Երևան, 22.Օգոստոս.2017,
--
:
--
,

«Հիմա ԵՏՄ–ից դուրս գալու ժամանակը չէ, և նման պահանջներ դնելն էլ իմաստ չունի»


Մեր հյուրն է Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը

– Պարոն Մակարյան, օրերս Էդմոն Մարուքյանը Ազգային ժողովում առաջարկություն հնչեցրեց Հայաստանի` ԵՏՄ–ից դուրս գալու վերաբերյալ: Դուք՝ որպես տնտեսագետ, ինչպե՞ս եք գնահատում դրա նպատակահարմարությունը:

– ԵՏՄ–ն, չնայած տնտեսական միավորում է, բայց ունի իր քաղաքական նշանակությունը ևս: Իսկ մեր երկրի համար նրա ամենակարևոր քաղաքական նշանակությունը կոմունիկացիաներն են, որ ունի անդամ երկրների հետ, հատկապես` Ռուսաստանի:
Մյուսը հարցի զուտ քաղաքական կողմն է: Որովհետև եթե Հայաստանը հակադրվի և դադարի լինել գործընկեր այս ընտանիքի անդամ երկրների հետ, ապա կդիտարկվի, որ չի ցանկանում նրանց հետ, այսպես ասած, ընկերություն անել: Սա արդեն առաջ կբերի քաղաքական խանդ և քաղաքական դժգոհություն, որն էլ կարող է հանգեցնել մեր երկրի հանդեպ կիրառվող տնտեսական սանկցիաների: Ինչպես եղավ ժամանակին Վրաստանի, Մոլդովայի հետ: Իսկ Ուկրաինայի դեպքում այն վերածվեց պարզապես լայնամասշտաբ պատերազմի:
Այս ամենը եղավ ընդամենը մի պատճառով, երբ այս երկրները չցանկացան այդ ընտանիքի մաս կազմել: Ու տնտեսական շահը դրվեց մի կողմ և այն վերածվեց քաղաքական առճակատման:
Ռուսաստանն այսպես է դատում` դուք խորհրդային ժամանակների իմ երկրներն եք, այն ժամանակներում իմ միջոցներով եք սնվել, զարգացել եք իմ աջակցությամբ ու հիմա հրաժարվում եք իմ կողքին լինել:
Ի վերջո, Ռուսաստանը չի ցանկանում մենակ մնալ, նա ուզում է ընտանիք ստեղծելով` տնտեսական իր հնարավորությունները մեծացնել: Դրանով էլ ընդլայնել քաղաքական ազդեցությունը:
Եվ ես կարծում եմ, որ եթե Հայաստանը ժամանակին չանդամակցեր ԵՏՄ–ին, ապա նույն խնդիրների առջև կկանգներ, ինչի առջև կանգնեցին քիչ առաջ թվարկածս հետխորհրդային երկրները:
Այնպես որ, միանշանակ ասում եմ, որ հիմա ԵՏՄ–ից դուրս գալու ժամանակը չէ, և նման պահանջներ դնելն էլ իմաստ չունի: Ճիշտն այն է, որ գնանք ԵՏՄ–ի հնարավորություններն օգտագործելու ռացիոնալ ճանապարհով:

– Իսկ այն, որ ԵՏՄ մտնելու մեր տնտեսական ակնկալիքները չարդարացա՞ն: Գոնե այս մասով, որ որոշակի գումարի նախնական ակնկալիք կար, թե պետք է մտներ հայաստանյան բյուջե:

– Հարցին պետք է նայել մասնագիտորեն: ԵՏՄ բոլոր երկրներն ունեն տնտեսական միջին զարգացածություն: Հետևաբար այդ երկրներում տնտեսական շահը կլինի տնտեսական զարգացմանը զուգընթաց: Նաև յուրաքանչյուր երկիր ինքնուրույն պետք է բռնի իր զարգացման ճանապարհը:
Բացի դա, այդ երկրների հետ մեր առևտրաշրջանառությունը եթե մեծ լիներ, ընդհանուր կաթսայում մեծ գումար կապահովեինք մեզ համար: Իսկ հիմա հիշենք, որ 2014 թվականին Ռուսաստանում տեղի ունեցավ տնտեսական ճգնաժամ, որն իր ազդեցությունը թողեց նաև մեր երկրի վրա: Բոլորովին վերջերս ամփոփվում էին ԵՏՄ–ում մեր երկրի ունեցած երկու տարիների ցուցանիշները: Արտահանման ծավալները նոր–նոր հասել են կամ ընդամենը մոտենում են 2014 թվականի մակարդակին: Փաստորեն երկու տարիներին մեր ունեցած տնտեսական անկումը նոր միայն սկսում է վերականգնվել:
Հետևաբար հարկերի չափը կամ ձեր ասած` մեր ստանալիք գումարների մեծությունը, կապված է նաև այս հանգամանքի հետ:
Նաև այսպիսի մի հարց` մենք կարողանո՞ւմ ենք ԵՏՄ–ի առաջ այնպիսի խնդիրներ դնել, որոնք նպաստում են Հայաստանի տնտեսության զարգացմանը: Իսկ մենք ավելի հաճախ այդ խնդիրները չենք կարողանում բարձրացնել: Պետական պաշտոնյաները երբեմն խուսափում են նման խնդիրները կտրուկ դնելուց: Մասնավոր հատվածը ևս ագրեսիվ չէ ԵՏՄ շրջանակներում իր գործողությունների մեջ: Մեր հիմնական գործընկերը կրկին մնում է Ռուսաստանը: Տեսեք` Ղազախստանի հետ ոչ մի առաջընթաց չունենք: Արտահանման ծավալը Բելառուս ավելացել է 12 տոկոսով: Իսկ այդ 12 տոկոսը կարող է ընդամենը կազմել 1–1,5 միլիոն դոլար, որը ինքնին թիվ չէ առանձնապես:
Խնդիրն այն է` կամ մենք պետք է սպասենք, որ ԵՏՄ–ն, որպես միավոր, զարգանա դանդաղ ու միասնական ուժերով, կամ Հայաստանը պետք է ԵՏՄ–ն օգտագործի այլ տեսանկյունից նաև` եվրոպայի հետ իր հարաբերությունները զարգացնելու հեռանկարից ելնելով: Իսկ մենք այս տարի ակնկալում ենք պայմանագիր ստորագրել Եվրամիության հետ:
Կարող ենք ԵՏՄ շրջանակներում հիմնականում շրջանառել մեր ոչ մրցունակ ապրանքները: Իսկ եթե զուգահեռ զարգացնենք նաև ինովացիոն տեխնոլոգիաները, մոդեռնիզացնենք ընկերությունները, որը նաև ամրագրված է կառավարության առաջիկա հինգ տարիների ծրագրում, ապա լավագույն և մրցունակ ապրանքները կարտահանենք արդեն եվրոպական շուկաներ: Այսինքն` խելամիտ ձևով վարվենք. վերլուծենք ու հասկանանք, թե մեր որ ապրանքը որտեղ ուղղորդենք:

Գոհար Սարդարյան

«Փաստ» օրաթերթ

loading...
Nyut.am-ի խմբագրակազմն արձակուրդ է գնում Մխիթարյանը բարձր է գնահատել հայ երկրպագուների աջակցությունը ԱՄՆ-ում Հարլեմ Դեզիրը վերստին հորդորել է Թուրքիային ազատ արձակել լրագրողներին Հայկական ֆիլմերի շաբաթ է անցկացվել Իրանի երեք քաղաքներում Russia Today-ի հետ համագործակցող լրագրողը Սիրիայում զոհվել է ԻՊ-ի գնդակոծությունից Հաստատվեց սոցիալական փաթեթի բժշկական սպասարկման նոր մոդելը. մանրամասնում է առողջապահության փոխնախարարը Բարձր ջերմային ֆոնը և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվեն Գետի հունը բարձրացել է և քշել քաղաքացուն. հարուցվել է քրեական գործ Ինչո՞ւ է հայազգի Մամհութ Քոնուքն արդարություն փնտրում Անկարայի փողոցներում Ուկրաինան Այվազովսկու 200-ամյակին գեղարվեստական փոստային նամականիշ է թողարկել Հայաստանում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի 4-6 աստիճանով Ուկրաինական ինքնաթիռն Աֆրիկայում կործանվել է ԱՄՆ-ի հետախուզությունը Իրանի կողմից հրթիռակրի արձակումն անհաջող է համարում Վախճանվել է դերասանուհի, դրամատուրգ Աննա Պետրոսյանը Մանուկ Սիմոնյանի սպանության գործով մեղադրանք է առաջադրվել նրա կնոջը, որդին ազատվել է արգելանքից Եվրասիայում բոլորովին նոր քարտե՞զ կգծվի Օդաչու Ակոպովը կպարգևատրվի արիության մեդալով. Ուկրաինայի նախագահն անձամբ է զանգահարել նրան Թուրքական Քեմերի հյուրանոցներից մեկում հրդեհ է բռնվկվել. 400 մարդ տարհանվել է Անցած շաբաթվա ընթացքում Արցախի և Ադրբեջանի զորքերի շփման գոտում հարաբերական հանգիստ է եղել Գնդապետը ոչ թե հեռացվել է, այլ՝ թոշակի է անցել, նա ոչ թե «գրավել», այլ մուտք է գործել սեփական հյուրանոց Սևանի ափամերձ անտառների ջրածածկվող հատվածներում այս տարի կատարվել է 10 հեկտար անտառմաքրման աշխատանքներ Հայաստանը ներկայացուցիչ կունենա C4F Davos մրցանակաբաշխության ժյուրիում Ադրբեջանի արտաքին պարտքը հասել է ՀՆԱ 20,4 տոկոսին Հիմա էլ Բաքուն կպավ «Halo Trust»-ին Մեղադրվողների քանակը չի համապատասխանում տուժողների քանակին
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan