Ереван, 18.Декабрь.2017,
--
:
--
,

Ադրբեջանի վարձած ամերիկյան լոբբիստական ընկերության տպավորիչ նվաճումների ցանկը

 

 

 

ՄիքանիշաբաթառաջեսգրելէիՄիացյալՆահանգներումԱդրբեջանիվարձածչորսլոբբիստական​​և PR ընկերություններիմասին: Այդ ընկերություններիցմեկը Tool Shed խումբնէ:

 Այսշաբաթկցանկանայի նմուշներ ներկայացնել Tool Shed խմբիկազմակերպածտպավորիչ միջոցառումներիցԱդրբեջանիհյուպատոսությանհամար, որըմեծ օգուտ էքաղումայդգործարքից՝ամսականվճարելովընդամենը 9 հազարդոլարադրբեջանամետբոլոր աշխատանքների համար, որոնցիցգրեթե ոչմեկըչէր կարող իրականացվել առանց Tool Shed խմբի:

 Ընթերցողների մեծ մասը տեղյակ չէ, որ ամերիկյան օրենքը պահանջում է օտարերկրյա անձանց կողմից վարձվող ամերիկյան լոբբիստական ​​և PR ընկերություններից ոչ միայն գրանցել իրենց հաճախորդներին Արդարադատության նախարարությունում՝ ըստ Օտարերկրյա գործակալների գրանցման ակտի, այլ նաև ներկայացնել նրանց օգտին իրականացված միջոցառումների մանրամասն ցանկը:

 Պարզելու համար, թե ինչ աշխատանքներ են կատարվել Tool Shed խմբի կողմից ի նպաստ Ադրբեջանի հյուպատոսության, ես ստուգեցի Արդարադատության նախարարության կայքը, որտեղ Tool Shed խումբն ըստ ամսաթվերի թվարկել է իրենց ամբողջ գործունեությունը Լոս Անջելեսում գտնվող Արդրբեջանի հյուպատոսության համար:

Tool Shed խմբի միջոցառումների ցանկը սկսվում է 2009 ապրիլի 1-ից, բայց խորհրդավոր կերպով ավարտվում 2011թ. մարտի 31-ին: Սա, անկասկած, պետք է  որ Արդարադատության նախարարության պահանջների խախտում լինի և անհրաժեշտ է ներկայացնել Միացյալ Նահանգների կառավարության ուշադրությանը: Այնուամենայնիվ, երկամյա զեկույցը ամբողջական պատկերացում է տալիս նրանց կատարած աշխատանքի մասին, որը ես ամփոփել եմ ստորև, քանի որ այն տասնյակ էջեր է զբաղեցնում:

 1) Համալսարանների ընդգրկում.

Հանդիպումների կազմակերպում գլխավոր հյուպատոս Էլման Աբդուլաևի համար հետևյալ համալսարանական պաշտոնյաների հետ. Ջոլին Քեսթեր, Կալիֆորնիայի նահանգի համալսարան, Նորթրիջ, Կալիֆորնիա. Նյու Մեքսիկոյի համալսարան. Ջեֆ Քոեն և Ադամ Քլեյթոն, Հարավային Կալիֆորնիայի համալսարան (USC). Չեփմենի համալսարան, Օրանժ, Կալիֆորնիա. Պեպերդայնի համալսարան, Մալիբու, Կալիֆորնիա. Լարի Գրինֆիլդ, Քլերմոնթի համալսարանի փոխնախագահ, Լոս Անջելես, Կալիֆորնիա. Ջեկ Լյուիս, փոխդեկան, USC -ի Մարշալի բիզնես դպրոց, Լոս Անջելես, Կալիֆորնիա. Գեյլ Լապիդուս, Սթենֆորդի համալսարան, Կալիֆորնիա. Դեյվիդ Լանդբերգ, Լոս Անջելեսի կալիֆորնյան համալսարանի (UCLA) նանո համակարգերի ինստիտուտ. Կալիֆորնիայի համալսարան, Իրվայն և Լաս Վեգասի համալսարան, Նևադա. դասախոսություններ գլխավոր հյուպատոսի կողմից UCLA-ում. Սան Ֆրանցիսկոյի համալսարան. Սան Հոզեի համալսարան, Սան Հոզե, Կալիֆորնիա. USC. Սքրիփսի քոլեջ, Քլերմոնտ, Կալիֆորնիա. Կալիֆորնիայի համալսարան, Սանտա Բարբարա, Կալիֆորնիա. Կալիֆորնիայի նահանգի համալսարան, Ֆուլերթոն, Կալիֆորնիա. Արիզոնա նահանգի համալսարան, Ֆենիքս, Արիզոնա. Արիզոնայի համալսարան, Թուսոն, Արիզոնա և Սթենֆորդի համալսարան, Սթենֆորդ, Կալիֆորնիա. ելույթ է ունեցել USC-ում կրոնական բազմակարծության վերաբերյալ  համաժողովում և հեռակապով համաժողով USC-ի հանրային դիվանագիտության կենտրոնի հետ՝ գլխավոր հյուպատոսի դասախոսությունը քննարկելու համար:

 2) ԱՄՆ-ի քաղաքական գործիչներ

Գլխավոր հյուպատոսը հանդիպել է հետևյալ քաղաքական գործիչների հետ. Դարել Սթեյնբերգ, նախագահ, Կալիֆորնիա նահանգի Սենատ, Սակրամենտո, Կալիֆորնիա. Կարեն Բաս, խոսնակ, Կալիֆորնիա նահանգի Ներկայացուցիչների պալատ, Սակրամենտո, Կալիֆորնիա. Անետ Փորինի, աշխատակազմի ղեկավար, նահանգային սենատոր Ջո Սիմիտիան, Սակրամենտո, Կալիֆորնիա. Ֆելիպե Ֆուենտես, Կալիֆորնիա նահանգի Ներկայացուցիչների պալատի անդամ, Սակրամենտո, Կալիֆորնիա. քաղաքապետարանի անդամ Քրիս Քալվերտ, Սանտա Ֆե, Նյու Մեքսիկո. Նյու Մեքսիկոյի նահանգապետ Բիլ Ռիչարդսոն, Սանտա Ֆե, Նյու Մեքսիկո. Խոսնակ Բեն Լուժան, Նյու Մեքսիկոյի նահանգի օրենսդիր,  Սանտա Ֆե, Նյու Մեքսիկո. քաղաքապետ Բոբ Ֆոսթեր, Լոնգ Բիչ, Կալիֆորնիա. կոնգրեսական Ադամ Շիֆ, Գլենդել, Կալիֆորնիա. կոնգրեսական Դայանա Ուաթսոն. Օրանժ մարզի շերիֆ Սանդրա Հաթչինս, Սանտա Անա, Կալիֆորնիա. Օրանժ մարզի վերահսկիչների խորհուրդ. Մայք Շնայդեր, նախագահ, Նևադա նահանգի Սենատ, Լաս Վեգաս, Նևադա. քաղաքապետ Օսկար Գուդման, Լաս Վեգաս, Նևադա. խնդրել է կոնգրեսական Մայքլ ՄաքՄահոնին միանալ ադրբեջանական աջակցության խմբին, Լոս Անջելես, Կալիֆորնիա. Սան Հոզեի քաղաքապետ Չակ Ռիդ, Կալիֆորնիա. հանդիպում Կալիֆորնիայի նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերի հետ՝ Ադրբեջանից ուղարկված նվերը հանձնելու համար, Լոս Անջելես, Կալիֆորնիա. Սանտա Ֆեի քաղաքապետ Քոս, Նյու Մեքսիկո. կոնգրեսական Դանա Ռորաբակեր, Հանթինգտոն Բիչ, Կալիֆորնիա և քաղաքային խորհրդի անդամ Յան Փերի, Լոս Անջելոս, Կալիֆորնիա:

3) Հրեական և իսրայելյան ներկայացուցիչներ.

Ադրբեջանի գլխավոր հյուպատոսը հանդիպել է հետևյալ անձանց հետ. Իսրայելի գլխավոր հյուպատոս Ջեկոբ Դայան, Լոս Անջելոս, Կալիֆորնիա. Ջոն Ֆիշել, Լոս Անջելոսի հրեական ֆեդերացիա. ռաբբի Աբրահամ Կուպեր, Հանդուրժողականության թանգարան, Լոս Անջելոս, Կալիֆորնիա. դասախոսություն Temple Judea-ում, Տարզանա, Կալիֆորնիա. Ամերիկայի հրեական կոմիտե, Սան Ֆրանցիսկո, Կալիֆորնիա և հանդիպել է ռաբբի Լեյդերի ու պրոֆեսոր Ռեուվեն Ֆայերսթոնի հետ՝ Լոս Անջելոսի Temple Beth Am-ում գյխավոր հյուպատոսի դասախոսության առնչությամբ:

 Կան տասնյակ այլ հանդիպումեր, որ Tool Shed խմբի սեփականատեր Ջեյսոն Կացը կազմակերպել էր Ադրբեջանի գլխավոր հյուպատոսի համար: Ես պետք է խոստովանեմ, որ Կացը շատ ցածր է վարձատրվել՝ ամսական 9 հազար դոլար չնչին գումարով նման մասշտաբի հասանելիություն ապահովելով Ադրբեջանի համար ԱՄՆ տարբեր նահանգներում, մի բան, որ Ադրբեջանի գլխավոր հյուպատոսը երբեք ի զորու չէր լինի ինքնուրույն իրագործել:

 Ամերիկահայ համայնքը լոբբիստական և PR ընկերությունների բացը լրացնում է իր կազմակերպությունների և նրանց անդամների ակտիվ աշխատանքով: Այնուամենայնիվ, արհեստավարժ լոբբիստական և PR ընկերությունները կարող են շատ բան ավելացնել առկա հաջողություններին: Ցավոք, հայերի մեծ մասն ըստ արժանվույն չի գնահատում լոբբիստական և PR ընկերությունների աշխատանքը, հետևաբար, չի հավատում նման արժեքավոր և խիստ անհրաժեշտ աշխատանքների ֆինանսավորմանը...

 

 

 Հարութ Սասունյան

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի 

 

loading...
Депутат в шелках и миллиардных долгах Данные ЦАМТО ошибочны- у Армении есть “Искандер” и “БУК” Министр обороны доложил президенту о старте новой программы социальной помощи семьям погибших или ставших инвалидами военнослужащих Карен Карапетян подчеркнул важность проектов, направленных на качественные изменения в сфере ИТТ Саакашвили уходит с поста губернатора Одесской области, виной тому – Порошенко Телеканал «Россия»: Россия и Армения ведут честную игру КРОУ склонна к снижению тарифа на электроэнергию Республиканская партия Армении не пойдет на кардинальные изменения во внешней или внутренней политике Виталий Баласанян назначен секретарем Совбеза НКР Для необеспеченных слоев населения тариф на газ составил 100 драмов Обновление ОДКБ идет на пользу Армении Президент потребовал постоянного внимания к регулированию дорожного движения "Газпром Армения" представила основные цели и факторы изменения газовых тарифов Азербайджан применил на линии соприкосновения гранатометы Армения – единственная в мире страна, где «воров в законе» не сажают – российская пресса «Газпром Армения» обратится в КРОУ по вопросу о пересмотре газовых тарифов Азербайджан более 55 раз нарушил режим перемирия Новая книга о Карсе и необходимости переосмыслить идею независимости Первопрестольный Эчмиадзин хотел бы видеть на престоле Константинопольского патриарха епископа Саака Машаляна Российские и сирийские ПВО выдворили турок из воздушного пространства Сирии Китайский М20 не может стать реальным конкурентом «Искандера»: его качество сомнительно Согласится ли Гагик Царукян возглавить новую партию? Новое кадровое назначение: главу ГСБПП Армена Айрапетяна сменит Ишхан Карапетян В приграничном Кохбе освящена новая церковь Сурб Григор Лусаворич Тема карабахского урегулирования уже давно не обсуждается в ходе встреч президентов (видео)
Сегодня За неделю За месяц
website by Sargssyan