Երևան, 22.Հոկտեմբեր.2017,
--
:
--
,

Շաքրո Մոլոդոյի գործով նոր անձը՝ Մոսկվայի ՆԳՆ աշխատակից




Մոսկվայի Լեֆորտովոյի դատարանը ձերբակալել է մայրաքաղաքի ՆԳՆ ԳՎ աշխատակից Դենիս Բոգորոդեցկուն: Հետաքննությունը համարում է, որ նա միջնորդ է եղել Շաքրո Մոլոդոյի կողմից՝ իր օգնականին ազատելու համար կաշառք տալու գործում: Այդ մասին հայտնել է РИА Новости–ն:

«ԱԴԾ քննչի միջնորդությունը՝ Բոգորոդեցկու նկատմամբ որպես խափանման միջոց կալանք ընտրելը բավարարվել է»,– դատավորի խոսքերը մեջբերել է գործակալությունը:
Հետաքննության վարկածով, ՆԳՆ նախկին աշխատակիցը կաշառքի առաջարկը ներկայացրել է Քննչական կոմիտեի սեփական անվտանգության վարչության ղեկավարի տեղակալ Ալեքսանդր Լամոնովին, ով ներկայումս նույնպես կալանավորված է Շաքրոյի գործով: Լամոնովը համաձայնել է: Դատարանում Բոգորոդեցկին մեղքը չի ընդունել և հրաժարվել է ցուցմունք տալուց:

Քննիչը ձերբակալության մասին իր միջնորդությունը հիմնավորել է նրանով, որ Բոգորոդեցկին կասկածվում է ծանր հանցագործություն կատարելու մեջ, ընդ որում, «ունի օպերատիվ աշխատանքի փորձ և լայն կապեր» իրավապահ մարմինների ու «քրեական աշխարհի ներկայացուցիչների» հետ: «Դա նրան թույլ կտա ազատ արձակվելու դեպքում ոչնչացնել ապացույցները և ճնշում գործադրել վկաների վրա»,– պարզաբանել է քննիչը:
Իսկ կասկածյալի պաշտպանը պնդել է տնային կալանքը, քանի որ, ըստ փաստաբանի, Բոգորոդեցկին տառապում է ցրված սկրելոզով և մշտական բուժման կարիք ունի:
Սակայն դատարանը կալանքի որոշում է կայացրել՝ մինչև սեպտեմբերի 17–ը: Առայժմ Բոգորոդեցկուն պաշտոնական մեղադրանք չի առաջադրվել:

Շաքրո Մոլոդոյի գործով արդեն իսկ կալանքի տակ են գտնվում ՔԿ սեփական անվտանգության վարչության ղեկավար Միխայիլ Մաքսիմենկոն, նրա տեղակալ Ալեքսանդր Լամոնովը և ՔԿ մայրաքաղաքային ԳՎ պետի առաջին տեղակալ Դենիս Նիկանդրովը: Բոլոր երեքին հետաքննությունը մեղադրում է առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու մեջ: Ըստ հետաքննության, կասկածյալները խոստացել են պարգևի դիմաց օգնել մեկուսարանից ազատելու Քալաշովի մերձավորներին: Մեղադրյալներից ոչ մեկն իր մեղքը դեռ չի ընդունել:

Հունիսի կեսին «Росбалт»–ը հայտնել էր, որ ՔԿ բարձրաստիճան պաշտոնյաները պետք է Շաքրո Մոլոդոյից ստանային 5 մլն եվրոյի չափով կաշառք: Աղբյուրի պնդմամբ, նրանց խոսակցությունը գաղտնալսել են ԱԴԾ աշխատակիցները: Սակայն ձերբակալման պահին Շաքրոյի միջնորդը նրանց փոխանցել է միայն 500000 եվրո:

Պատրաստեց Սոնա Ռաֆայելյանը

«Փաստ» օրաթերթ

loading...
Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 5.1 տոկոսով Իտալացի վիրտուոզ դաշնակահարուհի Գլորիա Կամպաները հանդես կգա խաչատրյանական փառատոնի շրջանակում Ռուսաստան-ՆԱՏՕ Խորհրդի նիստը կկայանա հոկտեմբերի 26-ին Թրամփն ամենավատ նախագահն է. ամերիկացիների գնահատականը Խոշոր չափի կաշառք պահանջելու և ստանալու կասկածանքով ձերբակալվել է Գյումրու պետական բժշկական քոլեջի աշխատակցուհին ՀՀ ՔԿ-ն ներկայացրել է տեղեկատվություն երեխաների նկատմամբ հանցագործությունների վերաբերյալ քրգործերի մասին Հյուսիսային Կորեան հայտարարել է միջուկային ներուժով ԱՄՆ-ին հավասարվելու մասին Քենիայում լրագրողներ տեղափոխող ուղղաթիռը վթարի է ենթարկվել Երևան-Սևան ավտոճանապարհին այրվել է վրաստանի քաղաքացու ավտոմեքենան Խարկովում 5 մարդու կյանք խլած վրաերթի հեղինակ 20-ամյա աղջկա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել երկամսյա կալանքը Ադրբեջանցին Ռուսաստանում մեղադրվում է մեկ այլ ադրբեջանցու սպանության մեջ Իսպանիայի կառավարությունն արտահերթ նիստում կհստակեցնի Կատալոնիայի ինքնավարությունը սահմանափակելու քայլերը Արցախում երկու զինծառայող է զոհվել Հայաստանում անցկացվում է համապետական շաբաթօրյակ Թանկարժեք մետաղների գներն աճել են. NYMEX Հետաձգել նախագահական ընտրությունները, անցկացնել՝ պառլամենտականը Ինչպես կընթանան ընտրությունները Իրաքյան Քուրդիստանում Ընտանեկան բռնությունների մասին օրենքը, հիմարաբար, թե միտումնավոր արված ական է Մկրտիչ Մինասյան. «Եթե Հայաստան–ԵՄ համաձայնագիրը չստորագրվի, պատճառը տեխնիկական հարցերը կարող են լինել» Մաշկի փոխպատվաստման համար հայաստանյան բժիշկները շուտով այլընտրանք կունենան Հայ ժողովուրդը շարունակում է հավատալ ՄԱԿ-ի արժեքներին. նշվել է ՄԱԿ-ին ՀՀ անդամակցության և ՀՀ-ում ՄԱԿ-ի գրասենյակի հիմնադրման 25-ամյակը Խցանումները նյարդայնացրել են նաև կառավարությանը 2025 թվականին մահերը գերազանցելու են ծնունդներին. ի՞նչ ժողովրդագրական պատկեր է Հայաստանին սպասվում Ախուրյանի ՀՅԴ–ական համայնքապետը ՀՀԿ–ի «դաբրոն» արդեն ունի Երկրի պաշտպանությունը կարևոր է, բայց ոչ ի հաշիվ գիտության Դպրոցը փլվում է
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan