրի անվտանգության առումով: Եվ այսպես` նաև այլ ոլորտների համար:
Եթե տնտեսապես ուժեղանանք, ապա կմեծացնենք նաև մեր անվտանգության հնարավորությունները: Այսպես ասած մեր լեզուն ուժեղ կլինի նաև քաղաքական հարթակներում:
Որովհետև եթե մենք տնտեսապես ուժեղանանք և սկսենք ավելի մեծ ծավալի ապրանքներ առաջարկել, առաջարկենք նաև ավելի լայն տեսականի, և այլևս ԵՏՄ շրջանակները մեզ չբավարարեն, ապա իրավունք կունենանք և կասենք, որ մենք առաջարկում ենք, բայց ԵՏՄ–ն չի կարողանում ապահովել մեր ապրանքների սպառումը: Դրա համար էլ ստիպված ենք այլ երկրներում շուկաներ փնտրել:
Կամ էլ կարող ենք հայտարարել, թե, գիտե՞ք, եթե այսպես շարունակվի, մենք մի օր դուրս կգանք ԵՏՄ–ից, քանի որ բավարարված չենք այս միության հնարավորություններով:
Իսկ այսօր մենք դրա ասելու պատճառը չունենք:

– ԱՄՆ դեսպանի խոսքով` ամերիկյան ընկերությունները պատրաստ են 8 մլրդ դոլարի ներդրում կատարել մեր երկրի վերականգնվող էներգետիկայի ոլորտում: Դուք դա ռեալ համարո՞ւմ եք:

– Իհարկե, բոլորովին ռեալ է:

– Իսկ ինչո՞ւ է դանդաղում գործընթացը:

– Չի դանդաղում: Էներգետիկան յուրահատուկ և շատ լայն ոլորտ է: Այն նշանակում է նաև արևային էներգետիկա, ստորգետնյա ջրերի օգտագործման էներգետիկա: Նաև ժամանակակից այնպիսի սարքավորումների արտադրություն է, որոնք էներգիայի որակն են ապահովում կամ արդյունավետության բարձրացմանն են նպաստում:
Նաև այսօր աշխարհում օգտագործում են էներգիայի արտադրության հիբրիդային շատ մոդելներ: Օրինակ, լինում են ջերմակայաններ, որոնք ցերեկն աշխատում են արևով, իսկ գիշերը` գազով: Կամ Գերմանիայում խոշոր, շենքերի չափով ակումուլյատորներ են ստեղծվում, որոնք կուտակում են հոսանքը: Եվ այն կարող են իրենց մեջ տարիներով պահել: Այսպես ասած` դրանք էներգիայի ամբարներ են, ըստ էության:
Դանիան, որն ունի ընդամենը մեկ ՀԷԿ, մինչև 2030–35 թվականները համարյա ամբողջությամբ անցնելու է քամու և արևի էներգիայի օգտագործմանը: Հատկապես` արևի: Իսկ Դանիան փաստորեն գերպետություն է, որի ՀՆԱ–ն հասնում է 320 մլրդ դոլարի:
Եվ ինչո՞ւ են ներդրողները, տվյալ դեպքում` ամերիկյան ընկերությունները, գերադասում ներդրումներ կատարել էներգետիկայի ոլորտում: Որովհետև սա ոլորտ է, որտեղ փողի վերադարձելիությունը շատ արագ է տեղի ունենում: Ի վերջո ապրանքի իրացման խնդիր այս պարագայում չկա, չի լինում:

– Քաղաքական բաղադրիչ այս հարցը չունի՞:

– Հնարավոր է, որ մտնելով մեր երկրի էներգետիկայի ոլորտ, այս երկիրը ևս ցանկանում է իր քաղաքական ազդեցությունն ուժեղացնել այստեղ: Որովհետև էներգետիկան այսօր տնտեսականից զատ ցանկացած երկրի համար ունի նաև քաղաքական արժեք ու նշանակություն:
Հիշենք` երբ Ռուսաստանը դադարում էր գազ մատակարարել կամ նվազեցնում էր մատակարարվող գազի քանակությունը, եվրոպայում մարդիկ սառչում էին , անգամ` մահանում: Ի վերջո, այս գործիքները միշտ էլ անհրաժեշտության դեպքում կարելի է կիրառել:

– Իսկ ինչպե՞ս եք գնահատում որոշ մասնագետների, նաև քաղաքական ուժերի այն տեսակետը, թե Հայաստանը ստիպված է, այսպես ասած, նեղացնել ռուսներին, վերանայել նրա հետ կնքած գազային պայմանագիրը, որպեսզի քաղաքական դաշտ բացի նաև Հայաստանում ամերիկյան ներկայության համար:

– Ես էլի նույնն եմ ասելու` հիմա դրա ժամանակը չէ: Որովհետև Ռուսաստանն այսօր շատ զգայուն է, քանզի գտնվում է սանկցիաների տակ: Նաև շատ երկրների քննադատության թիրախում է: Այս երկիրը մեկուսացված է փաստացի: Եվ վերջինիս տնտեսությունն էլ անկում է ապրում:
Դեռևս վերջնականորեն լուծված չէ ամերիկյան սանկցիաների հարցը, պարզ չէ, թե դրանք ինչպիսի ընթացք կունենան: Եվրոպայում, այո, կան տրամադրություններ, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները պետք է լավացնել: Բայց դեռևս կոնկրետ քայլեր չեն արվում:
Այս իրավիճակում չի կարելի, որ մենք իրադարձություններից առաջ ընկնենք: Շատ հաճախ ենք առաջ ընկել ու առաջին հարվածն իջել է մեր գլխին: Հիմա դրա ժամանակը չէ:
Հնարավոր է, որ մեկ տարի հետո, երբ Ռուսաստանի դեմ կիրառվող սանկցիաները վերացվեն, նրա համար զարգացման այլընտրանքային ուղիներ բացվեն, մեր կողմից գազային պայմանագրի փոփոխության առաջարկությունն այլևս ցավոտ չընդունվի:
Իսկ այսօր ամենափոքր քայլն իսկ կարող է համարել ոտնձգություն իր դեմ: Մտածի մոտավորապես այս տրամաբանությամբ` եզն ընկել է, դանակավորները շատացել են: Մեզ ևս այդ դանակավորների մեջ դիտարկի:

«Փաստ» օրաթերթ
Գոհար Սարդարյան

loading...
Մուշավան թաղամասի հրդեհը մարվել է. դեպքի վայրում էր նաև ԱԻ նախարարը Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը նոր տնօրեն ունի Քաղցրավենիք, բուսական պահածոներ ու թանապուր. զորամասերում սննդակարգի փոփոխություններ են իրականացվում Փաշինյանն օգտակար է համարում Տեր-Պետրոսյանի հետ զրույցը և չի բացառում մյուս նախագահների հետ հանդիպելու հնարավորությունը Ռուսաստանն ունի հնարավորություն թույլ չտալու պատերազմի վերսկսումը տարածաշրջանում. Փաշինյան Հայաստանի Հանրապետությունում արտոնյալ գործարարներ չեն լինի. Փաշինյան «Ադրբեջանցիները վախենում են ճշմարտությունից». սպառնալիքներ ստացող հայազգի բլոգերը տեսանյութ է հրապարակել Երևանից (տեսանյութ) 2021-ից ընդերքօգտագործողները բնապահպանական հարկ են վճարելու թափոնների տեղադրման կամ պահման համար «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում հայտնաբերվել են մի շարք չարաշահումներ և խախտումներ Արարատ Միրզոյանն ԱՄՆ կոնգրեսականին հայտնել է Հայաստանում մինչև ապրիլ ընտրություններ անցկացնելու մտադրության մասին «Դարաշրջանն» ու «Դվին 2018»-ը մշակութային Հայաստանում Պետությունը մշակույթին պիտի խանգարի, չխանգարի, օգնի, անտեսի, վերահսկի. կարծիքներ հանդիպում-քննարկումից Ճանաչեք հին Երևանը. «Քաղաք» պանդոկ «Վահանագեղձի հանգույցներ». խնդիրներն ու բուժումները Արմեն Վարժապետյանի գրքում Նախագահը ընթրիք-հանդիպում է ունեցել հայտնի կինոգործիչների հետ Արմեն Արզումանյանը նշանակվել է ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Ոչ մի բան չանեինք, կարող է՝ ավելի լավ լիներ. կրթության փորձագետը՝ բարեփոխումների վերաբերյալ Սպանություն Գեղարքունիքում. երկու անձ ձերբակալվել է Գավառ քաղաքից 21 կմ դեպի արևմուտք երկրաշարժ է գրանցվել Բելառուսական անձնագրով հայն այցելել է Ադրբեջան ու հասել ծնողների տուն. Լապշինը հրապարակել է տեսանյութ Ռոբերտ Քոչարյանը ՀՔԾ հարցաքննության կներկայանա հուլիսի 25-ից ոչ շուտ. Սողոմոնյան (տեսանյութ) Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հրաժարական տվեց
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan