Երևան, 23.Հունիս.2018,
--
:
--
,
ԵՀ-ն պատրաստ Է օգնել ԵՄ-ի երկրներին Հունաստանի եւ Իտալիայի տարածքից փախստականների ընդունելու համար Մեսին Մունդիալից հետո կարող է հեռանալ Արգենտինայի հավաքականից Hyundai Motor-ը եւ Audi-ն համագործակցության համաձայնագիր են ստորագրել Ներկայացվել են Հանրապետության նախագահի կողմից Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի առաջադրման պահանջները Արգենտինացի ֆուտբոլիստները պահանջում են մարզչի հեռացումը մինչև Նիգերիայի հետ խաղը Մեղադրանք է առաջադրվել «օրենքով գող» համարվող Ալեքսանդր Մակարյանին խոշոր չափերով թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու և պահելու համար Երևանի Ոսկու շուկայի աշխատակիցները բողոքում են վարձավճարների բարձրացման դեմ. տնօրենն էլ պարզաբանում է՝ ծախսերն են շատացել Հայաստանը ստանձնել է ՍԾՏՀ խորհրդարանական վեհաժողովի նախագահությունը Զոհրաբ Մնացականյանն ու Էլմար Մամեդյարովը մասնակցել են ԱլԳ ԱԳ նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը

Հայ ուսանող-ատոմագետները Հայաստան կբերեն ռուսաստանյան փորձը


Հայաստանում ատոմային էներգետիկայի ոլորտի զարգացման համար անհրաժեշտ են բարձրակարգ մասնագետներ։ Այդ ուղղությամբ ակտիվորեն խորանում է Հայաստանի և Ռուսաստանի միջև համագործակցությունը և արդեն իսկ տեսանելի են ակնհայտ արդյունքներ։

Արդեն մի քանի տարի ռուսաստանյան բուհերում ատոմային մասնագիտությամբ նախապատրաստում են հայ ուսանողների։ Այսպես, բարձր դասարանների առավել շնորհալի աշակերտները, ուսանողներն ու շրջանավարտները կարող են միջուկային ֆիզիկայի բնագավառում կրթություն ստանալ Ռուսաստանի ազգային հետազոտական միջուկային համալսարանում՝ MИФИ-ում։

Առայժմ ծրագրին կարող են մասնակցել 5 ուժեղագույններ։ Թվաքանակը փոքր է, սակայն կրթություն ստանալ ցանկացողներն ավելի շատ են։ Յուրաքանչյուր տարի «Ռոսատոմ»  կորպորացիան ՌԴ հենակետային բուհերի բակալավրիատում և մագիստրատուրայում տրամադրում է քվոտաներ։

Այս տարի «Ռոսատոմը» Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի աջակցությամբ բարձր դասարանցիների համար Երևանում ֆիզիկայից ու մաթեմատիկայից կանցկացնի Օլիմպիադա, որը կանցնի 2 փուլով՝ ընտրական և եզրափակիչ։ Հաղթողներն ու մրցանակակիրները 2018-ին  «Ռոսատոմ» պետկորպորացիայի հենակետային բուհեր, մասնավորապես MИФИ ընդունվելիս կստանան արտոնություններ։

Քանի դեռ ռուսաստանյան համալսարաններում արձակուրդներ են և ուսանողները հանգստանում են քննություններից ու ստուգարքներից հետո, մենք հանդիպեցինք մեր երիտասարդ հայրենակիցներին և  խնդրեցինք պատմել ուսման, մոսկովյան կյանքի և ապագայի ծրագրերի մասին։

Դավիթ Հակոբյան, ասպիրանտ, մասնագիտությունը՝ միջուկային, ջերմային և վերականգնողական էներգետիկա և զուգընթաց տեխնոլոգիաներ
Հայաստանում դպրոցն ավարտել եմ 15 տարեկանում, այնուհետև եկա ընդունվելու ատոմային էներգետիկայի Օբնինսկի ինստիտուտ՝ НИЯУ MИФИ, որտեղ սովորեցի համարյա 5 ու կես տարի։ Հետո գնացի MИФИ-ի ասպիրանտուրա։ Այստեղ ուսման տևողությունը 4 տարի է, որից 2-ն արդեն հետևում են մնացել։ Համալսարանում ուսման պրոցեսը հետաքրքիր է, շատ են գործնական պարապմունքները։ MИФИ-ում մթնոլորտը բավականին ջերմ է ու ընկերական։ Իհարկե, ամեն ինչ չէ, որ իդեալական է։ Ինչպես բոլոր ուսանողներին, ինձ ևս չի բավականացնում փողը։ Կրթաթոշակը փոքր է և Մոսկվայում այդչափ գումարով ապրելը համարյա անհնար է, չնայած տուն վարձելու կարիք չկա. մեզ տրամադրել են լավ և ոչ թանկ հանրակացարան։ Սակայն 2 տարի է խնդրում եմ, որ ինձ ամբիոնում աշխատանքի վերցնեն՝ թեկուզ փոքր դրույքով, բայց անարդյունք։ Չգիտեմ էլ՝ ինչու չեն վերցնում։ Հնարավոր է՝ իսկապես թափուր տեղեր չկան կամ էլ պարզապես չեն ուզում։ Նյութապես ինձ առայժմ ծնողներս են օգնում, առանց որի շատ դժվար կլիներ։ Ընդհանուր առմամբ, մեր համալսարանը գերազանց է, սովորելն էլ, իհարկե, դժվար է և պատասխանատու։ Կարծում եմ՝ այդպես էլ պետք է լինի։ Իմ մասնագիտությունն ինձ հոգեհարազատ է, և ես միշտ սովորել եմ առանց «բավարարների»։

Հայաստանում բարձ է գնահատվում ռուսաստանյան բուհերի կրթությունը և շատ ուրախ եմ, որ կրթության բնագավառում մեր երկրների միջև համագործակցելու համաձայնագրեր կան։ Բախտս բերել է, որ սովորում եմ նման համալսարանում։ Եվ եթե հայրենակիցներիս մոտ նկատեմ ձգտում գիտության կամ էներգետիկայի հանդեպ, ապա անպայման խորհուրդ կտամ ընդունվել MИФИ, որովհետև այստեղ իրոք լավ է, տալիս են աշխատանքին ծանոթանալու և վարժվելու փորձ, և հնարավորություններն էլ ավելի շատ են։
MИФИ-ից հետո իհարկե կաշխատեմ իմ մասնագիտությամբ։

Կարեն Զեյնալյան, մագիստրատուրա, մասնագիտությունը՝ միջուկային էներգետիկա և ջերմաֆիզիկա
Ավարտել եմ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը: Երևանի պոլիտեխնիկ համալսարանը։ Ուսման վերջին տարիներին տեղեկացա «Ռոսատոմ»-ի և Հայաստանի միջև  համագործակցության մասին և որ ուսումը  MИФИ-ի  մագիստրատուրայում շարունակելու հնարավորություն կա։ Որոշեցի փորձել, քանի որ վատ չէի սովորում։ Մեկ տարի արդեն սովորել եմ մագիստրատուրայում, մնացել է ևս մեկը։ Այստեղ սովորելը պատվաբեր է, գիտակցում եմ, որ դա ինձ շատ է պետք, որպեսզի հետագայում լավ աշխատանք ունենամ։

Այսօր մեր երկրում ատոմային էներգետիկան զարգանում է արագ տեմպերով և Հայաստանին լավ մասնագետներ հաստատ պետք կգան։ Դրա համար էլ մեզ ուղարկում են Ռուսաստան սովորելու, որպեսզի հետագայում գործնականորեն կիրառենք ստացած փորձը։ Ավարտելուց հետո մտադիր եմ վերադառնալ տուն և աշխատել ԱԷԿ-ում։

Արման Մխիթարյան, մագիստրոս, մասնագիտությունը՝ միջուկային ֆիզիկա և տեխնոլոգիաներ
Ավարտել եմ Երևանի պետհամալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը, և երբ իմացա MИФИ-ի մագիստրատուրայում ուսումը շարունակելու հնարավորության մասին, որոշեցի փորձել։ Հայաստանում բարձր է գնահատվում ռուսաստանյան կրթությունը, այդ թվում և MИФИ-ում ստացածը։ Այդ համալսարանի մասին խոսվում էր դեռևս ԽՍՀՄ-ի տարիներին։ Երևանում իմ դիպլոմային աշխատանքի ղեկավարը նույնպես սովորել է MИФИ-ում։ Մեր համալսարանի մի քանի շրջանավարտներ էլ են եկել այստեղ ուսումը շարունակելու։ Գնահատելի է, որ քվոտաների շնորհիվ կա Ռուսաստանում անվճար ուսում ստանալու հնարավորություն։

Մանկուց եմ հետաքրքրվել ֆիզիկայով և դպրոցում էլ լավ եմ սովորել, չնայած երբ ավարտեցի 11-րդ դասարանը, համոզված չէի, թե կընդունվեմ բուհ։ Կամ պետք է սովորեի անվճար, կամ էլ աշխատանք ճարեի, քանի որ ընտանիքս ի վիճակի չէր վճարելու ուսմանս համար։ Սակայն միավորներս բավարար էին համալսարանում անվճար սովորելու, այն ավարտելու, հետագայում էլ MИФИ ընդունվելու համար։ Չէի կարծում, թե Մոսկվան այսչափ կսիրեմ։ Մինչ այդ Հայաստանի սահմաններից երբեք դուրս չէի եկել և հանկարծ միանգամայն այլ երկիր՝ նոր ու անսովոր։ Սա մեծ հնարավորությունների քաղաք է։ Միակ բանը, ինչին դեռ չեմ համակերպվում՝ տարածությունն է։ Կարող ես ողջ օրդ կորցնել ճանապարհի վրա և դրա հետ մեկտեղ դուրս չգալ քաղաքից։

Գիտելիքը, որ ստանում եմ MИФИ-ում, հետաքրքիր է և օգտակար։ Երևանյան իմ ֆակուլտետում հիմնականում կարևորվում էր տեսականը, իսկ այստեղ՝ գործնականը, ինչն առավել հետաքրքիր է ու պետքական։ Այստեղ կրթական գործընթացը միանգամայն այլ է։ Ծանոթներիս հաստատ խորհուրդ կտամ սովորել այս համալսարանում։ Միակ բանը, ինչին պետք է տիրապետի նորեկը՝ պատրաստել իմանալն է։ Եթե ընդհանրապես որևէ բան չես կարող պատրաստել, ապա սկզբի 3 ամիսը ստիպված ես սնվել հնդկաձավարով, բրնձով և ձվով։

Հայաստանում ատոմային էներգետիկայի զարգացման մեծ ծրագրեր կան։ 2026-ին ավարտվում է մեր ԱԷԿ-ի շահագործման ժամկետը, իսկ երկրի համար դա արդեն խնդիր է. անհրաժեշտ են մասնագետներ, դրա համար էլ մեզ գործուղում են Ռուսաստան սովորելու։

Շավարշ Աբրահամյան, մագիստրատուրա, մասնագիտությունը՝ միջուկային էներգետիկա և ջերմաֆիզիկա
Դպրոցն ավարտել եմ Երևանում և նպատակ եմ ունեցել պիտանի մարդ դառնալ երկրիս ու ընտանիքիս համար։ 2010-ին ընդունվեցի Երևանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, սակայն պարտադիր զինվորական ծառայության մեկնելու պատճառով ստիպված էի ընդհատել ուսումս։ Ծառայությունից հետո կրկին համալսարան վերադարձա։ Սկզբում սովորում էի վճարովի հիմունքներով, իսկ բանակից հետո որոշեցի ընդունվել անվճար համակարգ։ Բոլոր քննությունները  գերազանց հանձնեցի և փոխադրվեցի։ Վերջին կուրսում իմացա, որ գործում է մի ծրագիր, ըստ որի միջուկային էներգետիկայի և ջերմաֆիզիկայի բնագավառի 5 հայ ուսանող կարող են ուսումն անվճար շարունակել MИФИ-ում։ Մտածեցի՝ ինչո՞ւ չփորձեմ։

Ռուսաստանում սովորելն ինձ դուր է գալիս։ Որքանով տեղյակ եմ՝ այստեղ շատ հայ ուսանողներ կան։ Մեղք կլինի որևէ բանից դժգոհելը. ուսումն անվճար է, ստանում ենք խորը գիտելիքներ, ապրում ենք բարեկեցիկ հանրակացարանում։ Թոշակը, իհարկե, չի բավականացնում և առանց ծնողների օգնության շատ դժվար կլիներ։ Լսել եմ՝ մյուս տարի այն ավելացնելու են։

MИФИ-ում դեռ մեկ տարի էլ ունեմ սովորելու և չգիտեմ, թե ավարտելուց հետո ինչ եմ անելու։ Մի բան հաստատ է, որ աշխատելու եմ միայն իմ մասնագիտությամբ։

Նկարներում՝ Արման Մխիթարյան, Դավիթ Հակոբյան, Կարեն Զեյնալյան, Շավարշ Աբրահամյան

loading...
ԵՀ-ն պատրաստ Է օգնել ԵՄ-ի երկրներին Հունաստանի եւ Իտալիայի տարածքից փախստականների ընդունելու համար Մեսին Մունդիալից հետո կարող է հեռանալ Արգենտինայի հավաքականից Hyundai Motor-ը եւ Audi-ն համագործակցության համաձայնագիր են ստորագրել Ներկայացվել են Հանրապետության նախագահի կողմից Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի առաջադրման պահանջները Արգենտինացի ֆուտբոլիստները պահանջում են մարզչի հեռացումը մինչև Նիգերիայի հետ խաղը Մեղադրանք է առաջադրվել «օրենքով գող» համարվող Ալեքսանդր Մակարյանին խոշոր չափերով թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու և պահելու համար Երևանի Ոսկու շուկայի աշխատակիցները բողոքում են վարձավճարների բարձրացման դեմ. տնօրենն էլ պարզաբանում է՝ ծախսերն են շատացել Հայաստանը ստանձնել է ՍԾՏՀ խորհրդարանական վեհաժողովի նախագահությունը Զոհրաբ Մնացականյանն ու Էլմար Մամեդյարովը մասնակցել են ԱլԳ ԱԳ նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը Արարատ Միրզոյանի գրասենյակի ղեկավարը աշխատանքային լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել Առաքել Մովսիսյանը ԱԱԾ-ից ազատ է արձակվել Intel-ի ղեկավարը պաշտոնաթող Է լինում Ապագայում պատերազմներն սկսվելու են կիբեռգրոհներից. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Նաթանյահուի կնոջը խարդախության եւ պետական միջոցների վատնման մեղադրանքներ են առաջադրվել ՌԴ-ն, ԱՄՆ-ն և Ֆրանսիան շարունակում են աշխատել ԼՂ հակամարտության քաղաքական կարգավորման ուղղությամբ. Լավրով Առաքել Մովսիսյանը բերման է ենթարկվել ԱԱԾ Վարույթ է ընդունվել ՀԿ նախագահի կողմից խոշոր չափերով յուրացում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը Հայկ Մարությանը հայտարարել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն անդամակցելու մասին «Սեքյուրիթի Դրիմ» և «Էլիփս» ընկերությունները 1 միլիարդ դրամից ավել գումար են հափշտակել. հարուցվել է քրեական գործ ԱԱԾ-ն գործողություններ է իրականացնում Առաքել Մովսիսյանի տանը Արտաբույնք համայնքի նախկին ղեկավարը մանկապարտեզ է ապօրինի գնել և գրանցել որդու անվամբ. տարվում է քննություն Հունիսի 26-ից կիրականացվեն ռաֆթինգի կանոնավոր տուրեր Դեբեդ գետի վրա
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan