Երևան, 22.Հոկտեմբեր.2017,
--
:
--
,

Խոր աշնանը փորձեր կարվեն վարկաբեկել Կարեն Կարապետյանին


Մեր հյուրն է հասարակական–քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանը

– Պարոն Եղիազարյան, վերջերս, կարծես, մի փոքր խամրել է վարչապետ Կարեն Կարապետյանի կերպարը: Եթե իրոք այդպես է, ապա դա ինչի՞ հետ է կապվում:

– Բնականաբար, այդպես չէ: Եթե հետևենք Կարեն Կարապետյանի այցելություններին, ապա կտեսնենք, որ նա ժամանակ չի կորցնում իր հայրենիքին օգուտ բերելու համար:
Եվ եթե, այնուամենայնիվ, Ձեր ասածով է` խամրել է նրա կերպարը, այլևս նրա մասին խոսակցություններ չեն ընթանում, ապա պատճառը պետք է փնտրենք նախ և առաջ այն հարցի պատասխանի մեջ, թե ո՞ւմ են պատկանում մեր երկրի հիմնական լրատվամիջոցները: Ո՞ւմ ձեռքում են կենտրոնացված դրանք: Բանն այն է, որ, ցավոք սրտի, լրատվամիջոցներն են այսօր ցանկացած հարցի տոն տալիս:

– Իսկ Կարեն Կարապետյանը միայնակ կարո՞ղ է ինչ–որ բան անել:

– Ինչո՞ւ` միայնակ: Մեր ժողովուրդը Կարեն Կարապետյանին համակրում է: Տեսեք, թե առօրյա խոսակցությունների ընթացքում, փողոցում լինի, տրանսպորտում լինի, թե` այլուր, ինչպիսի հարգանք է վայելում ժողովրդի կողմից: Նա այն ղեկավարն է մեր երկրում, որը, իրոք, վայելում է ժողովրդի վստահությունը և համակրանքը:

– Բայց քաղաքական իշխանությունն այսօր այլ մարդկանց ձեռքին է:

– Իհարկե, այն գտնվում է Սերժ Սարգսյանի ձեռքին: Բայց դա այսօր է: Համբերենք մի քիչ, կերևա: Անշուշտ, նա ամեն ինչ անելու է, որպեսզի իշխանությունն այդպես էլ իր ձեռքերում մնա: Եվ դրա համար ունի հզորագույն լծակներ: Ի վերջո, Ազգային Ժողովի միջոցով կկարողանա ուղղումներ մտցնել ու սրբագրումներ անել ցանկացած օրենքի մեջ: Եվ կփորձի այդպես անել:
Բայց մարդիկ հոգնել են: Այլևս հնարավոր չէ դիմանալ: Երկարաձիգ տասը տարիներ դիմացել են, բավական է: Սերժ Սարգսյանը, անխոս, պետք է տեղը զիջի, որպեսզի նոր ղեկավարություն գա ու Հայաստանը հանի այս փոսից: Առաջինը` վերջ տրվի երկրով մեկ թևածող անարդարությանը: Եվ երբ կլուծվի այս խնդիրը, ապա այն կնպաստի, որպեսզի լուծվի հաջորդ կարևոր հարցը` կանխվի արտագաղթը: Ապա` ամրապնդվեն մեր սահմանները: Իսկ այստեղ պետք է լրջագույն աշխատանքներ իրականացվեն: Չէ՞ որ ապրիլյան պատերազմը ցույց տվեց, թե ինչ բան էր պոռոտախոսությունը և ինչ բան է իրականությունը: Կամ որ նույնն է` ի՞նչ բան է ապահով Հայաստանի մասին խոսելն ու դրա տակ թաքնվելը և ի՞նչ բան է իրականությունը:

– Ըստ Ձեզ այս դիլեման ինչպե՞ս կլուծվի. Կարեն Կարապետյա՞ն, թե՞ Սերժ Սարգսյան՝ 2018–ի ապրիլից հետո:

– Ես չեմ կարծում, որ հայ ազգը դատապարտված է կործանման: Ես երբեք այդպես չեմ կարող մտածել: Իսկ Սերժ Սարգսյանի պարագայում միանշանակ կործանում կլինի:

– Իսկ Սերժ Սարգսյանն ու իր կողքի մարդիկ Ձեզ նմա՞ն են մտածում, թե կործանում կլինի, որպեսզի հետքայլ անեն:

– Այն մարդիկ, ում ձեռքերն արյունոտ են, այլ կերպ կմտածեն, իհարկե: Կմտածեն, որ շեֆը մեկ օր էլ մնա, իրենց օգուտ է: Այն մարդիկ, ովքեր լուրջ հանցագործություններ են կատարել, անհանգստանալու շատ բան կունենան: Իսկ նրանք, ովքեր հանցագործության մասնակիցներ չեն եղել, իմ կարծիքով, երկար չեն դիմադրի:

– Իսկ ո՞վ ուժեղ կլինի` հանցագործնե՞րը, թե՞ նրանք, ովքեր երկրի ապագայի մասին են մտածում:

– Իհարկե, երկրի ապագայի մասին մտածողները:

– Այսինքն` պատմությունն իրենն անում է:

– Միանշանակ: Աստված մեր կողմից է:

– Իսկ մինչև 2018 թվականի ապրիլը կլինե՞ն լարված իրավիճակներ, կամ թե` ֆորսմաժորներ:

– Պարտադիր: Համենայն դեպս խոր աշնանը փորձեր կարվեն վարկաբեկել Կարեն Կարապետյանին: Բայց Աստված տա` այդ հիմարությունը չանեն:

– Ի՞նչ եք կարծում` նա այսօր իր թիմակիցների հետ մենա՞կ է քաղաքական դաշտում, թե՞, այնուամենայնիվ, աջակիցների բազա ունի:

– Հայաստանի Հանրապետական կուսակցության մեջ դե ֆակտո լինելով երկրորդ դեմքը` որոշակի անջրպետ է ստեղծվում մնացած այլ ուժերի հետ նրա հարաբերություններում: Բայց այս հանգամանքը ևս կհարթվի: Ի վերջո, Հանրապետական կուսակցությունը բաղկացած չէ միայն այն մարդկանցից, ում պետք է ատի հայ ժողովուրդը: Նրանում կան նաև պայծառ դեմքեր, ովքեր կսատարեն Կարեն Կարապետյանին:
Ընդհանրապես ամեն ինչ պետք է գնա իր հունով: Ամեն բան հերթով պետք է լինի: Տարբեր կուսակցություններ նույնպես կսատարեն նրան: Քանզի մենք այլ ճանապարհ չունենք` ցանկացած ֆորսմաժորային իրավիճակ շատ ծանր կնստի մեր փոքր երկրի վրա:

Գոհար Սարդարյան

«Փաստ» օրաթերթ

loading...
Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 5.1 տոկոսով Իտալացի վիրտուոզ դաշնակահարուհի Գլորիա Կամպաները հանդես կգա խաչատրյանական փառատոնի շրջանակում Ռուսաստան-ՆԱՏՕ Խորհրդի նիստը կկայանա հոկտեմբերի 26-ին Թրամփն ամենավատ նախագահն է. ամերիկացիների գնահատականը Խոշոր չափի կաշառք պահանջելու և ստանալու կասկածանքով ձերբակալվել է Գյումրու պետական բժշկական քոլեջի աշխատակցուհին ՀՀ ՔԿ-ն ներկայացրել է տեղեկատվություն երեխաների նկատմամբ հանցագործությունների վերաբերյալ քրգործերի մասին Հյուսիսային Կորեան հայտարարել է միջուկային ներուժով ԱՄՆ-ին հավասարվելու մասին Քենիայում լրագրողներ տեղափոխող ուղղաթիռը վթարի է ենթարկվել Երևան-Սևան ավտոճանապարհին այրվել է վրաստանի քաղաքացու ավտոմեքենան Խարկովում 5 մարդու կյանք խլած վրաերթի հեղինակ 20-ամյա աղջկա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել երկամսյա կալանքը Ադրբեջանցին Ռուսաստանում մեղադրվում է մեկ այլ ադրբեջանցու սպանության մեջ Իսպանիայի կառավարությունն արտահերթ նիստում կհստակեցնի Կատալոնիայի ինքնավարությունը սահմանափակելու քայլերը Արցախում երկու զինծառայող է զոհվել Հայաստանում անցկացվում է համապետական շաբաթօրյակ Թանկարժեք մետաղների գներն աճել են. NYMEX Հետաձգել նախագահական ընտրությունները, անցկացնել՝ պառլամենտականը Ինչպես կընթանան ընտրությունները Իրաքյան Քուրդիստանում Ընտանեկան բռնությունների մասին օրենքը, հիմարաբար, թե միտումնավոր արված ական է Մկրտիչ Մինասյան. «Եթե Հայաստան–ԵՄ համաձայնագիրը չստորագրվի, պատճառը տեխնիկական հարցերը կարող են լինել» Մաշկի փոխպատվաստման համար հայաստանյան բժիշկները շուտով այլընտրանք կունենան Հայ ժողովուրդը շարունակում է հավատալ ՄԱԿ-ի արժեքներին. նշվել է ՄԱԿ-ին ՀՀ անդամակցության և ՀՀ-ում ՄԱԿ-ի գրասենյակի հիմնադրման 25-ամյակը Խցանումները նյարդայնացրել են նաև կառավարությանը 2025 թվականին մահերը գերազանցելու են ծնունդներին. ի՞նչ ժողովրդագրական պատկեր է Հայաստանին սպասվում Ախուրյանի ՀՅԴ–ական համայնքապետը ՀՀԿ–ի «դաբրոն» արդեն ունի Երկրի պաշտպանությունը կարևոր է, բայց ոչ ի հաշիվ գիտության Դպրոցը փլվում է
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan