Երևան, 16.Դեկտեմբեր.2017,
--
:
--
,

Ավարտվել է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի չորս պաշտոնյաների վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը

 ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ ավարտվել է գյուղատնտեսական տարբեր ապրանքների ապօրինի ներկրումների վերաբերյալ քննվող քրեական գործից ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի չորս պաշտոնյաների վերաբերյալ անջատված քրեական գործի նախաքննությունը: Այս մասին տեղեկացրին ՀՔԾ լրատվական ծառայությունից:

Կատարված օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությամբ ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ ՀՀ ԿԱ ՊԵԿ նախաբացթողումային հսկողության վարչության Գուգարքի տարածաշրջանային բաժնի Բագրատաշենի բաժանմունքի աշխատակիցները չարաշահել են իրենց պաշտոնեական դիրքը և մի շարք տնտեսվարողների թույլ տվել առանց անհրաժեշտ մաքսային ձևակերպումների ապօրինի ճանապարհով ներկրել առևտրային քանակի միրգ-բանջարեղեն, այդ թվում` ադրբեջանական ծագման խնձոր:

Մասնավորապես, քննությամբ պարզվել է, որ Բագրատաշենի բաժանմունքի  մաքսային տեսուչ Հարություն Խաչատրյանը, առանց պատշաճ զննության ենթարկելու գյուղատնտեսական ապրանքների ներմուծմամբ զբաղվող Լևոն Գասպարյանի ավտոմեքենան, գումար ստանալու շահադիտական նկատառումով թույլատրել է վերջինիս կողմից առևտրային քանակի ապրանքի ներկրումը` այդ կերպ չարաշահելով իր պաշտոնեական դիրքը: Իսկ ՊԵԿ-ի նույն բաժանմունքի 4-րդ հերթափոխի պետի պարտականությունները կատարող Վահե Ասլանյանն էլ, իր հերթին, Հարություն Խաչատրյանի հետ փոխհարաբերությունները չփչացնելու և նրան պատասխանատվությունից զերծ պահելու նպատակով, քողարկել է հանցագործության փաստը` այդ կերպ չարաշահելով իր պաշտոնեական լիազորությունները:

Միաժամանակ քննությամբ պարզվել է, որ իր ծառայողական պարտականությունները չի կատարել նաև Բագրատաշենի բաժանմունքի տեսուչ Համբարձում Դավթյանը, ով մեկ այլ տնտեսվարող Գևորգ Ալեքսանյանի ավտոմեքենայի բեռնախցիկից վերցնելով համապատասխան գումար, պատշաճ կարգով չի զննել վերջինիս տրանսպորտային միջոցը` թույլատրելով առանց մաքսային ձևակերպումների գյուղատնտեսական ապրանք ներկրել ՀՀ: Ավելին, մաքսակետում զննման գործընթաց իրականացնող մյուս տեսուչը` Խաչիկ Հակոբյանը, Գևորգ Ալեքսանյանից գումար ստանալու շահադիտական նկատառումով, վերջինիս բեռը չի ենթարկել լաբորատոր հետազոտությունների և թույլատրելի չափաքանակը գերազանցող ապրանքի համար մաքսատուրքի վճարման պահանջ չի ներկայացրել:             

ՊԵԿ–ի հիշյալ մաքսային տեսուչների ապօրինի գործողությունների հետևանքով էական վնաս է հասցվել պետության օրինական շահերին՝ խաթարվել է ՀՀ ԿԱ ՊԵԿ նախաբացթողումային հսկողության վարչության Գուգարքի տարածաշրջանային բաժնի Բագրատաշենի բաժանմունքի բնականոն գործունեությունը և հեղինակազրկվել է պետական իշխանության մարմինը՝ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն:

Այսպիսով, ՊԵԿ մաքսային տեսուչներ Հարություն Խաչատրյանին, Վահե Ասլանյանին, Համբարձում Դավթյանին և Խաչիկ Հակոբյանին պաշտոնեական դիրքը չարաշահելու համար մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով:

Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

loading...
Ներկայացվել է «Պեկին-2022» ձմեռային Օլիմպիական խաղերի լոգոտիպը Ղազախստանում նշում են Անկախության տոնը Յավա կղզում երկրաշարժի հետևանքով կան զոհեր Զավեն Անդրիասյանը կայծակնային շախմատի Եվրոպայի առաջնությունում 14-րդն է Ռուսաստանի ԱԻՆ-ը հերքել է Սոչիում երկնաքար ընկնելու մասին լուրերը Հայտնի է Մխիթարյանի և Մոուրինյոյի տարաձայնության պատճառը Հայաստանը Լատվիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչում է ակնկալում. Շարմազանով Արարատի մարզում մասնագիտություն չունեցող անձինք կազմում են գործազուրկների թվաքանակի 64,7%–ը Ինչպե՞ս են համայնքներն ամփոփում գյուղատնտեսական տարին Զարթոնքի բնակիչները վարչապետի պատասխանին են սպասում Անհեթեթ է վախճանաբանական ըմբռնումները կապել Եվրոպայի հետ Տեսահոլովակի պրեմիերա. Հարութ Փամբուկչյան՝ «Իմ Կյանքը» Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին մերկասառույց է Իրական քննարկո՞ւմ, թե կլոունադա Ազգային ժողովում Նախագահի ելույթը՝ նախընտրական PR Ինտրիգից այն կողմ. կարո՞ղ ենք հասնել մեկ շնչի հաշվով 10 հազար դոլար ՀՆԱ–ի Գարեգին Նժդեհ. «Մտավորականությունն է ազգի ճակատագրի դարբինը» Ռուբեն Եգանյան. «Այս տարի աշխատանքային միգրացիայի ծավալներն աճել են» Սենսացիոն ձերբակալություններ են սկսվել. ԱԱԾ–ն առայժմ այս մասին լռում է Մեզ վարկաբեկում են. թռչնակոմբինատի հիմնադիրը մեղադրում է ՍԱՊԾ–ին Իսպանիայի ֆուտբոլի հավաքականը աշխարհի առաջնությանը մասնակցելու իրավունքից զրկվելու վտանգի տակ է Երուսաղեմում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանների միջև 14 միլիոն դոլար «տղերքին». Ջորջ Քլունիի անակնկալը ընկերներին Հաջորդ տարվանից գործարար շրջանակներին կներկայացվեն ԵՄ-ի հետ համաձայնագրից բխող հնարավորությունները
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan