Երևան, 21.Հոկտեմբեր.2017,
--
:
--
,

«Շիրակ» օդանավակայանի թռիչքուղու համար ձեռք բերված մետաղյա բաշխիչ արկղերը պահվել են ավտոտնակում. հարուցվել է քրգործ

 

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ պաշտոնեական դիրքն օգտագործելու եղանակով առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու դեպքի առթիվ: Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Նախնական քննության տվյալներով՝ «Շիրակ» օդանավակայանի թռիչքուղում տեղադրելու նպատակով  2016թ. հունիսի 24-ին ԱՁ-ից հաշիվ- ապրանքագրով ձեռք է բերվել 6 մետաղյա բաշխիչ արկղ, որոնք  չեն տեղադրվել և շահագործման չեն հանձնվել: Սակայն, համաձայն  կազմված բաշխման արկղերի տեղադրման և շահագործման ակտի՝ դրանք տեղադրվել են Գյումրու «Շիրակ» օդանավակայանի թռիչքադաշտում և հանձնվել շահագործման: Նշված ակտը վավերացվել է «Զվարթնոց» ԱՕԿ ՓԲ ընկերության նախկին տնօրենի և այլ անձանց  ստորագրություններով:

Ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է նաև, որ 2015թ. դեկտեմբերի 11-ին օդանավակայանի համար գնվել է նաև 14 խոնավաչափ և 15 ջերմաչափ, սակայն դրանք ևս չեն արտացոլվել գույքային գրանցման ցանկերում:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի և 314-րդ հոդվածի հատկանիշներով:

Մետաղյա բաշխիչ արկղերը ներկայացվել են վարույթն իրականացնող մարմնին։ Նախնական տվյալներով՝ դրանք պահվել են «Զվարթնոց» ԱՕԿ ՓԲ ընկերության աշխատակցի առանձնատան ավտոտնակում։

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ։ Ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա կկայացվեն համապատասխան դատավարական որոշումներ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

loading...
Ընտանեկան բռնությունների մասին օրենքը, հիմարաբար, թե միտումնավոր արված ական է Մկրտիչ Մինասյան. «Եթե Հայաստան–ԵՄ համաձայնագիրը չստորագրվի, պատճառը տեխնիկական հարցերը կարող են լինել» Մաշկի փոխպատվաստման համար հայաստանյան բժիշկները շուտով այլընտրանք կունենան Հայ ժողովուրդը շարունակում է հավատալ ՄԱԿ-ի արժեքներին. նշվել է ՄԱԿ-ին ՀՀ անդամակցության և ՀՀ-ում ՄԱԿ-ի գրասենյակի հիմնադրման 25-ամյակը Խցանումները նյարդայնացրել են նաև կառավարությանը 2025 թվականին մահերը գերազանցելու են ծնունդներին. ի՞նչ ժողովրդագրական պատկեր է Հայաստանին սպասվում Ախուրյանի ՀՅԴ–ական համայնքապետը ՀՀԿ–ի «դաբրոն» արդեն ունի Երկրի պաշտպանությունը կարևոր է, բայց ոչ ի հաշիվ գիտության Դպրոցը փլվում է ՌԴ-ում արգելել են ադրբեջանցիների նկարահանած հակահայկական ֆիլմի ցուցադրությունը ԵՄ-ի երկրները թերահավատ են միությանը Թուրքիայի անդամակցելու հեռանկարների հարցում. Տուսկ Մադրիդը կկիրառի Սահմանադրության 155-րդ հոդվածը. Մարիանո Ռախոյ Անկարայի հետ հարկավոր Է «շատ կոշտ երկխոսություն» վարել. Մակրոն Օտար երկրներից Հայաստան ժամանած մասնագետները քննարկել են գործազրկության գլոբալ խնդիրներցը Թուրքմենական գազի գինը Հայաստանի համար շահավետ չի լինի. Աշոտ Մանուկյանը` թուրքմենական գազն Իրանի տարածքով ՀՀ հասցնելու մասին Սիրիայի առաջին տիկինը հյուրընկալել է հալեպցի հայուհի գործարարներին Քննարկվել են էլեկտրական շարժիչով ավտոբուսներ փորձարկելու հնարավորությունները ՀՀ վարչապետը և ԱՄՆ դեսպանը կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում համագործակցության հարցեր են քննարկել Երևանում բացվել է ֆրանսիական ուռուցքաբանական կենտրոն ՀՀ Նախագահին հավատարմագրերն է հանձնել Դանիայի նորանշանակ դեսպանը ԱՄՆ-ը պետք Է պատրաստ լինի ԿԺԴՀ-ի «վերջին քայլին». ԿՀՎ-ի ղեկավար Եկեղեցու բարեփոխման խնդիրը երբեք չի արվել հակադրությունների ճանապարհով. Տեր Վահրամը հակադարձել է Հրանտ Բագրատյանին Ապրիլյան պատերազմին մասնակցած եւ բարձր առաջադիմություն ցուցաբերած ԵՊՀ երեք ուսանողի հանձնվեցին կրթաթոշակներ Հայաստան-ԵՄ կնքվելիք համաձայնագրում ատոմակայանի փակման մասին խոսք չկա. Աշոտ Մանուկյան Քիրկուկի մոտ բախումներ են տեղի ունեցել քուրդ զինյալների եւ իրաքցի ուժայինների միջեւ
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan