Yerevan, 23.January.2018,
--
:
--
,

Նամակ-ֆիմում ԱԺ պատգամավոր Սամվել Ֆարմանյանին

 

Իմ շատ լավ ընկեր Սամվել Ֆարմանյանը բարձրացրել է մի հարց, որն, իմ կարծիքով էլ, արդի Հայաստանի ամենացավոտ հարցն է՝ ժողովրդագրության խնդիրը: Պարոն Ֆարմանյանն իրոք ճիշտ նկատառումներ է անում, երբ ասում է, որ «այսօր ՀՀ-ում «ոչ մի տեղ չգրված, ոչ մեկի կողմից չհնչեցվող, անգամ հանրայնորեն չգիտակցված «լավ ապրելու» գաղափարախոսություն է ձևավորվել»:

Դուք ասում եք, որ «Տնտեսական աճը ոչ մի գրոշի արժեք չունի, եթե հայությունը իր հայրենիքում չի ապրելու: Ժամանակն է, որ իշխանություններն իրենց թիրախում ունենան ոչ թե տարատեսակ տնտեսական ցուցանիշները, որը, որպես գնահատման չափանիշ, բնորոշ է և ճիշտ է զարգացման կայուն փուլում գտնվող երկրների համար, այլ երկրում առկա հենց դեմոգրաֆիական միտումները»: Լրիվ համաձայն եմ, պարոն Ֆարմանյան: Պատրաստ եմ, լծվել այդ գործին, քանզի ես այն մարդկանցից եմ, ում գրասենյակում արդեն վաղուց մի քանի տեղ փակցված է «ՉԵՄ ԱՐՏԱԳԱՂԹԵԼՈՒ» պաստառը:

Բայց եկեք անկեղծ լինենք: Որտեղի՞ց է գալիս Ձեր կողմից նշված «լավ ապրելու» գաղափարախոսությունը և ովքե՞ր են այն ձևավորել: Եթե ժողովրդագրության խնդիրը սպառնում է վերածվել ազգային աղետի, ապա համաձայնվեք, որ դա մեկ օրվա պրոբլեմ չէ: Իսկ եթե դա երկար տարիների խնդիր է, ապա ինչպե՞ս է պատահել, որ ընտրողների քանակի վրա այդ պրոբլեմը երբեք չի անդրադարձել:

Համաձայնվեք, որ եթե պետական չինովնիկներն ու պատգամավորները (որոնց մեծ մասը աշխատավարձով ապրող մարդիկ են) ֆեյսբուքներում, Երևանի կենտրոնում կամ Մոնումենտում բոլորի աչքի առաջ «լավ են ապրում», ապա ինչո՞ւ չպետք է ուզենա «լավ ապրի» այն ժողովուրդը, որն այդ ամենը տեսնում է ամեն օր, ամեն ժամ:

Եթեները շատ են... Բայց անկախ ամեն ինչից միշտ պատրաստ եմ աջակցել այն գործին, որը սկսել եք:

 Կարեն Քոչարյան, facebook

loading...
Four men took own lives after webcam blackmail Katy Perry gets charity award for her work with children from Hillary Clinton Philip Morris could stop making conventional cigarettes Trump eyes ex-Goldman banker Steve Mnuchin for Treasury CIA chief warns Trump: Scrapping Iran deal 'height of folly' Thousands 'miss out on stroke treatment' Samsung Electronics considers splitting firm in two South Korea's President Park 'willing to resign' Brazil Chapecoense football team in Colombia plane crash Bird flu: Netherlands culls 190,000 ducks Trump dismisses Wisconsin recount drive as 'scam' Fidel Castro death: Cubans mourn ex-leader Women in science pledge to combat hate Black Friday and Cyber Monday: Five tips for spotting a bargain Lung cancer cells spread like unanchored tents, study says Abducted California woman Sherri Papini found after three weeks Brazil president Michel Temer accused of corruption Predatory bacteria can wipe out superbugs, says study Catherine Zeta-Jones takes aim at paparazzi with 'better' bikini photos Colombia signs new peace deal with Farc Israel fires: Tens of thousands flee as fires hit Haifa Shia pilgrims among more than 80 killed in IS attack in Iraq Climate changing 'too fast' for species
Today For week For Month
website by Sargssyan